Ջեֆ Բեզոսը կարող է բանտ նստել․ Telegraph
Միջազգային
Առցանց մանրածախ առևտրով զբաղվողները, ինչպիսին է Amazon-ի հիմնադիր միլիարդատեր Ջեֆ Բեզոսը, կարող են բանտարկվել մինչև 18 տարեկաններին դանակներ անօրինական վաճառելու համար: Այս մասին հայտնում է The Daily Telegraph (DT) թերթը՝ հղում կատարելով Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարարությանը, փոխանցում է Euromedia24-ը։
Հրատարակության համաձայն՝ նման ինտերնետային ընկերությունների ձեռներեցներին «մինչև երկու տարվա ազատազրկում է սպառնում, եթե թույլ տան դանակներ վաճառել երեխաներին»՝ համաձայն Լեյբորիստական կառավարության նոր օրենսդրական միջոցառումների։
Օրենսդրության փոփոխությունները՝ ներառյալ խոհանոցային դանակների վաճառքը, կապված են, ինչպես նշում է DT-ն, 2024 թվականին Սաութպորտ քաղաքում երեք աղջիկների սպանության հետ, որը կատարել է 17-ամյա ռուանդացի Ակսել Ռուդակուբանան:
Նա սպանության զենքը՝ դանակը, գնել է Amazon-ից՝ կեղծելով փաստաթղթերի ստուգումը, գրում է թերթը։
Հանցագործը շրջանցել է առցանց խանութի երկքայլ ինքնության ստուգումը ծրագրային ապահովման միջոցով՝ գաղտնագրելով իր անձնական տվյալները և թաքցնելով օգտագործված ինտերնետային հասցեն։