Ընտանիքիս արյան մեջ թաթախելու համար երկուսն էլ պիտի պատասխան տան․ Պեմզաշենի դաժան սպանության հետքերով

Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության դեպքից ավելի քան երկու տարի անց իրավիճակը շարունակում է մնալ լարված։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախորդ դատական նիստերից մեկից հետո լարված իրավիճակը վերածվել է ծեծկռտուքի՝ կնոջն ու երկու երեխային կորցրած տղամարդու և սպանության գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանի պաշտպանի միջև։ «Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ նույնիսկ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ծեծկռտուքի մասնակիցներին։
Վերը նշվածի վերաբերյալ <<Իրավունքը>> փորձել է մեկնաբանություն ստանալ ընտանիքի անդամներին դաժանաբար կորցրած Սեւակ Մելիքսեթյանից, ով ոչ հաստատեց, ոչ հերքեց տեղեկատվությունը ընդգծելով․
-Չեմ կարող այդ մասով ոչինչ ասել, չեմ էլ ուզում դրան անդրադառնալ։ Ես մի բան գիտեմ, ընտանիքիս արյան մեջ թաթախելու համար երկուսն էլ պիտի պատասխան տան, ոչ մի մեղմացնող հանգամանք չի կարող լինել։ Երկուսն էլ մեղավոր են, երկուսն էլ պիտի դատվեն ամենախիստ պատիժներով։ Եթե ինձ մնար նրանց մենակ գնդակարելու կուղարկեի, որ հոգիս ազատվեր էդ տականք կենդանիներից: Թող սատկացնեին, որ ես տեսնեի սիրտս հովանար, թե չէ դատ ու դատաստանը դրանց համար պատիժ չի: