Սա կոսմետիկ խաղաղություն է՝ կեղծ կայունությամբ. Անահիտ Եղոյան Ինձ որդեգրել են․ Բլոգեր Քրիստինե Մարգարյանը՝ մոր հիվանդության, հոր լքելու մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար սոսկ փաստաթղթեր չեն պետք. Մարկեդոնով Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է 1000-ից ավելի մարդ զրկվել է ՌԴ քաղաքացիությունից․ այլ մանրամասներ Հայաստանի ծանրամարտի հավաքականների հայտացուցակը Եվրոպայի առաջնության համար Հաճելի է տեսնել այսպիսի խաղ. Ինձագի Շնորհավորում ենք բոլորին, հատկապես նրանց, ովքեր եղել են մեր կողքին. ԴՕԿ կուսակցության հայտարարությունը ՇՏԱՊ.Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու. Հայտնի իրավապաշտպանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Հայաստան եկած թուրք լրագրողն իր ռեպորտաժում Երևանն ամբողջությամբ անվանել է «պատմական թուրքական»

Չեմ կարող չասել՝ եղբա՛յր, մեր ամբողջ տնտեսության ուղիղ կեսը ԵԱՏՄ տարածքում է, իրավունք չունենք սխալվելու. Բագրատյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ:

Եվրամիությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենքի նախագծի քննարկման ժամանակ Դուք ընդգծեցիք, որ «որքան էլ գրավիչ լինի ԵՄ-ին անդամակցելու գաղափարը, չի կարող Հայաստանը հրաժարվել ԵԱՏՄ շուկայից», բայց նաեւ կողմ քվեարկեցիք նախագծին՝ առաջին ընթերցմամբ: Ինչպե՞ս սա հասկանալ, ի՞նչ վտանգներ եք տեսնում եւ արդյոք դրանք փարատվել են:

— Եթե հիշում եք, հիմնական զեկուցողը՝ պարոն Զեյնալյանը (նախագիծը ԱԺ բերած նախաձեռնության եւ «Հանրապետություն» կուսակցության անդամ, - հեղինակ), իմ այն հարցին, որ ԵԱՏՄ-ի շրջանակում 50 տոկոսից ավել ապրանքաշրջանառություն ունենք, պատասխանեց, որ նախագիծն ընդամենը գործընթացի մեկնարկի, ժողովրդի կամքի արտահայտության մասին է եւ ոչ այլ բան: Այսինքն՝ ըստ էության, տնտեսական հարցի պատասխանը չհնչեց, չձեւակերպվեց: Բայց մեկնարկի իմաստով քաղաքական մոտեցում կա ընդառաջ գնալ, քանի որ ժողովրդի մի մասը դիմել է Ազգային ժողովին՝ ընդունել Եվրամիությանը անդամակցության հարցը: Ի վերջո, այս նախագիծն ընդամենը ժողովրդի ցանկության մասին է: Ամեն դեպքում, ես իմ անդրադարձում պարոն Զեյնալյանից խնդրեցի, որ իրենց քաղաքական թիմում գտնվող տնտեսագետները ներկայացնեն վերլուծություն, որպեսզի համոզիչ լինի, որ մեր այսօրվա իրական գործող շուկային փոխարինող հնարավոր շուկաներ կարող են լինել: Այսինքն՝ հասկանանք, թե մեր տնտեսությունը դեպի ուր է գնում: Չէ որ եթե չկարողանանք ճիշտ կողմնորոշվել, չհասցնենք, կարող են խնդիրներ առաջանալ ոչ միայն տնտեսությունում, այլ բոլոր բնագավառներում: Դուք լավ գիտեք, որ տնտեսության միջոցով գեներացված արդյունքներն են, որ ֆինանսավորում են առողջապահությունը, կրթությունը, անվտանգությունը: Տնտեսություն պետք է լինի, որպեսզի մնացածը լինեն: Այս իմաստով լսեցինք պատասխան, որ խոսքը կոնկրետ հայտ ներկայացնելու մասին չէ, այլ՝ մեկնարկի, ժողովրդի կամքի, եվրոպական արժեքների անդամակցմանը հանրության մի զգալի հատվածի ցանկության եւ որոշակի վերաբերմունքի, որը նորմալ եմ համարում: Կարծում եմ՝ շատ երկրներում կան եվրոպական արժեքների ձգտում:

Ձեր խոսքից կարո՞ղ ենք ենթադրել, որ իշխանությունը ԵՄ-ին անդամակցելու ցանկությանը, մեկնարկին կողմ է, բայց անդամակցության հայտ չի շտապի ներկայացնել՝ նժարին դնելով դրա հնարավոր բացասական հետեւանքները: Թե՞ ամեն ինչ կավարտվի հանրաքվեով, եւ կպարզվի, որ իրականում ժողովրդի մեծամասնությունը բոլորովին էլ նման ցանկություն չուներ:

— Ոչինչ չի բացառվում: Ընդամենը հիմա արձանագրում ենք այս 60 հազար ստորագրության փաստը, որով դիմել էին խորհրդարանին: ԱԺ-ն արտահայտում է ժողովրդի կարծիքը, մոտեցումները եւ մեր առնվազն շփումները ժողովրդի հետ տալիս են հավատ, որ նրանք, իսկապես, այդ արժեքները, այդ մեկնարկն ընդունում են: Բայց երբ խոսքը վերաբերում է իրական գործընթաց սկսելուն, դրա շուրջ արդեն լուրջ քննարկումներ պետք է լինեն եւ, իհարկե, հիմնավորումներ, ապացույցներ, փաստեր ներկայացվեն, որովհետեւ մենք պատասխանատվություն ենք կրում մեր երկրի, մեր պետականության համար: Այդ պատասխանատվություն կրող քաղաքական միավորը երբեւէ չի կարող, առանց ժողովրդի կամքի, որեւէ քայլ անել: Հետեւաբար, եթե խնդիրն իսկապես, անդամությանը, թեկնածությանը վերաբերի, անպայման հանրաքվեով կորոշովի: Այդ ժամանակ պետք է քննարկման դրվի տնտեսական բոլոր հնարավորությունները, անվտանգային ռիսկերը, այդ պահի աշխարհաքաղաքական իրավիճակը: Այդ քննարկումները պետք է տեւի երկար ժամանակ, որ ժողովրդի բոլոր հատվածներն իրապես ծանոթանան եւ որոշեն՝ երկրի ապագան ինչպիսին են տեսնում: Դեռ չենք հասել այդ հանգրվանին:

— Ի դեպ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց նախագծի քվեարկությանը, մինչդեռ ԱԺ ամբիոնից բարձրաձայնում էին դրա գոյաբանական վտանգների մասին: Փաստորեն, այս հարցում ամենամեծ խորհրդարանական ընդդիմադիր ուժը սկզբունքորեն դեմ չէ՞ իշխանության հետ, առնվազն լոյա՞լ է:

— Համամիտ եմ: Այո՛, փաստարկներով չաշխատեց ընդդիմությունը, հակափաստարկներ էլ չբերվեց, խոսակցությունը լուրջ հիմնավորումներով չէր, ընդամենը որոշակի ռիսկերի գոյության մասին էր: Բնականաբար, դա բավարար չէ հանրությանը լիարժեք ներկայացնելու համար տեսակետը: Այնինչ նման կարեւորագույն հանգուցային հարցերում պետք է բաց լինենք ժողովրդի հետ, ամբողջովին ներկայացնենք բոլոր դրական եւ բացասական կողմերը՝ առանց որեւէ կողմնակալության: Դու կարող ես համոզված լինել այս կամ այն ուղղության ճշտության կամ այս պահին գոյութուն ունեցող վիճակը պահելու հնարավորությունը դիտարկելու հարցում, բայց այս ամենը ժողովրդին ամբողջովին տեսանելի պետք է լինի, թե ինչ վտանգներ, ռիսկեր եւ օգուտներ կան: Մեր հատկապես գիտակից հատվածը պետք է ժողովրդին երկար բացատրի իրական վիճակը, որպեսզի ճիշտ ընտրություն կատարեն: Եթե հիմնավորումները, փաստարկները ամբողջովին չներկայացվի, կարող է ժողովրդի մի մասը մոլորության մեջ ընկնել, որն անթույլատրելի է: Սա պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված ընտրությունը:

«ԴՐՎԱԾ Է ԵՐԿՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՀԱՐՑԸ, ՈՐԵՎԷ ՄԵԿՍ ՉԻ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ, ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵՆՔ»

Եվրամիությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենքի նախագծին կողմ քվեարկելով՝ չե՞ք կարծում, որ անհարմար վիճակի մեջ դրեցիք նաեւ Ձեր նախկին գործընկերոջը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին: Ի՞նչ պատասխան է տալու նա հիմա, երբ Ռուսաստանն ամենատարբեր բարձր մակարդակներով զգուշացնում էր, որ այս քայլը փակելու է Հայաստանի ճանապարհը ԵԱՏՄ-ում:

— Մենք պետք է հարցը դիտարկենք հայկական շահերի, պետականության զարգացման տեսանկյունից, չպետք է անձնավորենք կամ տարանջատենք իշխանություն-ընդդիմություն: Վստահ եմ՝ ընդդիմության մեջ կլինեն գործիչներ, որոնք նույնչափ մտահոգ են երկրի զարգացման համար, ինչպես իշխանության ներկայացուցիչները: Դրված է երկրի ընթացքի հարցը, որից որեւէ մեկս չի խուսափելու: Այս պահին մեկս ընդդիմություն կլինի, մյուսս իշխանություն կամ հակառակը, էական չէ, մենք պատմական որոշում պետք է ընդունենք, իսկ նման որոշումները շատ բարդ ընթացք են ունենում: Հետեւաբար, ես չէի մտածի որեւէ մեկի մասին, կմտածեի մեր պետության, մեր զավակների ապագային մասին: Մեր գերխնդիրը սա պետք է լինի՝ մենք մեր տունը ճի՞շտ ենք կառուցում, թե՝ ոչ, մեր կողմնորոշումները ճի՞շտ են, հիմնավորվա՞ծ են, թե՝ ոչ: Նորից եմ ասում՝ ցանկությունն ու հնարավորությունը խիստ տարբեր բաներ են: Հայաստանը փոքր պետություն լինելով՝ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից միշտ էլ խաղարկվելու է:

— Իսկ հնարավոր չէ՞ր Վրաստանի օրինակից դասեր քաղել եւ միանգամից ճիշտ կողմնորոշվել: Վրացիներն էլ գնացին Եվրամիությանն անդամակցելու ճանապարհով, բայց տեղ չհասան, մինչդեռ տուժեցին, ու հիմա նոր խելքի են գալիս: Դեռ մի բան էլ վրացական իշխանությունները սկսել են բարձրաձայնել, թե ինչպիսի ազգակործան գործառույթ էին իրականացնում իրենց երկրում եվրադեսպանատները:

Որեւէ բան չեմ բացառում: Իհարկե, ավելի ճիշտ ու հեշտ կլինի ուրիշի սխալի վրա սովորել, բայց սա էլ պետք է խորը ուսումնասիրենք: Արդյոք վրացական այս իրավիճակը շարունակական է լինելու, եւ վաղը հակառակ պրոցեսը չի կատարվի: Չէ որ այս պահին էլ Վրաստանը Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակում է, որը բավականին մեծ հնարավորություններ ունի: Բայց նաեւ փաստ է, որ՝ այո՛, հնչում են Ձեր ասած տեսակետները այսօրվա գործող վրացական իշխանությունների շուրթերից, որ եղել են ճնշումներ դեսպանատներից եւ այլն: Ի դեպ, դրանից առաջ էլ վրացական նախորդ իշխանությունն էր պնդումներ անում, թե Ռուսաստանի կողմից ճնշումներ կան: Այնպես որ, ճիշտ վերլուծելու, չսխալվելու խնդիր ունենք: Պետք է շատ երկար մտածենք, միասին շատ աշխատենք, չպետք է նեղանանք իրարից, այլ գտնենք այն լավագույն հնարավորությունը, որը մեզ կտրվի: Ոչ մի իշխանություն հավերժ չէ եւ չպետք է դիտարկենք իշխանության տեսակետը, այլ հարցերին մոտենանք ընդհանրապես հայ մարդու տեսակետից: Օրինակ, այսօր գյուղերում հարցնես ավագ սերնդի ներկայացուցիչներին, կասեն, որ ուզում ենք Սովետմիություն լինի, որտեղ կլինենք ապահով, անվտանգ կապրենք: Ու սա իրենք ասում են շատ համոզված, եւ դա էլ է տեսակետ: Այսինքն՝ հայ մարդը ուզում է գտնել այն հնարավոր լուծումը, որը մեր պետության համար լավ կլինի: Հետեւապես, բոլորին պետք է հարցնել, ոչ մեկին չքամահրել, բոլորն էլ կարծիք ունենալու իրավունք ունեն: Պարզապես, պետք է դնել նժարին յուրաքանչյուր առաջարկի դրական եւ բացասական կողմերը: Ուղղակի, պետք է իրար հետ խոսենք:

ԱԺ-Ն ԿԸՆԴՈՒՆԵ՞Ր ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ OՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Եթե 60 հազար ստորագրությամբ օրենքի նախագիծ բերվեր Ազգային ժողով՝ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ, էլի իշխանությունը կողմ կքվեարկե՞ր՝ հարգելով իր քաղաքացիների կարծիքը եւ ցանկությունը:

Չեմ կարող ասել, որովհետեւ կոնկրետ իշխող քաղաքական ուժի մոտ որոշակի հիասթափություն կա Ռուսաստանի ռազմավարական գործընկերության մոտեցումներից: Հնարավոր է, որ լինեն ե՛ւ կողմ, ե՛ւ դեմ տեսակետներ, տարբեր մոտեցումներ, որովհետեւ մարդիկ էլ են տարբեր: Միանշանակ չէ ասելը, որ 60 կամ 100 հազար քաղաքացու կարծիքն էական չէ, հաստատ այդպես չէ: Նաեւ միանշանակ չէ ասելը, որ այդ նախագիծը կընդունվեր կամ չէր ընդունվի: Սակայն, առնվազն տրամաբանությունը հուշում է, որ եթե ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագիծն ընդունվեց, ուրեմն՝ դա չէր ընդունվի: Էլի եմ շեշտում՝ այնպես չէ, որ միակարծություն կա այս հարցում, փակ նիստերի ժամանակ վեճեր են լինում՝ շատ խորը եւ անընդհատ: Նույն Գուրգեն Արսենյանը բազմիցս տնտեսագիտական ապացույցներով էր հանդես գալիս եւ, այո՛, ուներ մտավախություն տնտեսության հետ կապված, որը նաեւ ես ունեմ եւ մյուս տնտեսագետները, տնտեսության մասնագետները՝ մարդիկ, որոնք գիտեն մեր տնտեսության ուժեղ եւ թույլ կողմերը:

Ես քաղաքական վերլուծություն չեմ անում, բայց տնտեսությունը չեմ կարող չվերլուծել եւ չներկայացնել ե՛ւ հասարակությանը, ե՛ւ իշխանությանը ու չասել, որ՝ եղբա՛յր, մեր ամբողջ տնտեսության ուղիղ կեսը այս հատվածում է՝ ԵԱՏՄ-ում, մենք շատ պետք է մտածենք, ինչ անել այս իրավիճակում, իրավունք չունենք սխալվելու: Սրա մասին է խոսքը: Մեր պետական շահը ցանկացած պետությունից առավել է» եւ չէի ցանկանա որեւէ մի ճնշում, շանտաժ լինի մեր պետության նկատմամբ, իսկ մեր քաղաքացիական հասարակությունը, պետական համակարգը թույլ գտնվի եւ պարտվենք այդ մարտահրավերին, որովհետեւ ամենադժվարն այն է, երբ մեզ դնում են ծանր վիճակի մեջ, այդ ժամանակ հաստատ սխալ որոշումներ են կայացվում:

Ուզում եմ այս հարցում համախմբվենք, մեր միակ ճանապարհը միասին նստել, քննարկելն է, ոչ մեկս մյուսից ավել չէ, ոչ մեկս մյուսից պակաս չէ, պետք է յուրաքանչյուրիս կարծիքը քննարկվի: Յուրաքանչյուրս պետք է ապացուցենք, հիմնավորենք, որ սա է ճիշտը կամ նա: Ոչ ոք հիմար չէ, որ վատ բան ուզի, այսինքն՝ գիտակցաբարի մասին է խոսքը, ես չեմ հավատում այն տեսությանը, որ կան ուժեր մեր երկրի ներսում, որոնք մեր պետությանը դեմ են: Ամենեւին այդ կարծիքին չեմ, կարծում եմ՝ կան ուժեր, որոնք ունեն այլ կարծիք, որոնց պատկերացումներով երկրի զարգացման այս ընթացքը ճիշտ չէ, այլ այն ընթացքն է ճիշտ: Բայց դա էլ է տեսակետ եւ մարդկային է: Անգամ մեր ընտանիքներում էլ են լինում բանավեճեր, թե որն է ճիշտ: Կոպիտ օրինակ բերեմ՝ բազմոց առնելու ժամանակն է՞, թե՝ ոչ, այսինքն՝ նույնիսկ ընտանիքի մակարդակում տարբեր կարծիքներ են լինում, մինչեւ մեկս մյուսին համոզում ենք, որ այս պահին սառնարան առնելն ավելի կարեւոր է, քան բազմոցը, եւ կոնսեսուսի ենք գալիս: Գուցե վատ համեմատություն է, բայց ցույց է տալիս, որ կարող են լինել տարակարծություններ ամենուր: Բայց պետական, ազգային շահը մենք պետք է համարենք մեր կյանքի համար մեկ նպատակը: Մենք շատ երկար ժամանակ ընտանիքն եք համարել ավելի կարեւոր, քան պետությունը, եկել է ժամանակը, որ պետությունը պետք է կարեւորենք, որովհետեւ այնտեղից է գալիս ընտանիքի բարեկեցությունը:

— Մեկ խոսում եք եվրաարժեքների, մեկ՝ ընտանիքի եւ ազգային շահի մասին: Չե՞ք կարծում, որ դրանք իրար հակադիր արժեքներ են:

Համաձայն եմ, բայց իմ ասածն այն գաղափարի մասին է, որ ընտանիքը եւ պետությունը պետք է մի ընդհանուր ֆոնի մեջ դիտարկել: Միեւնույն ժամանակ, ամենեւին համաձայն չեմ այն մտքի հետ, որ եթե Եվրամիության արժեքներն ընդունենք, ուրեմն՝ ընտանիք հասկացություն չպետք է լինի:

— Համենայնդեպս, ընտանիքի բովանդակությունը կփոխվի, ըստ եվրաարժեքների, պետք է լինի ոչ թե հայրիկ եւ մայրիկ, այլ՝ «ծնող 1» եւ «ծնող-2»՝ անկախ սեռից ու դերակատարումից:

Դա անթույլատրելի է ինձ համար: Մեր «ես»-ը պահելով պետք է ընտրություն կատարենք: Այս հարցում կարծում եմ՝ մի մեծ ընտանիքի պես պետք է իրար հետ հարաբերվենք եւ եթե կգտնենք ճիշտ լուծման բանալին, խնդիր չենք ունենա: Բայց եթե անընդհատ մեր ուժերը ջլատենք եւ իրար վիրավորենք, վանենք, ատելություն կստեղծենք, ինչը ոչ մի լավ տեղ չի տանի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Սա կոսմետիկ խաղաղություն է՝ կեղծ կայունությամբ. Անահիտ ԵղոյանԻնձ որդեգրել են․ Բլոգեր Քրիստինե Մարգարյանը՝ մոր հիվանդության, հոր լքելու մասինՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար սոսկ փաստաթղթեր չեն պետք. ՄարկեդոնովԱդրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է1000-ից ավելի մարդ զրկվել է ՌԴ քաղաքացիությունից․ այլ մանրամասներՀայաստանի ծանրամարտի հավաքականների հայտացուցակը Եվրոպայի առաջնության համարՀաճելի է տեսնել այսպիսի խաղ. Ինձագի Շնորհավորում ենք բոլորին, հատկապես նրանց, ովքեր եղել են մեր կողքին. ԴՕԿ կուսակցության հայտարարությունըՇՏԱՊ.Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու. Հայտնի իրավապաշտպանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Հայաստան եկած թուրք լրագրողն իր ռեպորտաժում Երևանն ամբողջությամբ անվանել է «պատմական թուրքական»Կալանավորել են Յուվեցի Կարոյի որդուն եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նովոյին. Hraparak.amԹուրքիան կարագացնի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը, եթե կատարվեն Բաքվի պայմաններըԱսպիրինն ուժեղացնում է ծխախոտ օգտագործողների կրծքի մկանների կորուստը. COPDՄեր իրավունքներն ու կենսական շահերը չեղարկվել են «իրական» ՀՀ-ի ղեկավարների կողմից. ադրբեջանագետԱդրբեջանից հայտարարել են, թե Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման լուրջ խոչընդոտներ կանԵթե Ալիևը կարճատև պատերազմ սկսեց, ապա դա անելու է միմիայն մի բանի համար․ ԱվետիսյանՉաղ Ռուստամը կրկին կհայտնվի քրեակատարողական հիմնարկում. Վերաքննիչը բեկանեց Մասիս Մելքոնյանի որոշումըՀՀ իշխանությունն օգտագործում է Բաքվից հնչող սպառնալիքները սեփական ժողովրդին վախեցնելու համար. Տիգրան ԱբրահամյանՎաղը Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի մի հատվածը պարբերաբար միակողմանի փակվելու էՀայաստանի էկոնոմիկայի նախարարն աշխատանքային այցով կմեկնի ՄոսկվաՌուսաստանի եւ ՆԱՏՕ-ի երկխոսության վերսկսման հեռանկարներ դեռեւս չկան. Ռուսաստանի ԱԳՆԱդրբեջանի նման 30 տարի մենք էլ ենք վատ արտահայտություններ արել, լարել իրավիճակը. ՍուքիասյանՌուսաստանում թեյի գինը կտրուկ կբարձրանաԵս որ ուզենամ կազինո գնամ, ոչ ձեզ եմ նայելու, ոչ էլ այդ նկարողին. Խաչատուր ՍուքիասյանԱդրբեջանում ոչ միայն համամիտ չեն Նիկոլի գաղափարներին այլ լրիվ այլ պլաններ ունենԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆՊենտագոնն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրինՓաշինյանը, ով սիստեմատիկ կազմաքանդում է Հայաստանը՝ հանձնելով Արցախը, տարածքներ նվիրելով, դասախոսում է կրթության մասինԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ որևէ քննարկում կամ օրակարգ չկա. էկոնոմիկայի նախարարԱՄՆ-ը նախատեսում է մուտքի խստացված կանոններ 43 երկրի քաղաքացիների համար (տեսանյութ)ՎԻԴԵՈ․ «Կայսրության թևեր» սերիալում խաղում է Գյումրու քաղաքապետի թեկնածունՈ՞նց, արցախցիները ՀՀ-ին դատի՞ են տալու, թող գնան իրանց վրա կրակողներին դատի տան. Ալեն ՍիմոնյանԱՄՆ-ն այլևս չի հետաքննում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները․ NYTԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Ուկրաինան երբեք ավելի էժան գազ չի գնել, քան Ռուսաստանից. ԱզարովԻմ կյանքի մեծագույն երազանքներից մեկը Հայաստանի ազգային հավաքականում խաղալն է եղել. Նիկոլաս ԿալուկյանՆունե Ասատրյանը` բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանըԵԱ. Գաբրիել Սարգսյանն առաջատարների թվում էՄխիթարյանը` «Ատալանտայի» դեմ խաղից հետոԱրդեն կիսով չափ հայ եմ ինձ զգում. ՉանչարչևիչԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 10 տարի ժամկետովԵրբեք անտարբեր չի անցել համայնքի բնակիչների խնդիրների կողքով, շնորհակալ ենք պարոն Գրիգորյանին, որ բնակիչներիս հորդորով կրկին առաջադրեց իր թեկնածությունը. Փարաքար համայնքում առաջատար է Վոլոդյա ԳրիգորյանըՍահակաշվիլիի բանտարկության ժամկետը երկարացվել է մինչև 2034 թվականըՂրիմի ղեկավարը հայտարարել է՝ «Ուկրաինան մահացել է»ՇՏԱՊ.Պլոմբել են Դոսաֆի շենքըՇնորհակալ եմ Լեվ Գրուպին այս ծանր պահին անվերապահ աջակցելու համար. 48տ. հասակում հանկարծամահ է եղել հայտնի աստղաբանի որդինԱնպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունում․ փաստաբան Ռոման ԵրիցյանՔննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի հայտարարությունները․ Գեղամ Մանուկյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top