Փաշինյանն ազդարարեց Ալիեւի հերթական նախապայմանը կատարելու մասին
Ներքաղաքական
Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում քիչ առաջ հայտարարեց, որ նոր Սահմանադրություն ընդունելու համար հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտություն է տեսնում:
«Նոր սահմանադրության ընդունումը էական է, քան որ գործող սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ», - նշել է նա:
Հիշեցնենք, որ ընդամենն ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պահանջել էր բառացիորեն հետեւյալը. «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոփոխության ենթարկվի»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ