ՉԼ. Մբապեն «Ռեալին» դուրս բերեց 1/8 եզրափակիչ(տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակներում կայացավ Մադրիդի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը, որն ավարտվեց 3-1՝ հօգուտ մադրիդցիների։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, խաղավերջում հյուրերի կազմում մեկ գոլ խփեց Նիկո Գոնսալեսը։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Ռեալի»՝ 3-2 հաշվով հաղթանակով։
1/8 եզրափակիչում մադրիդցիները կհանդիպեն կամ «Ատլետիկոյի», կամ «Բայերի» հետ։