Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի է
Սպորտ
Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Այդ մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Մադրիդի «Ռեալի» հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Սիթիի» դեմ փլեյ-օֆֆի պատասխան խաղում (3-1):
Մբապեն քվեարկության արդյունքում շրջանցեց ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյոյին, ՊՍՎ-ի վինգեր Նոա Լանգին և «Բենֆիկայի» կիսապաշտպան Կյոկչուին։