Պուտինի և Ուիթկոֆի բանակցություններից հետո «առաջընթաց կա». ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ (Տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ) Նավթալինի հոտ է գալիս․ Կոմկուսի առաջնորդը հակադարձում է Վարդան Ղուկասյանին քննադատողներին ԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիս Նիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանին Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել 84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրաման Ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔ Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունը Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան

Եվրատեսիլյան կուլիսային ջերմությունը՝ մեկը մյուսի հանդեպ կեղծ էր, սակայն գեղեցիկ էր նայվում

Մշակութային

Եվրատեսիլյան ինտրիգները դեռեւս չեն ավարտվել՝ չնայած, որ «Դեպի Եվրատեսիլ» ընտրական փուլն ավարտված է: Թե ինչպիսի մթնոլորտ է եղել այդ ողջ ընթացքում կուլիսներում, եւ թե ինչ են զգում այժմ «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական փուլին մասնակից արտիստներն ու պրոդյուսերները, «Իրավունք»-ը պարզեց Անահիտ Հակոբյան եւ Գասոյա զուգերգի պրոդյուսեր ՄՀԵՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ:

Ո՞ւմ մտահղացումն է եղել ստեղծել Անահիտ եւ Գասոյա զուգերգը:

Ի սկզբանե մտահղացումն իմն է եղել, ես եմ նման առաջարկ արել նրանց: Անահիտի հետ ես եւ Գոռը՝ Գասոյան, ծանոթացել ենք ԱՄՆ-ում: Բնականաբար, համընկել են էներգետիկաները, աշխատելու ընդհանուր տեսլականը, մարդկային ֆակտորը: Կարծում եմ՝ մինչ այժմ էլ նույն ալիքի վրա ենք եւ նույն ստեղծագործական ուղղությամբ ենք մտածում: Առաջարկը եղել է սպոնտան՝ ընդամենը «Եվրատեսիլ»-ին մասնակցության հայտ ներկայացնելուց 20 օր առաջ: Ես զանգել եմ Անահիտին եւ առաջարկել, նա էլ մտածել եւ ընդունել է առաջարկս: Ինչ վերաբերվում է Գոռին, նա բնավորությամբ ընդհանրապես կապ չունի շոու-բիզնեսի հետ, եւ մարդկային տեսակն էլ այնպես է, որ մրցույթների, շոուների, քսված տղաների եւ նման աշխարհի հետ որեւէ կապ չունի: Այդ պատճառով նա իրեն չէր զգում ինչպես ձուկը ջրում, որովհետեւ առաջին հերթին մարդկային գործոնն է իր դեպքում, հետո նոր արտիստ լինելը: Առհասարակ, նա զբաղվում է այլընտրանքային երաժշտությամբ, բայց ոչ՝ փոփ ժանրի: Այս առումով, ըստ իս, սխալն իմն է եղել՝ որպես պրոդյուսեր նրան բերել նման հարթակ: Սակայն, չեմ կարծում, որ դա վատ փորձ էր, որովհետեւ 6 ամսում որեւէ մեկը հայկական շոուբիզնեսում նման հաջողությունների չի հասել: 6 ամիս առաջ որեւէ մեկը չի իմացել Գոռի գոյության մասին, սակայն այսօր նա իր օգտահաշվի վրա ունի 17 միլիոնանոց դիտումներով տեսահոլովակ: Նա մրցանակ է ստացել տեսահոլովակի համար «Կոդակ»-ում, մի քանի տեսահոլովակներ ենք հասցրել նկարել այս ընթացքում եւ ամենակարեւորը՝ մասնակցել է երաժշտական շոուներից մեկին: Կգա ժամանակ, կհասկանանք, որ «Եվրատեսիլ» չգնալը մեր օգտին է եղել: Ինչ վերաբերվում է Անահիտին, նա դիմել է չափազանց մեծ ռիսկի՝ իմ առաջարկն ընդունելով: Հաղթել «Նոր ալիք 2024»-ում, որտեղ մրցակցությունն ավելի թեժ է եւ դրանից հետո մտնել «Դեպի Եվրատեսիլ»-ի մրցութային դաշտ, դրա համար ամուր նյարդեր, համարձակություն եւ մի քիչ էլ հանդգնություն է հարկավոր: Արդյոք այս մրցույթն օգնեց Անահիտին, ինչ-որ տեղ՝ այո՛, ինչ-որ տեղ՝ ո՛չ: Ի վերջո, հաղթողներին չեն դատում, ու ինչ էլ եղել է՝ եղել է մեր օգտին:

Արձագանքներն ինչպիսի՞ն էին:

Եկեք փաստենք, որ մենք հաղորդագրություններով ստացած քվեարկությամբ 3-րդ հորիզոնականում էինք: Երկրորդ եւ երրորդ հորիզոնականների տարբերությունը 90 ձայնից պակաս էր: Այսինքն՝ պետք է ընդունել, որ չափազանց լավ ենք հանդես եկել հանդիսատեսի եւ հեռուստադիտողի համար: Այս մրցույթներն արվում են հեռուստադիտողի համար, այլ ոչ թե` պրոֆեսիոնալ ժյուրիի: Երկար տարիներ «Եվրատեսիլի» ձեւաչափը եղել է միայն SMS քվեարկությամբ, եւ դա փոխվել է 2010-ականներին: Այսինքն` մենք եթե ընդունենք, որպես հեռուստադիտողի համակրանք, ապա ստացել ենք շատ բարձր հորիզոնական: Մեզ համար դա է կարեւոր: Անահիտը երգեց փառահեղ, տեսքը եւ ամենինչը մինչ այսօր քննարկվում է: Կարող եմ ասել դա ավելի շատ է քննարկվում, քան հաղթողի անձը: Դա, որպես պրոդյուսեր, իմ կարեւոր առաքելություններից մեկն է՝ այնպես անել, որ տաղանդավոր մարդուն ավելի շատ նկատեն: Ամեն ինչ անել, որ Գոռը ունենա էլ ավելի փորձառություն, իսկ Հանրայինի ուղիղ եթերում կենդանի ձայնով երգելը` մեծ փորձառություն է: Եվ վերջապես, եկեք ընդունենք, որ այս մարդիկ մի քանի ամսում են պատրաստվել: Նաեւ ասեմ՝ տեղյակ եմ, որ Պարգը չորս տարի շարունակ պատրաստվում է «Եվրատեսիլ»-ին, ինքն ու իր պրոֆեսիոնալ թիմի աշխատաոճն ինձ հիացնում է:

Ինչպես ասացիք, հաղթողին չեն դատում, սակայն հետաքրքիր է Ձեր կարծիքը Պարգի երգի, մատուցման ձեւի մասին...

Կգնահատեմ՝ փայլուն: Երգը գրել է «Եվրատեսիլ»-ում երկու անգամ հաղթած կոմպոզիտոր, եւ երգը, ըստ իս, ունի պլագիատի տարրեր իր մեջ՝ «Imagine Dragons - Believer» կատարումից, որը ողջ համացանցը քննարկում է: Ես, որպես հայ, ցավում եմ դրա համար, քանի որ դա մեզ կխանգարի լավ հորիզոնական գրավելուն: Որպես փորձագետ եւ պրոդյուսեր՝ չեմ մեղադրում, որովհետեւ այդ տեմպի եւ այդ ոգեւորվածության մեջ բոլորս կուրանում ենք եւ չենք տեսնում շատ փաստեր: Ինչ վերաբերում է ընդհանուր մրցույթին, պիտի ասեմ, որ ունեինք տաղանդավոր մասնակիցներ, ովքեր ներկայացան փայլուն: Այնտեղ կային արտիստներ, որոնք շատ ֆանտաստիկ կերպով ներկայացան, սակայն չունեին ընկերներ կամ մարդիկ, ովքեր նրանց խորհուրդ կտային՝ դա անել առավել ընդունելի եւ ավելի ճիշտ մատուցմամբ: Անդրադառնալով մրցակցային դաշտին՝ ասեմ, որ բոլորը մեկը մյուսի հանդեպ շատ ջերմ էին, անհանգստանում եւ ցավում էին իրար համար: Արդյո՞ք դա անկեղծ էր: Այսքան տարի լինելով շոուբիզնեսում՝ կասեմ ՝ ո՛չ, սակայն դա գեղեցիկ էր նայվում:

Կրկին կվերադառնա՞ք այս մրցույթին:

Ես կարող եմ Գոռի փոխարեն ասել, որ՝ ոչ: Անահիտն անկախ արտիստ է, եւ նա ինքը կորոշի՝ մասնակցել, թե՝ ոչ, սակայն հանգամանքները ցույց կտան, որ ինքը կվերադառնա այդ մրցույթ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Պուտինի և Ուիթկոֆի բանակցություններից հետո «առաջընթաց կա». ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ (Տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Նավթալինի հոտ է գալիս․ Կոմկուսի առաջնորդը հակադարձում է Վարդան Ղուկասյանին քննադատողներինԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիսՆիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանինՍահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրամանԱմեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔՆիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան Աբրահամյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top