⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Որոնվում է մաքուր զուգարան, ցանկալի է՝ կենտրոնում Մերօրյա քրոնիկոն՝ «փրկել» ուսուցչին, «խժռել» անչափահասներին «ՄԱՐՏԻ ԴԱՇՏԻՑ ԱՆՁԱՄԲ ԴՈՒՐՍ Է ՀԱՆԵԼ ՄԵԾ ԹՎՈՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ՈՒ ԶՈՀԵՐ, ՈՉՆՉԱՑՐԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ, ՍՏԱՑԵԼ, ՄԱՀԱՑՈՒ ԲԵԿՈՐԱՅԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ։ Փաստորեն, Ավինյան Տիգրանն էլ եկավ այն համոզման, որ հողի գողն էլ է գող. ԶԱՐՄԱՆՔ «Իմ զոքանչը ձեր զոքանչներից լավն է»… Ովքեր են հայկական շոու բիզնեսում ամենաերիտասարդ ու գեղեցիկ զոքանչ ունեցողները Էդմոնին ընդդիմադիր մի՛ ըսեք, մեղք է Ալեն Սիմոնյանը Փաշինյան Նիկոլին փորձում է համոզել. ԲԱՄԲԱՍԱՆՔ Դա նշանակում է հարվածել գոտկատեղից ներկել. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Արծրուն Հովհաննիսյանը ստում է. Մուշեղ Խուդավերդյան

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս18)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am, https://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=am, https://iravunk.com/?p=304956&l=am, https://iravunk.com/?p=305032&l=am, https://iravunk.com/?p=305144&l=am, https://iravunk.com/?p=305257&l=am, https://iravunk.com/?p=305355&l=am, https://iravunk.com/?p=305432&l=am, https://iravunk.com/?p=305500&l=am, https://iravunk.com/?p=305546&l=am, https://iravunk.com/?p=305636&l=am, https://iravunk.com/?p=305728&l=am, https://iravunk.com/?p=305812&l=am, https://iravunk.com/?p=305928&l=am)

Բայց մինչ կհասնենք Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի քավորությամբ ընթացած Քոչարյան-Ալիեւ բանակցայի փուլին եւ դրա շրջանակներում ծնունդ առած «Փարիզյան սկզբունքներին», մեզ հաջողվեց եւս մեկ ուշագրավ հարցազրույց ունենալ, որը, թերեւս, ընթերցողի համար ավելի պարզ կդարձնի «Մեղրիի տարբերակի» էությունը: Մեր հերթական զրուցակիցը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆՆ է, ով 1988-ից սկսած մեր երկրում ամենատեղեկացված անձանցից մեկի համարումն ունի: Պարոն Մանուչարյանի հետ մեր զրույցը սկսեցին այս հոդվածաշարի հիմնական հարցից.

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ԵՎ «ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԻ» ՄԻՋԵՎ ԿԱՊԸ ԿԱ

- Ըստ Ձեզ` «Մեղրիի տարբերակի» ու «Հոկտեմբերի 27»-ի միջեւ կապ գոյություն ունի՞:
- Ես այդ հարցով ելույթ եմ ունեցել դեռեւս 2000թ., որով մեղադրել եմ Ռոբերտ Քոչարյանին, որ նա «Հոկտեմբերի 27»-ի գործով նախաքննությունից թաքցրել է հիմնական վարկածը: Այն է` գոյություն է ունեցել «Մեղրիի տարբերակ», որին նա եղել է կողմ, դեմ են եղել Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը: Այդ տարբերակի առաջարկողները եւ հեղինակները` Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, Ռուսաստանից գաղտնի երկար ժամանակ բանակցություններ են տարել այդ ուղղությամբ, որին Հայաստանը մասնակցել է: Եվ, այդ գործընթացը թաքցվել է առաջին հերթին մեր հասարակությունից, մեր պետական համակարգից. միայն շատ փոքր շրջանակով մարդիկ են տեղեկացված եղել այդ մասին:
Ավելին, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան տեղեկացված են եղել, որ Կ. Դեմիրճյանն ու Վ. Սարգսյանը դեմ են, եւ իմ այդ ելույթում ես հայտարարեցի, որ ստեղծված իրավիճակում պարոն Քոչարյանը պարտավոր էր տեղյակ պահել նախաքննությանը, որ նման հանգամանք գոյություն ունի, իսկ նախաքննությունն իրականացնողներն էլ պարտավոր էին այն լրջորեն ուսումնասիրել:
Ես համոզված եմ, որ «Հոկտեմբերի 27»-ի եւ «Մեղրիի տարբերակի» միջեւ կապը կա: Իմ այդ համոզմունքը պայմանավորված է նրանով, որ գնահատել եմ նշված երկրների ներկայացուցիչների վարքագիծը թե´ մինչեւ «Հոկտեմբերի 27»-ը, թե´ այդ օրը եւ թե´ դրանից հետո:
- Կարելի Ձեր խոսքը մեկնաբանել մոտավորապես այսպես. «Հոկտեմբերի 27»-ով ֆիզիկապես ոչնչացվեցին 2 առանցքային գործիչները` Վ. Սարգսյանը եւ Կ. Դեմիրճյանը, ովքեր դեմ էին «Մեղրիի տարբերակով» ղարաբաղյան խնդիրը կարգավորելու, որպեսզի այնուհետեւ այդ գործընթացը ակտիվացվի: Ամեն դեպքում, փաստել, որ մինչ այդ ահաբեկչությունը Ռ. Քոչարյանը հանդիսանում էր նախագահ, բայց չուներ այն փաստացի իշխանությունը, որը ձեռք բերեց Վ. Սարգսյանի սպանությունից հետո:
- Վ. Սարգսյանի եւ Կ. Դեմիրճյանի սպանությունից հետո փաստորեն տեղի ունեցավ հետեւյալը. նրանց փոխարինելու եկած նոր իշխանությունների վրա եւս սկսվեցին ճնշումներ գործադրվել, որպեսզի նրանք համաձայնեն «Մեղրիի տարբերակին»:
- Այստեղ, թերեւս, կարող եմ ընդգծել, որ մեր այս հոդվածաշարի շրջանակներում հարցազրույց է տվել նաեւ այդ ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ով միանշանակ պնդում է, որ 1999թ. «Հոկտեմբերի 27»-ից հաշված շաբաթներ անց նախարարությունում նրան այցելել են Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները, ովքեր փորձում էին համոզել` համաձայնություն տալ «Մեղրիի տարբերակին»: Ընդ որում, նա նաեւ պնդում էր, որ այդ ամենը  պատշաճ կերպով տեսանկարահանվել է, այսինքն` այս պահին էլ կան այդ փաստացի ապացույցները:
- Նույնը եղել է նաեւ այն ժամանակվա վարչապետ Արամ Սարգսյանի հետ: Երբ մի քանի օր է, որ նա նշանակվել էր վարչապետ եւ զգուշացրել են, որ կա «Մեղրիի տարբերակ» կոչվող նման մի նախագիծ, որ հանկարծ անփորձության պատճառով որեւէ խնդիր չլինի: Դավադիր մի ծրագիր, որն ուղղված էր մեր երկրի քայքայմանը, բառիս բուն իմաստով` ոչնչացմանը: Նրա առաջին հարցն էր, թե` դու որտեղի՞ց գիտես: Մի պահ զարմացա, իսկ նա էլ բացատրեց, թե մեկ օր առաջ այդ մասին իրեն պատմել է Քոչարյանը եւ ասել, որ իրենցից բացի այդ մասին էլ ոչ ոք չգիտի: Ես էլ կատակի տալով պատասխանեցի, թե երկար տարիներ աշխատել եմ այն գերատեսչությունում, որի հիմնական պարտականությունն է եղել հնարավորին չափով ամեն ինչ իմանալը...
Բայց նաեւ հետագայում ես տեղեկացա, որ Ա. Սարգսյանի մոտ եղել է հայտնի զույգը` ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները, երկար ժամանակ նա մերժել է համանախագահների առաջարկը: Եվ եթե չեմ սխալվում ամերիկացի համանախագահը նրան ասել է. «Դե, վերջապես հասկացեք` Ամերիկան երկար ժամանակ է Թուրքիային զսպում է, որ վերջինս չճեղքի Զանգեզուրը: Թուրքիան պատրաստվում է նման օպերացիայի»: Եվ հետագայում մեր հետախուզական տվյալները ցույց տվեցին, որ իրոք Թուրքիան պատրաստվում էր նման օպերացիայի: Ա. Սարգսյանն էլ նրան պատասխանել է, թե գիտեք ձեր բախտը բերել է, որ ինձ հետ եք խոսում եւ ոչ թե եղբորս: Ես ավելի մեղմ մարդ եմ, իսկ եղբայրս կարող էր շատ ավելի կոպիտ պատասխանել: Ես ընդամենը կարող եմ ասել, որ ցավում եմ այն թուրք մայրերի համար, որոնց որդիները կգան Զանգեզուրը ճեղքելու:
Մի խոսքով, Վաղարշակ Հարությունյանը հատկապես, ինչպես նաեւ Արամ Սարգսյանը մեծ դեր խաղացին, որ այն ժամանակ մերժվի այդ ծրագիրը, բայց հետո եղավ նրանց պաշտոնանկությունը: Եվ ահա դրանից հետո` 2000թ., եթե չեմ սխալվում հուլիսին, Քոչարյանի Միացյալ Նահանգներ մեկնելուց հետո արդեն պետք էին կարծր քայլեր, որ անհնարին դարձվեին այդ պահանջները: Որովհետեւ ինչքանով ես հետագայում տեղեկացված էի, նրան ԱՄՆ-ում ասել էին, որ արդեն այլ տարբերակ չունես:
- Որո՞նք էին այդ կարծր քայլերը: Ռուսաստա՞նը սկսեց միջամտել:
- Իհարկե, կարելի է ասել, որ Ռուսաստանը սկսեց միջամտել, բայց նաեւ այս ամենով հանդերձ մեկ հետաքրքիր հարց կա. այդ ինչպե՞ս ստացվեց, որ Ռուսաստանի համար տարիներ շարունակ ամենաընդունելի հայկական քաղաքական գործիչը նա է, ով «Մեղրիի տարբերակի» հեղինակներից է:
Իսկ այդ պահին, համաձայն եմ ձեզ հետ, Ռուսաստանի կողմից եղան դժգոհություններ: Ամեն դեպքում կարելի է հասկանալ, որ եթե այդ տարբերակը Հայաստանի ոչնչացման լուրջ վտանգ էր պարունակում, միեւնույն ժամանակ շատ լուրջ վտանգ էր նաեւ Ռուսաստանի համար: Որովհետեւ, եթե կյանքի կոչվեր «Մեղրիի տարբերակը», հասկանալի է, որ դրանով Հարավային Կովկասը արագորեն վերցվում էր լիակատար վերահսկողության տակ, իսկ թե դա ինչ կնշանակեր Ռուսաստանի համար, պարզ է:

ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿԻՑ ԷՐ ԱՅԴ ԱՄԵՆԻՆ
- Այդ կերպ ընդհուպ մինչեւ լուրջ հարված էր հասցվում Չինաստանի՞ն:
- Չինաստանի քաղաքականությունը շատ հստակ էր ձեւակերպված: Այն է` Հարավկովկասյան տարածաշրջանում Չինաստանն ունի մեկ կարեւորագույն ստրատեգիական շահ, որ այստեղ լինի ուժեղ, ինքնուրույն, արագ զարգացող հայկական պետություն: Իսկ դրա համար Չինաստանը Հայաստանի առաջ դնում էր մոտավորապես նման հարցադրում. «Ասե´ք, մեր այդ ստրատեգիական շահին հասնելու համար մեզանից ի՞նչ է պահանջվում»: Թե Չինաստանի այդ առաջարկը ինչ խոշոր հեռանկարներ է բացում Հայաստանի համար, մեկնաբանելու կարիք չի էլ զգում: Բայց փաստն այն է, որ Չինաստանի այդ քաղաքականությանը մեծագույն հարված հասցվեց հենց մեր կառավարության կողմից: Իհարկե, խնդիրն այն չէր, որ ամբողջովին կողմնորոշվեինք դեպի Չինաստան: Բայց մերժել մեկնած այդ ձեռքը, ես համարում եմ Հայաստանին հասցված մեծագույն հարված: Արդյունքում, եթե մինչ այդ Չինաստանը բոլոր միջազագյին ատյաններում մեզ հետաքրքրող հարցերով քվեարկում էր կա´մ մեզ հետ միասին, կա´մ ձեռնպահ, դրանից հետո սկսեց քվեարկել կա´մ ձեռնպահ, կա´մ Ադրբեջանի հետ միասին: Դրանից հետո բաց տեքստով հասկացրին, որ եթե Հայաստանն ի վիճակի չէ նման համագործակցության, իրենք պետք է փորձեն կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ եւ մասնավորապես ֆինանսավորել Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղին:
- Նշեցիք, թե «Մեղրիի տարբերակը» կործանարար հետեւանքներ կարող էր ունենալ Հայաստանի համար: Քոչարյանը չէ՞ր գիտակցում այդ հեռանկարները, եւ այդ քաղաքականության մեջ ինչքանո՞վ էր ընդգծված ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գործոնը:
- Իհարկե, Քոչարյանն ունի շատ սուր, լավ աշխատող ուղեղ, եւ ունի բացարձակապես բացակայող փիլիսոփայություն: Եվ եթե նա ունենար այդ փիլիսոփայությունը, երբեք նման սխալներ չէր կատարի: Իսկ թե Օսկանյանի կամ ում միջոցով է այդ ամենն արվել, խոշոր հաշվով, կարեւոր չէ: Չնայած կոնկրետացումները պետք են, որպեսզի իմանանք, թե ամեն մեկն ինչով է զբաղվել: Իհարկե, ես այն կարծիքին եմ, որ Օսկանյանը մասնակից էր այդ ամենին: Ինչ ակտիվությամբ, որ գաղափարը որտեղից է վերցրել. սրանք հարցեր են, որ պատասխանի կարիք ունեն: Քանի որ  այդ «Մեղրիի տարբերակ» ասվածը, վերջին հաշվով, պետության դեմ ուղղված խոշորագույն քայքայիչ գործունեություն էր, որն ի տարբերություն «Հոկտեմբերի 27»-ի գործի` փակ մասեր չունի:

Դեռ 2000-ին եմ առաջին անգամ առաջարկել, որ ստեղծվի հատուկ հանձնաժողով` պարզելու համար, թե, ի վերջո, այդ տարբերակն ի՞նչ է իրենից ներկայացնում, քանի որ ինձ ասում  էին, թե սուտ եմ խոսում, նման բան գոյություն չունի: Բայց տասնյակ մարդիկ եղել են դրա մասնակիցը եւ, ի վերջո, պե՞տք է ստեղծվի մի հանձնաժողով, պարզելու համար` այդ տարբերակը եղե՞լ է, թե` չէ, դա Հայաստանի համար քայքայի՞չ էր, թե` ոչ: Միգուցե դա բարեգործությո՞ւն էր մեր երկրի համար եւ, ես էլ ընկնելով երեւակայության գիրկը` ասում եմ, թե դա հայկական պետականության վերջը կլիներ: Պետք է, չէ՞, այդ ամենը հստակորեն պարզել: Այ, երբ կստանանք այս բոլոր հարցերի պատասխանները, արդեն կպարզվի նաեւ դրան մասնակից ամեն մի անձնավորության դերակատարությունը:

(Շարունակելի)






⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Որոնվում է մաքուր զուգարան, ցանկալի է՝ կենտրոնումՄերօրյա քրոնիկոն՝ «փրկել» ուսուցչին, «խժռել» անչափահասներին«ՄԱՐՏԻ ԴԱՇՏԻՑ ԱՆՁԱՄԲ ԴՈՒՐՍ Է ՀԱՆԵԼ ՄԵԾ ԹՎՈՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ՈՒ ԶՈՀԵՐ, ՈՉՆՉԱՑՐԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ, ՍՏԱՑԵԼ, ՄԱՀԱՑՈՒ ԲԵԿՈՐԱՅԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ։Փաստորեն, Ավինյան Տիգրանն էլ եկավ այն համոզման, որ հողի գողն էլ է գող. ԶԱՐՄԱՆՔ«Իմ զոքանչը ձեր զոքանչներից լավն է»… Ովքեր են հայկական շոու բիզնեսում ամենաերիտասարդ ու գեղեցիկ զոքանչ ունեցողներըԷդմոնին ընդդիմադիր մի՛ ըսեք, մեղք էԱլեն Սիմոնյանը Փաշինյան Նիկոլին փորձում է համոզել. ԲԱՄԲԱՍԱՆՔԴա նշանակում է հարվածել գոտկատեղից ներկել. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱրծրուն Հովհաննիսյանը ստում է. Մուշեղ ԽուդավերդյանԻնձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո Հաջորդ մրցաշրջանում նա հաստատ չի խաղա «Լոկոմոտիվում». Արշավին«Լոկոմոտիվը» հասկանալով է մոտենում Տիկնիզյանի հուզական վիճակին Չայ, կոֆե, պատանցուեմ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄնացել են ԱԺ-ում, որ ի՞նչ անեն, ավելի լավ է մանդատները դնեն, դուրս գան. Վահան ԲաբայանԻրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն անվանական եղեւնի է տնկել ՊՆ֊ումՄՈՍԿՎԱՆ ՍԿՍԵՑ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՎԵՐԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԼԻԵՎԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԹՇՆԱՄՈՒ«5։2 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱ 6։5 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆՌուսական «Իսկանդերը» այրել է թշնամու հատուկ նշանակության ուժերի վարժական ճամբարը Սումի մարզում (Տեսանյութ)5 ամառային Spritz կոկտեյլներ, որոնք կարող եք խմել արեւի տակՍիրիայում կրակել են ռուսական ռազմաբազայի վրաԹրամփը հստակ պատասխան չի տվել՝ Ռուսաստանի դեմ նոր կոշտ պատժամիջոցներ կսահմանի՞Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառներըՏրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժՋուր հավաքեքԱլիևը «գայթակղում է» ադրբեջանցիներին՝ ապրելու Արցախի գրավյալ տարածքներումԱլիևն ու Օրբանն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացինՊապիկյանը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետՄահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժուդեքս Յազիչյանի մայրըՀայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրելՔանի Փաշինյանն իշխանության է, ՀՀ-ն շարունակելու է գահավիժել. Նաիրա ԶոհրաբյանԱնահիտ Ավանեսյանն ինձ փորձել է պարտադրել համաձայնվել 87 մլն դրամի գոյություն չունեցող «խախտումների» հետ. Նազինյան«Ոջիլ, ղզիկ, տխմար, էշ». ՔՊ–ական կին պատգամավորները՝ Աննա Հակոբյանի բառապաշարի մասին.NEWS.amՈվ է այսօր դաժան վթարի զոհ դարձած 35-ամյա տղամարդը.ՖոտոԲանանն անհետացման վտանգի տակ էՈւկրաինայում չկան մարդիկ, որոնք իրավասու են խաղաղություն կնքել. Դմիտրի ՄեդվեդևԼավրովը ժամանել է Հայաստան Ոստիկաններն օտարերկրացուն ձերբակալել են ապօրինի թմրաշրջանառության կասկածանքովՈրդիս իմ հետ լավ հարաբերությունների մեջ է. ինչու ամուսնալուծվեց Մայա ՄարգարյանըՄերձավանի աղմկահարույց ուսուցչուհին 2017-ից հաշվառված է Արմավիրի բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում՝ խրոնիկական զառանցական խանգարում ախտորոշումովԱպօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. Մասիսի ոստիկանների բացահայտումըԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցից առաջ Երևանում անցկացված հակառուսական պաստառներով ակցիանԵրևան-Մեղրի ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելիՍուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարըՁերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետըԵՄ-ում Մայդանն Ուկրաինայի «սկզբնական մեղքն են» անվանելՀայաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարըԽաղաղ Դոնի փողոցը կհիմնանորոգվի 2026 թվականին. կկառուցվի նաև հեղեղատար համակարգՄենք կշարունակենք աջակցել Զելենսկուն․ Եվրահանձնաժողովի ղեկավար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top