Աշխարհի գավաթ. Վահագն Դավթյանը` ոսկե մեդալակիր
Սպորտ
Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում:
Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում օղակների վարժության եզրափակիչում Հակոբ Սերբոյանի գլխավորած հավաքականի անդամը վաստակեց 14.133 միավոր՝ հետ թողնելով Ադրբեջանը եւ Թուրքիան ներկայացնող մարմնամարզիկներին: Այս նույն վարժությունում եզրափակիչ դուրս եկած Արթուր Ավետիսյանը 13.966 միավորով 4-րդն է:
Վահագն Դավթյանը որակավորման փուլը հաղթահարել էր 14.233 միավորով, Արթուր Ավետիսյանը՝ 14.600 միավորով:
Քիչ անց կմեկնարկի նժույգ թափեր վարժության եզրափակիչը, որտեղ մեդալների համար կպայքարեն Համլետ Մանուկյանը եւ Մամիկոն Խաչատրյանը: