Որոնվում է մաքուր զուգարան, ցանկալի է՝ կենտրոնում Մերօրյա քրոնիկոն՝ «փրկել» ուսուցչին, «խժռել» անչափահասներին «ՄԱՐՏԻ ԴԱՇՏԻՑ ԱՆՁԱՄԲ ԴՈՒՐՍ Է ՀԱՆԵԼ ՄԵԾ ԹՎՈՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ՈՒ ԶՈՀԵՐ, ՈՉՆՉԱՑՐԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ, ՍՏԱՑԵԼ, ՄԱՀԱՑՈՒ ԲԵԿՈՐԱՅԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ։ Փաստորեն, Ավինյան Տիգրանն էլ եկավ այն համոզման, որ հողի գողն էլ է գող. ԶԱՐՄԱՆՔ «Իմ զոքանչը ձեր զոքանչներից լավն է»… Ովքեր են հայկական շոու բիզնեսում ամենաերիտասարդ ու գեղեցիկ զոքանչ ունեցողները Էդմոնին ընդդիմադիր մի՛ ըսեք, մեղք է Ալեն Սիմոնյանը Փաշինյան Նիկոլին փորձում է համոզել. ԲԱՄԲԱՍԱՆՔ Դա նշանակում է հարվածել գոտկատեղից ներկել. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Արծրուն Հովհաննիսյանը ստում է. Մուշեղ Խուդավերդյան Ինձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս20)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=amhttps://iravunk.com/?p=304657&l=amhttps://iravunk.com/?p=304776&l=amhttps://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=amhttps://iravunk.com/?p=304956&l=amhttps://iravunk.com/?p=305032&l=amhttps://iravunk.com/?p=305144&l=amhttps://iravunk.com/?p=305257&l=amhttps://iravunk.com/?p=305355&l=amhttps://iravunk.com/?p=305432&l=amhttps://iravunk.com/?p=305500&l=amhttps://iravunk.com/?p=305546&l=amhttps://iravunk.com/?p=305636&l=amhttps://iravunk.com/?p=305728&l=amhttps://iravunk.com/?p=305812&l=amhttps://iravunk.com/?p=305928&l=am» https://iravunk.com/?p=306020&l=am, https://iravunk.com/?p=306072&l=am)

Այսպես կոչված «Փարիզյան սկզբունքների» հետ կապված` տարօրինակ փաստեր ժամանակի ընթացքում մեկ անգամ չէ, որ արձանագրվել է: Մասնավորապես մեր օրերում գործնականում իրենցից ոչ մի գաղտնիություն չեն ներկայացնում անգամ «Մադրիդյան սկզբունքները», որոնք ղարաբաղյան բանակցային գործընթացում քննարկման մեջ, թերեւս, դեռ գտնվող վերջին փաստաթուղթն է: Չնայած դրան վաղուց իրենց դարն ապրած «Փարիզյան սկզբունքների» հետ կապված կոնկրետ հստակեցումներ առ այսօր չկան: 

ՎԵՐՋԱՊԵՍ ԵՂԵ՞Լ ԵՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»

Ընդ որում, եթե ժամանակին` դեռ Հեյդար Ալիեւի օրոք, Ադրբեջանը որոշակի փակագծեր բացեց, ապա Հայաստանն այդ օրերին բավարարվում էր միայն ադրբեջանական բացահայտումները հերքելով, սակայն իր հերթին ոչ մի կոնկրետացում չտալով, թե ի վերջո ինչ է իրենից ներկայացնում «Փարիզյան սկզբունքներ» ասվածը, որը քիչ էր մնում վերածվեր ղարաբաղյան հաշտության պայմանագրի:

Օրինակ` 2002թ. հունիսի կեսերին Հեյդար Ալիեւը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիական համանախագահ Հյուգո Պերնեի հետ հանդիպման շրջանակներում հրապարակավ հայտարարեց, թե «Փարիզյան սկզբունքների» առանցքային դրվագներից մեկը. «Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ պայմանավորվածությունն է` Մեղրու շրջանը փոխանցել Ադրբեջանի ինքնավարության ներքո եւ, համապատասխանորեն, Լաչինի միջանցքը` Հայաստանի ինքնավարության ներքո»: Բնականաբար ՀՀ ԱԳՆ-ն չհապաղեց անմիջապես հերքել դա, թեեւ առնվազն տարօրինակ կլիներ, որ Հ. Ալիեւը նման բացահայտ սուտ ասեր Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի ներկայությամբ, որ այդ ողջ գործընթացի անմիջական մասնակիցն էր:

Այս կարգի փաստերը, ինչպես նաեւ «Փարիզյան սկզբունքները» յոթ փակի տակ պահելու հանգամանքը, թերեւս, խոսում է այն մասին, որ դրանց կերտմանը մասնակից հայաստանյան ներկայացուցիչները մինչ օրս էլ գերադասում են, որ ղարաբաղյան բանակցությունների այդ էջը հնարավորինս երկար մութ մնա: Առավել եւս, որ այդ հանգամանքի առումով կա եւս մեկ տարօրինակ դրվագ. Քոչարյան-Ալիեւ փարիզյան հանդիպումներից անմիջապես հետո, ինչպես արդեն նշեցինք, երկու նախագահները, ինչպես նաեւ` ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, կտրուկ կերպով հերքում էին, թե որեւէ պայմանավորվածություն կա: Իսկ եթե այդպես էր, Փարիզում համաձայնություններ ձեռք չէին բերվել, ապա դա նշանակում էր, որ «Փարիզյան սկզբունքներ» ասվածը պետք է, առհասարակ, գոյություն չունենային: Բայց, ահա Օսկանյանը դրանից հետո քանիցս պաշտոնապես հավաստիացրել է, որ «Փարիզյան սկզբունքները», այնուամենայնիվ, գոյություն ունեցել են եւ նրա օրինակով նույնն էր պնդում նաեւ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ԼՂՀ-ի ողջ ԱԳ համակարգը:

Ասվածի համատեքստում նկատենք, որ չնայած այն բանին, որ Բաքուն, որը հետգայում սկսեց բացահայտել «Փարիզյան սկզբունքների» շրջանակներում շրջաններ տալ-առնելու մեխանիզմները, Քի Ուեսթից հետո հավաստիացնում էր, թե ոչ մի պայմանավորվածություն էլ չի եղել: Օրինակ` 2001թ. հունիսի սկզբներին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարեց. «Ղարաբաղյան հակամարտության «Փարիզյան սկզբունքներ» գոյություն չունեն: Դրանք հայկական կողմի հերթական հորինվածք են»: Այն դեպքում, երբ կրկնենք,. այդ մասին հրապարակային խոսել էր Հեյդար Ալիեւը, նաեւ ժամանակի ընթացքում քանիցս հենց Մինսկի խմբի համանախագահներն են հաստատել, որ «Փարիզյան սկզբունքներ» կան: Օրինակ` 2001թ. հոկտեմբերի վերջերին Մինսկի խմբի ամերիկյան նորանշանակ համանախագահ Ռուդոլֆ Փերինան ասաց, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում իրոք «ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ»: Ընդ որում, «Փարիզում ու Քի Ուեսթում ձեռք բերված սկզբունքների միջեւ հակասություններ չկան»:

Մյուս կողմից` «Փարիզյան սկզբունքները» չըդունելու ադրբեջանական հայտարարություններին, մասնավորապես` Գուլիեւի այդ վերջին հերքմանը Օսկանյանն էլ արձագանքեց. «Իրականությունը կայանում է նրանում, որ Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկու հանդիպումներից հետո միջնորդները հնարավոր համարեցին բանակցություններ կազմակերպել Քի Ուեսթում` Քոչարյանի եւ Ալիեւի պայմանավորվածությունները թղթին փոխանցելու նպատակով: Հենց դա ենք մենք անվանում «Փարիզյան սկզբունքներ» կամ պայմանավորվածություններ»: Պարզապես զավեշտի է նմանվում. դրանից ընդամենը երկու-երեք ամիս առաջ` Ալիեւ-Քոչարյան փարիզյան առաջին հանդիպումից հետո, Գուլիեւն էր պնդում, թե կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, Օսկանյանն էլ կտրուկ հերքում էր դա: Քի Ուեսթից հետո արդեն ամբողջովին հակառակ պատկերն էր. Օսկանյանն էր համոզում, որ կան «Փարիզյան սկզբունքներ», իսկ Գուլիեւը համառորեն հերքում էր:

ՓԱՐԻԶԻՑ ՄԻՆՉԵՎ ՔԻ ՈՒԵՍԹ

Նկատենք, որ դիրքորոշումների նման փոփոխություններ տեղի ունեցան հենց Քի Ուեսթից հետո, ու հաշվի առնելով, որ վերջում «Փարիզյան սկզբունքից» հրաժարվեց հենց Գուլիեւը, ապա դա այն տպավորությունն է առաջացնում, որ բանակցային գործընթացի այդ փուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հաշտության համաձայնագրի ստորագրումը ձախողեց հենց Ադրբեջանը: Ի դեպ, հենց դա էր ակնարկում Օսկանյանը` Քի Ուեսթի հանդիպումից շատ չանցած պնդելով, որ. «Հայաստանը չի ընդունի առաջարկներ, որոնք կհակասեն «Փարիզյան սկզբունքներին»»:

Այս ամենից պետք է ենթադրել, որ փարիզյան ու Քի Ուեսթի բանակցային փուլերում ընդունված սկզբունքները ղարաբաղյան հարցի լուծման ուղղությամբ հայաստանյան բանակցողները համարում էին մեր երկրի համար շատ ձեռնտու տարբերակ: Բայց այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ այսքան տարիներ անց էլ Վ. Օսկանյանը, ավելի ճիշտ` Ռ. Քոչարյանը, զերծ է մնացել այդ սկզբունքները գոնե ընդհանուր գծերով բացահայտելուց: Առավել եւս, որ, կրկնենք, փարիզյանին փոխարինելու եկած «Մադրիդյան սկզբունքները» վաղուց արդեն իրենցից որեւէ գաղտնիք չեն ներկայացնում:
Ուրեմն ի՞նչ էին իրենցից ներկայացնում այդ «Փարիզյան սկզբունքներ» կոչվածը, որ մի կողմից այդքան «ձեռնտու էին մեզ», մյուս կողմից` նախկին բանակցողները մինչ այժմ դա գոնե քարոզչական նկատառումներով չեն բացահայտել, թե` տեսեք Հայաստանի համար ինչ լավ բան էինք անում: Հազիվ թե պատճառն այն լինի, որ ժամանակին պայմանավորվել են այդ ամենը չբարձրաձայնել: Ի վերջո, եթե անգամ նման պայմանավորվածություն է եղել, դա պետք է, որ վաղուց չեղյալ համարվեր` թեկուզեւ այն պարզ պատճառով, որ Ալիեւը «Փարիզյան սկզբունքների» մասին որոշակի բացահայտումներ արեց:

Ընդ որում, երբ Ալիեւը խոսում է Փարիզ-Քի Ուեսթյան գործընթացի շրջանակներում Մեղրին Լաչինով փոխարինելու գաղափարից, անշուշտ, «Փարիզյան սկզբունքները» միանգամից գալիս, հասնում են «Մեղրիի տարբերակի» կամ «Գոբլի պլանի» գաղափարախոսությանը: Սակայն, ժամանակին Օսկանյանի կողմից արված որոշ հայտարարություններ ավելի շատ վկայում են այն մասին, որ Քի Ուեսթում քննարկումների իմաստն արդեն ոչ թե տարածքների մեխանիկական փոխանակումն էր, այլ` խոսքը մի փոքր ավելի խճճված մեխանիզմների մասին էր:

(Շարունակելի)






Որոնվում է մաքուր զուգարան, ցանկալի է՝ կենտրոնումՄերօրյա քրոնիկոն՝ «փրկել» ուսուցչին, «խժռել» անչափահասներին«ՄԱՐՏԻ ԴԱՇՏԻՑ ԱՆՁԱՄԲ ԴՈՒՐՍ Է ՀԱՆԵԼ ՄԵԾ ԹՎՈՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ՈՒ ԶՈՀԵՐ, ՈՉՆՉԱՑՐԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ, ՍՏԱՑԵԼ, ՄԱՀԱՑՈՒ ԲԵԿՈՐԱՅԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ։Փաստորեն, Ավինյան Տիգրանն էլ եկավ այն համոզման, որ հողի գողն էլ է գող. ԶԱՐՄԱՆՔ«Իմ զոքանչը ձեր զոքանչներից լավն է»… Ովքեր են հայկական շոու բիզնեսում ամենաերիտասարդ ու գեղեցիկ զոքանչ ունեցողներըԷդմոնին ընդդիմադիր մի՛ ըսեք, մեղք էԱլեն Սիմոնյանը Փաշինյան Նիկոլին փորձում է համոզել. ԲԱՄԲԱՍԱՆՔԴա նշանակում է հարվածել գոտկատեղից ներկել. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱրծրուն Հովհաննիսյանը ստում է. Մուշեղ ԽուդավերդյանԻնձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո Հաջորդ մրցաշրջանում նա հաստատ չի խաղա «Լոկոմոտիվում». Արշավին«Լոկոմոտիվը» հասկանալով է մոտենում Տիկնիզյանի հուզական վիճակին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն անվանական եղեւնի է տնկել ՊՆ֊ումՄՈՍԿՎԱՆ ՍԿՍԵՑ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՎԵՐԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԼԻԵՎԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԹՇՆԱՄՈՒ«5։2 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱ 6։5 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆՌուսական «Իսկանդերը» այրել է թշնամու հատուկ նշանակության ուժերի վարժական ճամբարը Սումի մարզում (Տեսանյութ)5 ամառային Spritz կոկտեյլներ, որոնք կարող եք խմել արեւի տակՍիրիայում կրակել են ռուսական ռազմաբազայի վրաԹրամփը հստակ պատասխան չի տվել՝ Ռուսաստանի դեմ նոր կոշտ պատժամիջոցներ կսահմանի՞Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառներըՏրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժՋուր հավաքեքԱլիևը «գայթակղում է» ադրբեջանցիներին՝ ապրելու Արցախի գրավյալ տարածքներումԱլիևն ու Օրբանն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացինՊապիկյանը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետՄահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժուդեքս Յազիչյանի մայրըՀայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրելԱնահիտ Ավանեսյանն ինձ փորձել է պարտադրել համաձայնվել 87 մլն դրամի գոյություն չունեցող «խախտումների» հետ. Նազինյան«Ոջիլ, ղզիկ, տխմար, էշ». ՔՊ–ական կին պատգամավորները՝ Աննա Հակոբյանի բառապաշարի մասին.NEWS.amՈվ է այսօր դաժան վթարի զոհ դարձած 35-ամյա տղամարդը.ՖոտոԲանանն անհետացման վտանգի տակ էՈւկրաինայում չկան մարդիկ, որոնք իրավասու են խաղաղություն կնքել. Դմիտրի ՄեդվեդևԼավրովը ժամանել է Հայաստան Ոստիկաններն օտարերկրացուն ձերբակալել են ապօրինի թմրաշրջանառության կասկածանքովՈրդիս իմ հետ լավ հարաբերությունների մեջ է. ինչու ամուսնալուծվեց Մայա ՄարգարյանըՄերձավանի աղմկահարույց ուսուցչուհին 2017-ից հաշվառված է Արմավիրի բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում՝ խրոնիկական զառանցական խանգարում ախտորոշումովԱպօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. Մասիսի ոստիկանների բացահայտումըԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցից առաջ Երևանում անցկացված հակառուսական պաստառներով ակցիանԵրևան-Մեղրի ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելիՍուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարըՁերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետըԵՄ-ում Մայդանն Ուկրաինայի «սկզբնական մեղքն են» անվանելՀայաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարըԽաղաղ Դոնի փողոցը կհիմնանորոգվի 2026 թվականին. կկառուցվի նաև հեղեղատար համակարգՄենք կշարունակենք աջակցել Զելենսկուն․ Եվրահանձնաժողովի ղեկավարԱդրբեջանը երկու պայման ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համարՀամարանիշներ էր հափշտակում ու թողնում «Տելեգրամի» հասցե. Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԻնչ է «աղաչել» Զելենսկին ԹրամփիցՔննարկվել է Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանը վերաբերող համաձայնագիրը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top