Որոնվում է մաքուր զուգարան, ցանկալի է՝ կենտրոնում Մերօրյա քրոնիկոն՝ «փրկել» ուսուցչին, «խժռել» անչափահասներին «ՄԱՐՏԻ ԴԱՇՏԻՑ ԱՆՁԱՄԲ ԴՈՒՐՍ Է ՀԱՆԵԼ ՄԵԾ ԹՎՈՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ՈՒ ԶՈՀԵՐ, ՈՉՆՉԱՑՐԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ, ՍՏԱՑԵԼ, ՄԱՀԱՑՈՒ ԲԵԿՈՐԱՅԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ։ Փաստորեն, Ավինյան Տիգրանն էլ եկավ այն համոզման, որ հողի գողն էլ է գող. ԶԱՐՄԱՆՔ «Իմ զոքանչը ձեր զոքանչներից լավն է»… Ովքեր են հայկական շոու բիզնեսում ամենաերիտասարդ ու գեղեցիկ զոքանչ ունեցողները Էդմոնին ընդդիմադիր մի՛ ըսեք, մեղք է Ալեն Սիմոնյանը Փաշինյան Նիկոլին փորձում է համոզել. ԲԱՄԲԱՍԱՆՔ Դա նշանակում է հարվածել գոտկատեղից ներկել. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Արծրուն Հովհաննիսյանը ստում է. Մուշեղ Խուդավերդյան Ինձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս21)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=amhttps://iravunk.com/?p=304657&l=amhttps://iravunk.com/?p=304776&l=amhttps://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=amhttps://iravunk.com/?p=304956&l=amhttps://iravunk.com/?p=305032&l=amhttps://iravunk.com/?p=305144&l=amhttps://iravunk.com/?p=305257&l=amhttps://iravunk.com/?p=305355&l=amhttps://iravunk.com/?p=305432&l=amhttps://iravunk.com/?p=305500&l=amhttps://iravunk.com/?p=305546&l=amhttps://iravunk.com/?p=305636&l=amhttps://iravunk.com/?p=305728&l=amhttps://iravunk.com/?p=305812&l=amhttps://iravunk.com/?p=305928&l=am» https://iravunk.com/?p=306020&l=am, https://iravunk.com/?p=306072&l=am, https://iravunk.com/?p=306169&l=am)

Այսպիսով, ի՞նչ էին իրենցից ներկայացնում «Փարիզյան սկզբունքներ» ասվածը. դրանցում «Մեղրիի միջանցքի» գաղափարախոսությունն ինչ-որ չափով ներառվա՞ծ էր: Նման ակնարկ ժամանակին իր հայտարարություններից մեկով Հեյդար Ալիեւն արել էր, որ Փարիզ-Քի Ուեսթյան գործընթացի պայմանավորվածություններից էր. «Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ պայմանավորվածությունն է` Մեղրու շրջանը փոխանցել Ադրբեջանի ինքնավարության ներքո եւ, համապատասխանորեն, Լաչինի միջանցքը` Հայաստանի ինքնավարության ներքո»: 

ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ՍՑԵՆԱՐԸ

Իհարկե, պաշտոնական Երեւանը չհապաղեց հերքել Ալիեւի այդ հայտարարությունը: Մասնավորապես` նախագահի այն ժամանակների խոսնակ Վահե Գաբրիելյանը, Մեղրիի եւ Լաչինի փոխանակման միտքը «անհեթեթ» եւ «խեղաթյուրված շարադրանք» որակելով, նաեւ հոխորտաց. ««Փարիզյան սկզբունքները», որոնց գոյությունը Ադրբեջանը համառորեն հերքում էր մինչեւ անցած շաբաթ, Քի Ուեսթում արձանագրվել են, եւ հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնության դեպքում պատրաստ է հրապարակել այդ փաստաթուղթը»:
Այդ «սպառնալիքը», հասկանալի է, այդպես էլ պարոն Գաբրիելյանն ու նրա երբեմնի քաղաքական ղեկավարությունը չիրագործեցին: Փոխարենը` ադրբեջանական տարբեր աղբյուրներ տարիներ անց էլ խոսում էին, թե կար միջանցքների փոխանակման նախագիծ: Օրինակ` 2001թ. բանակցությունների ժամանակ Ալիեւի օգնական, քաղաքագետ Էլդար Նամազովը ավելի է կոնկրետացնում. «Խոսքը ոչ թե Մեղրիի ողջ շրջանի, այլ միայն միջանցքի մասին էր»: Իսկ, ահա ադրբեջանական ընդդիմադիր Էթիբար Մամեդովը, դեռ Քի Ուեսթից հետո էր աղմկում. «Բանակցություններն ընթանում էին սոսկ Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ միջանցքի բացման շուրջ` միջազգային ուժերի վերահսկողության տակ»:
Ողջ Մեղրին կտրվեր Լաչինի դիմաց, թե Իրանի սահմանին զուգահեռ դրա թեկուզեւ մեկ մետրանոց հատվածը, տվյալ դեպքում շատ էական չէ, հաշվի առնելով, որ տվյալ դեպքում հիմնականում անընդունելին ոչ թե մի քիչ ավել կամ պակաս հող տալ-առնելն է, այլ այն, որ գիծը կլինի չընդհատվող` Թուրքիա-Նախիջուան-Ադրբեջա՞նը, թե՝ Հայաստան-Իրանը: Եվ այս համատեքստում նկատենք, որ Հ. Ալիեւի տարածքների փոխանակման մասին վերոհիշյալ հայտարարությունը ուներ նաեւ նման շարունակություն. «Նախագահ Շիրակը հատկապես շեշտել էր սա` նշելով, որ երկու միջանցքները պետք է ունենան նույն կարգավիճակը»:

ՕՍԿԱՆՅԱՆՆ ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ
Եվ, ահա, այս մտքի ֆոնին կարելի է անցնել Քի Ուեսթից հազիվ մեկ ամիս անց Օսկանյանի հայտնած որոշ «բացատրությունների»: Այսպես. ՀՀ ԱԳ նախարարը, եւս մեկ անգամ պնդելով, թե խաղաղության համաձայնագիրը տարածքների հանձնում կնախատեսի միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղին շնորհվի այնպիսի կարգավիճակ, որը կգոհացնի հայկական կողմին` չգիտես ինչու, խուսափում էր ԼՂՀ-ին անկախություն կամ Հայաստանի կազմում արտահայտություններից: Ավելի կոնկրետ` պարոն Օսկանյանն օգտագործում էր բազմակի իմաստ ունեցող «Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հորիզոնական կապ», կամ «Ստեփանակերտի` Բաքվին չենթարկվելու տարբերակ» արտահայտությունները: Բայց տվյալ դեպքում էականը հաջորդ միտքն էր, այսինքն` որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող միջանցքները «չեն կարող սիմմետրիկ լինել` ելնելով աշխարհագրական պայմաններից»: Ինչպես նաեւ. «Այն հարցում, թե ո՞վ կվերահսկի Նախիջեւան-Ադրբեջան միջանցքը, հնարավոր են քննարկումներ տարբեր առաջարկների շուրջ... Հայկական կողմի համար, բնականաբար, գերադասելի է, որպեսզի Հայաստանի տարածքով անցնող միջանցքը հսկեն հայկական ուժերը»: (Ինչքան նման է մեր օրերի թեմատիկային- Հեղ.):
Այս միտքը, իհարկե, խոսում է այն մասին, որ 2000թ.-ից հետո «Մեղրիի տարբերակը», այսինքն` տարածքների մեխանիկական փոխանակման գաղափարը, չի տեղափոխվել 2001թ.-ի բանակցային գործընթաց: Դա կարելի է հասկանալ` հաշվի առնելով այն կոշտ արձագանքը, որը ցույց տվեց Ռուսաստանը այդ ծրագրի նկատմամբ: Բայց մյուս կողմից էլ` Օսկանյանի այդ հայտարարությունը միանշանակ մեկ հանգամանքի վկայությունն է: Այն է` հենց Մեղրիով Ադրբեջանն ու Նախիջեւանը իրար կապող միջանցքի ծրագիրն է, որ դրված է եղել Փարիզ-Քի Ուեսթյան բանակցությունների հիմքում: Ընդ որում, Ֆրանսիայի նախագահի պնդմամբ` Մեղրիի եւ Լաչինի միջանցքները պետք է «ունենան նույն կարգավիճակը»: Չբացառենք, որ այդ գաղափարը Քի Ուեսթում որոշակիորեն փոփոխվել է, եւ հիմնական խոսակցության թեման` շրջանցելով Լաչինի կարգավիճակը, հիմնականում ծանրացել է Մեղրիի միջանցքի վերահսկողության թեմայի վրա, ինչպես որ միանշանակ հասկացվում է Օսկանյանի հիշատակված հայտարարությունից: Այսինքն` ողջ շեշտադրումը, կարծես թե, դրված է եղել հետեւյալ խնդրի վրա. Մեղրիի պատկանելիության հարցը չի փոփոխվում, սակայն այդ ուղղությամբ պետք է անարգել անցնեն Ադրբեջանից դեպի Նախիջեւան, այսինքն` գլոբալ իմաստով` արեւելքից դեպի արեւմուտք գնացող կոմունիկացիաները: Հետեւաբար  առաջանում է դրանց անվտանգության երաշխավորման հարց:

Օսկանյանը, փաստորեն, ըստ էության, ասում էր, թե Հայաստանի նախընտրած տարբերակն է, որ այդ երաշխավորի դերում հանդես գան հայկական ուժերը: Սակայն, դա ընդամենը ցանկություն էր, որը, հազիվ թե, բավարարեր Ադրբեջանին եւ Թուրքիային: Ուստիեւ, Օսկանյանն արդեն մի քիչ բացում է փակագծերը. «Հնարավոր են քննարկումներ տարբեր առաջարկների շուրջ»: Իսկ տարբեր առաջարկներ ասվածի տակ պետք է հասկանալ երեք հիմնական տարբերակ` միջանցքի վերահսկողությունը Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից, որը, անշուշտ, ռեալ չէր այնպես, ինչպես հայկական ուժերի կողմից վերահսկողության տարբերակը: Երկրորդը, որ վերահսկողությունն իրականացնեն ռուսական խաղաղարարները, ինչը Ադրբեջանը կտրուկ մերժում էր դեռ Բիշքեկի զինադադարի կնքման պահից: Եվ վերջապես, վերահսկողությունը արեւմտյան պետությունների կողմից: Այ, այս տարբերակին միանշանակ կողմ էր Ադրբեջանը, կարծես թե, հենց դրան էր փորձում գնալ նաեւ Հայաստանը:

ՔԻ ՈՒԵՍԹ

Միեւնույն ժամանակ նկատենք, որ Օսկանյանի այդ եւ հետագայում արված նմանատիպ մի շարք այլ հայտարարություններ խոսում են այն մասին, որ հենց այդ «դրական» նոտայով էլ ավերտվել է Քի Ուեսթի բանակցային փուլը: Ավելի ճիշտ, որ որոշակի կոնկրետ պայմանավորվածություններ այնտեղ, այնուամենայնիվ, ձեռք են բերվել: Պայմանավորվածություններ, որոնք արդեն պետք է տեղափոխվեին վերջնական փաստաթղթային ձեւակերպման եւ ստորագրման փուլ: Այս մասին է վկայում, օրինակ, Քի Ուեսթի հետ կապված Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության մեջ ֆիքսված նման ձեւակերպումը. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել այս տարվա հունիսին Շվեյցարիայում», ավելի կոնկրետ` Ժնեւում: Հետո. «Երկու նախագահները մոտեցել են այդ պահին այն բանի ըմբռնումով, որ հակամարտության վերջնական կարգավորման հասնելու միակ եղանակը լուրջ փոխզիջումների գնալու համաձայնությունն է: Եվ դրան է հանգում իրենց առաքելության ամենադժվարին եւ բարդ մասը` գտնել լուրջ փոխզիջում եւ կանխավ ապահովել այդ գործում իրենց երկրների բնակչության աջակցությունը»: 
Գումարած դրան` Քի Ուեսթի բանակցությունները սկսելիս ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը նման հայտարարություն արեց. «Նախագահ Բուշն ուշադրությամբ հետեւելու է դրանց ընթացքին, եւ եւս կարծում եմ, որ եթե հաջողություն ձեռքբերվի, Միացյալ Նահանգների նախագահը ցանկություն կհայտնի հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին»:

Եվ, եթե սա համարենք բանակցությունների հաջող կամ անհաջող ավարտի ցուցիչ, ապա պետք է արձանագրել, որ Քի Ուեսթի արդյունքները, գոնե ամերիկացիների աչքին, այն աստիճան հաջող էին, որ Բուշը բանակցություններից անմիջապես հետո հանդիպեց ե´ւ Ալիեւի, ե´ւ Քոչարյանի հետ: Ի դեպ, Սպիտակ տան պաշտոնական տեղեկատվության համաձայն, Քոչարյանի հետ Ջ.Բուշի հանդիպման ժամանակ առանցքային թեմաներից է եղել «Տարածաշրջանային նշանակության, Հարավային Կովկասի երկրների տնտեսական կացությանն առնչվող խնդիրներ»: Հեյդար Ալիեւի` բացի այդ նույն տարածաշրջանային թեմայից, խոսվել է նաեւ. «Կասպիականի էներգապաշարների հարցերից», ինչը վկայում է, որ, առնվազն գլոբալ տնտեսական հարթությունում Հարավային Կովկասը միասնական տարածքի վերածելու գաղափարը, ինչը, գործնականում, դրված էր «Մեղրիի տարբերակի» հիմքում, Քի Ուեսթի շրջանակներում էլ դեռ ամերիկյան քաղաքականության կիզակետում էր:

Այս ամենը, մի կողմից անուղղակիորեն խոսելով Քի Ուեսթում կոնկրետ պայմանավածություններ լինելու մասին, մյուս կողմից էլ` տանում է այն մտքին, որ դրանք ինչպես Հայաստանում, այնպես էլ` Ադրբեջանում լուրջ ներքին հակազդեցության կբախվեին: Իսկ դրա համար մինչեւ Ժնեւում նախատեսված հանդիպումը, երկու նախագահները պետք է «կանխավ ապահովեին այդ գործում իրենց երկրների բնակչության աջակցությունը»: Դա հասկանալի է. խոսքը, վերջին հաշվով, Ղարաբաղի հետ կապված հաշտության վերջնական համաձայնության մասին էր: Իսկ դա նշանակում է, որ Քի Ուեսթի գործընթացի կազմակերպիչները, թերեւս, պետք է հրաշալի գիտակցեին, որ անկախ այն բանից, թե Քոչարյանը կամ Ալիեւն ինչ փաստացի իշխանական կշիռ ունեին իրենց ղեկավարած երկրներում, եթե դրանց ժողովուրդները կամ, առնվազն, զինված ուժերն եւ պատերազմին մասնակցած այլ ուժերը դեմ լինեին, ապա ոչ մի պայմանագիր էլ չէր լինի: Այդ պարզ միտքը պետք է, որ հուշեր, թեկուզեւ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրինակը, ով ծանրագույն ներքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակում անգամ կարողանալով պահպանել իշխանությունը, այն կորցրեց, երբ առաջ քաշեց ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տարբերակը, որը Հայաստանում չընդունվեց: Հայաստանի պարագայում դրան գումարվում է նաեւ այն բարդությունը, որ Քոչարյանը, ճիշտ է, ծագումով ղարաբաղցի էր, սակայն ինչ-որ բան կարող էր ստորագրել, եթե միայն ունենար Ղարաբաղյան բանակի համաձայնությունը:

Ամեն դեպքում, մինչ ժնեւյան հանդիպումը Քոչարյանին եւ Ալիեւին ժամանակ տալը նման է այն բանին, որ Քի Ուեսթում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ կապված կար մտավախություն, թե Հայաստանում կամ Ադրբեջանում, միգուցե, նաեւ երկու երկրներում միաժամանակ դրանք չէին ընդունվելու: Ուրեմն, փորձենք հասկանալ, թե մոտավորապես ինչ պայմանավորվածություններ կարող էին եղած լինեն Քի Ուեսթում:

(Շարունակելի)






Որոնվում է մաքուր զուգարան, ցանկալի է՝ կենտրոնումՄերօրյա քրոնիկոն՝ «փրկել» ուսուցչին, «խժռել» անչափահասներին«ՄԱՐՏԻ ԴԱՇՏԻՑ ԱՆՁԱՄԲ ԴՈՒՐՍ Է ՀԱՆԵԼ ՄԵԾ ԹՎՈՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ՈՒ ԶՈՀԵՐ, ՈՉՆՉԱՑՐԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ, ՍՏԱՑԵԼ, ՄԱՀԱՑՈՒ ԲԵԿՈՐԱՅԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ։Փաստորեն, Ավինյան Տիգրանն էլ եկավ այն համոզման, որ հողի գողն էլ է գող. ԶԱՐՄԱՆՔ«Իմ զոքանչը ձեր զոքանչներից լավն է»… Ովքեր են հայկական շոու բիզնեսում ամենաերիտասարդ ու գեղեցիկ զոքանչ ունեցողներըԷդմոնին ընդդիմադիր մի՛ ըսեք, մեղք էԱլեն Սիմոնյանը Փաշինյան Նիկոլին փորձում է համոզել. ԲԱՄԲԱՍԱՆՔԴա նշանակում է հարվածել գոտկատեղից ներկել. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱրծրուն Հովհաննիսյանը ստում է. Մուշեղ ԽուդավերդյանԻնձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո Հաջորդ մրցաշրջանում նա հաստատ չի խաղա «Լոկոմոտիվում». Արշավին«Լոկոմոտիվը» հասկանալով է մոտենում Տիկնիզյանի հուզական վիճակին Չայ, կոֆե, պատանցուեմ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն անվանական եղեւնի է տնկել ՊՆ֊ումՄՈՍԿՎԱՆ ՍԿՍԵՑ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՎԵՐԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԼԻԵՎԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԹՇՆԱՄՈՒ«5։2 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱ 6։5 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆՌուսական «Իսկանդերը» այրել է թշնամու հատուկ նշանակության ուժերի վարժական ճամբարը Սումի մարզում (Տեսանյութ)5 ամառային Spritz կոկտեյլներ, որոնք կարող եք խմել արեւի տակՍիրիայում կրակել են ռուսական ռազմաբազայի վրաԹրամփը հստակ պատասխան չի տվել՝ Ռուսաստանի դեմ նոր կոշտ պատժամիջոցներ կսահմանի՞Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառներըՏրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժՋուր հավաքեքԱլիևը «գայթակղում է» ադրբեջանցիներին՝ ապրելու Արցախի գրավյալ տարածքներումԱլիևն ու Օրբանն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացինՊապիկյանը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետՄահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժուդեքս Յազիչյանի մայրըՀայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրելԱնահիտ Ավանեսյանն ինձ փորձել է պարտադրել համաձայնվել 87 մլն դրամի գոյություն չունեցող «խախտումների» հետ. Նազինյան«Ոջիլ, ղզիկ, տխմար, էշ». ՔՊ–ական կին պատգամավորները՝ Աննա Հակոբյանի բառապաշարի մասին.NEWS.amՈվ է այսօր դաժան վթարի զոհ դարձած 35-ամյա տղամարդը.ՖոտոԲանանն անհետացման վտանգի տակ էՈւկրաինայում չկան մարդիկ, որոնք իրավասու են խաղաղություն կնքել. Դմիտրի ՄեդվեդևԼավրովը ժամանել է Հայաստան Ոստիկաններն օտարերկրացուն ձերբակալել են ապօրինի թմրաշրջանառության կասկածանքովՈրդիս իմ հետ լավ հարաբերությունների մեջ է. ինչու ամուսնալուծվեց Մայա ՄարգարյանըՄերձավանի աղմկահարույց ուսուցչուհին 2017-ից հաշվառված է Արմավիրի բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում՝ խրոնիկական զառանցական խանգարում ախտորոշումովԱպօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. Մասիսի ոստիկանների բացահայտումըԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցից առաջ Երևանում անցկացված հակառուսական պաստառներով ակցիանԵրևան-Մեղրի ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելիՍուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարըՁերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետըԵՄ-ում Մայդանն Ուկրաինայի «սկզբնական մեղքն են» անվանելՀայաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարըԽաղաղ Դոնի փողոցը կհիմնանորոգվի 2026 թվականին. կկառուցվի նաև հեղեղատար համակարգՄենք կշարունակենք աջակցել Զելենսկուն․ Եվրահանձնաժողովի ղեկավարԱդրբեջանը երկու պայման ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համարՀամարանիշներ էր հափշտակում ու թողնում «Տելեգրամի» հասցե. Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԻնչ է «աղաչել» Զելենսկին Թրամփից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top