«Ռեալի» երկու առանցքային ֆուտբոլիստ բաց կթողնի առաջիկա խաղը
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցելու «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպմանը, հայտնում է «արքայական ակումբի» պաշտոնական կայքը:
Ֆրանսիացին ատամի ցավի պատճառով չի ընդգրկվել թիմի հայտացուցակում:
«Սերուցքայինների» հետ Սան Սեբաստիան չի մեկնել նաև դարպասապահ Տիբո Կուրտուան, որն աջ ոտքի մկանային վնասվածք ունի: Սպասվում է, որ մեկնարկային կազմում նրան կփոխարինի Անդրեյ Լունինը:
«Ռեալ Սոսյեդադ» – «Ռեալ Մադրիդ» խաղը կկայանա այսօր՝ փետրվարի 26-ին: