Սպերցյանն ամենադժվարին պահերին կարողանում է թիմին տանել իր հետևից. Գազաև
Սպորտ
Ռուսաստանցի հանրահայտ մարզիչ Վալերի Գազաևը վստահ է, որ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ի զորու է խաղալ իսպանական Լա լիգայում:
«Նա շատ է հասունացել: Էդուարդն իր թիմի առաջատարն է և՛ խաղով, և՛ բնավորությամբ: Նման ֆուտբոլիստներն արտասահման են տեղափոխվում, որովհետև ցանկանում են բարձրակարգ ակումբներում խաղալով՝ ավելացնել վարպետությունը: Նա տեխնիկապես հարուստ ֆուտբոլիստ է, հիանալի է տեսնում խաղադաշտը և փայլուն փոխանցումներ է կատարում: Սպերցյանն ամենադժվարին պահերին կարողանում է պատասխանատվություն վերցնել և թիմին տանել իր հետևից: Նա նաև գերազանց է իրացնում ստանդարտները, կայուն է:
Զախարյանը մեկ մրցաշրջան խաղաց «Դինամոյում», հետո մեկնեց Իսպանիա: 20 տարեկանում նման մակարդակի առաջնությունում բարդ է, նա պետք է հնարավոր ամեն ինչ աներ՝ մեկնարկային կազմում հայտնվելու համար:
Իսկ Սպերցյանն այլ բնավորություն ունի: Վստահ եմ, որ Էդուարդը կկարողանա ցույց տալ իր մակարդակը»,- 70-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն: