Ես այսօր համաձայնագիր կստորագրեմ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր համաձայնագիր կստորագրի Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, որը ԱՄՆ-ին կդարձնի Ուկրաինայի հիմնական գործընկերը հազվագյուտ հողային մետաղների, նավթի և գազի արտադրման գործում:
Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ երկկողմ բանակցությունների ավարտից հետո:
Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը նշել է նաև, որ հարգում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և հույս ունի, որ նրանց համագործակցությունը կստացվի: