Մասիսում մեր երիտասարդների հետ շփումից ակամայից հիշեցի մեծն Նժդեհի խոսքերը. Դանիելյան

«Շատ արդյունավետ և հետաքրքիր հանդիպում ու հարցուպատասխան ունեցանք ՀՀԿ Մասիսի շրջանային կազմակերպության երիտասարդական կառույցի ներկայացուցիչների հետ։ Քննարկեցինք մի շարք կարևոր հարցեր՝ կրոնի, ազգային արժեքների պահպանման, անվտանգության վերականգնման, ինչպես նաև քաղաքական ներքին և արտաքին մարտահրավերների վերաբերյալ։ Կարող եմ ասել մեկ բան՝ Մասիսում մեր երիտասարդների հետ շփումից ակամայից հիշեցի մեծն Նժդեհին, ով ասում էր. «Ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան՝ նայի՛ր նրա երիտասարդությանը», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:









