Հայտնի է, թե որքան բաց կթողնի Սպերցյանը վնասվածքի պատճառով
Սպորտ
Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն մեկ ամիս, հաղորդում է matchtv.ru-ն։
Էդուարդ Սպերցյանը սրունքի վնասվածքը ստացել էր «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի խաղում (1:1)։ Նա փոխարինվել էր 71-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ մարտի 20-ին եւ 23-ին Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար փլեյ-օֆֆի հանդիպումներ կանցկացնի Վրաստանի հավաքականի դեմ։