Թրամփը Գաղտնի ծառայության գործակալ է նշանակել 13-ամյա դեռահասին, ով հաղթել է գլխուղեղի քաղցկեղը
Մամուլի տեսություն
Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ելույթի ժամանակ Գաղտնի ծառայության գործակալ է նշանակել 13-ամյա դեռահասին, ով հաղթել է գլխուղեղի քաղցկեղը։
Տղայի անունը Դանիել է։ Նա միշտ երազել է ոստիկան դառնալ և արարողության ժամանակ հագել է Հյուսթոնի ոստիկանական համազգեստ։
«2018 թվականին դիջեյի մոտ ախտորոշվել է հիվանդություն: Բժիշկները նրան հինգ ամսվա կյանք են տվել: Դա եղել է ավելի քան վեց տարի առաջ»,- ասել է Թրամփը՝ արժանանալով ներկաների բուռն ծափահարություններին: Միայն թե այս դեպքում եւս դեմոկրատները չմիացան ծափահարություններին, թեեւ խոսքը ոչ թե քաղաքականության, այլ` սովորական երեխայի մասին էր: