Իսրայելն ու Իրանը Սիրիրայում բարիկադների նույն կողմո՞ւմ են հայտնվել
Միջազգային
Ուշագրավ լուր է հայտնում իրանական միանգամայն տեղեկացված փորձագետը: Ըստ այդմ.
«Սիրիական դիմադրությունը հրատապ ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ խնդրելով օգնել Սիրիայի ազատագրմանը։
Ժամանակն է վերադառնալ: Ժամանակն է ջախջախել վահաբիստ (սալաֆի) ահաբեկիչների գլուխները»:
Այն, որ Իրանը կարող է օգնել Սիրիայում սկսված ապստամբությանը` ընդդեմ իշխանությունը զավթած թուրքամետ ահաբեկիչների, տրամաբանական է: «Տարօրինակը» տա չէ, այլ այն փաստը, որ ներկա պահին իսրայելամետ ուժերը եւս մասնակցում են ապստամբությանը: Խոսքը մասնավորապես դրուզների մասին է: Սիրիական նոր «իշխանություններին» հարվածում են նաեւ Քրդերը, որոնք եւս Իսրայելի (ԱՄՆ-ի) հետ սերտ կապերի մեջ են: Վարջապես, իսրայելյան ավիացիան հարվածներ է հասցրել Լաթակիայում ալավիների վրա հարձակվող «իշխանական» ուժերին: Եվ ահա, նաեւ Իրանն է սպառնում` ջախջախել այդ նույն` «իշխանական» «ահաբեկիչների գլուխները»:
Ու ի՞նչ է ստացվում, իրար դեմ պատերազմի կոչեր հնչեցնող Իսրայելն ու Իրանը Սիրիրայում բարիկադների նույն կողմո՞ւմ են հայտնվել կամ կարող են հայտնվել: Ընդ որում, ընդդեմ Թուրքիայի:
Բայց դեռ կա հարցը, թե ի՞նչ կանի Մոսկվան, որին ալավիները տիմել են օգնության խնդրանքով: Հաշվի առնելով նաեւ, որ Տարտուսում մարտեր են ընթանում բառացիորեն ռուսական ռազմաբազայի «պատերի տակ»: