Աննախադեպ օպերացիա. Ռուս 100 գրոհային գազատար խողովակաշարով գաղտնի մտել է Սուջա` ուկրաինական ուժերի թիկունք (MAP)
Միջազգային
Ռուսական ուժերն իրականացրել են գործողություն, որի անալոգը դժվար է գտնել: Այն է` 100 գրոհային 1,4 մետր տրամագծով մայրուղային գազատարով գաղտնի թափանցել են Կուրսկի Սուջա` դուրս գալով ուկրաինական ուժերի թիկունք:
Օպերացիան հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ տարեսկզբին ոււկրաինական կողմը դադարեցրեց ռուսական գազի տարանցումը Եվրոպա։
Ռուսական ավիացիան մի քանի օր է պատրաստում էր այս գործողությանը` կառավարվող ռումբերով մաքրելով այն տարածքը, որտեղից դուրս էին գալու գրոհայինները, գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Օպերացիայի արդյունքի մասին դեռ ամբողջական տվյալներ չկան: