Հրապարակվել են ռուս զինվորականների լուսանկարները, ովքեր գազատարով մտել են Սուջա (Տեսանյութ, 18+)
ՄիջազգայինՀրապարակվել են ռուս զինվորականների լուսանկարները, ովքեր գազատարով մտել են Սուջա:
Աղբյուրների համաձայն՝ գրոհայինները օգտագործել են 1,42 մետր տրամագծով մայրուղային չաշծատող գազատար՝ ականապատ դաշտերը շրջանցելու և ուկրաինական ուժերի թիկունքում գրոհելու համար։ Ավելի ուշ Ուկրաինայի գլխավոր շտաբը հաստատել է այս փաստը՝ հայտարարելով, որ գազատարով շարժվել են ռուսական զինված ուժերի գրոհային խմբերը և գործում են Սուջայի մատույցներում։ Խառնաշփոթը, որն այդ ուժերն առաջացրել են ուկրաինացիների թիկունքում, մեծապես նպաստել է ռուսական հիմնական հարձակմանը:
Միևնույն ժամանակ տեսափաստեր են գալիս ազատագրված տարբեր գյուղերից եւ հատվածներից, որոնք վկայում են ուկրաինական բանակի հսկայական կորուստների մասին:





