Փաշինյանը չունի հանրային աջակցություն․ Դանիելյան
Ներքաղաքական
Մեր իրավապահները և դատաիրավական համակարգն ապացուցել են, որ շատ հաճախ գործիք են հանդիսանում Նիկոլ Փաշինյանի ձեռքում, զսպաշապիկի դեր են կատարում՝ կալանավորելով ընդդիմադիրներին, ինչպես Արմեն Աշոտյանին։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը։
«Մեր բոլորի նկատմամբ կան հարուցված քրգործեր, որոնք որևէ կապ չունի իրականության հետ։ Հույս ունենալ, որ դատարանն այս պահի դրությամբ ինչ–որ մարդասիրական որոշում կկայացնի՝ իրատեսական չէ»,– ասաց նա՝ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ։
Ըստ նրա՝ երեկ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ Գյումրի կատարած այցով բացահայտել է, որ չունի հանրային աջակցություն․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամրագրված է միայն իրավապահների և դատաիրավական համակարգի այս ներկայացուցիչների կողմից։ Բայց իրողությունները փոխվում են և փոխված իրողություններում նրանք հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի կողքին իրենք են նստած լինելու դատարանում»,– ասել է Դանիելյանը։