Ինչի՞ մասին է վկայում Նիկոլի ոռճղոցին.Armenian info
Հասարակություն
Գյումրիում արձանագրված Նիկոլի ոռճղոցին վկայեց միայն մի բանի մասին՝ այս մարդը չունի ասելիք, և միակ բանը, որը փորձում է 2018-ից ի վեր ժողովրդի վրա ծախել, «թալանչի նախկինների» թեման է: Ավելին՝ նա այդ թեմայի վաճառքով զբաղվում էր դեռ 2018-ից էլ առաջ՝ «պղտորելով ջրերը»: Արցախը կործանած, Հայաստանը մահամերձ դարձրած, ազգի պատիվը թուրքի ոտքերի տակ փռած, սեփական տղամադրկային արժանապատվությունը զրոյացրած գործիչը կարծում է, թե 2018-ի ստոր տրյուկն աշխատելու է, ու Սարիկին հաջողվելու է Գյումրիի քաղաքապետ կարգել: Կարծում է, թե եթե Գյումրիում մարդկանց սոցիալականը շատ վատ է, ապա «թալանը» հետ բերելու ու այն չունևորներին բաժանելու ռուբինհուդյան հնարքը կարող է մարդկանց հոգեբանության վրա ազդել: Մինչդեռ այսօր հենց Գյումրիում ու հենց գյումրեցիների առաջ Նիկոլը պետք է կոնկրետ ժամկետներ նշեր, թե երբ են Բաքվում պահվող գերիները վերադարձվելու: Իշխանազավթումից 7 տարի հետո կագնել ու ասել, թե թալանածը հետ ենք բերելու, նշանակում է խոստովանել, որ 7 տարին անգամ բավարար չի եղել՝ «թալանչիների» մեղքն ապացուցելու: Իսկ եթե ապացույցների պակաս չկա, բայց «թալանչիները» ազատության մեջ են, ուրեմն ավելի վատ, ուրեմն շատ ավելի էքզիստենցիալ բնույթ են ստանում Նիկոլին ուղղված հարցերը:
Նիկոլը չի հասկանում, որ Սարիկին գովազդելու իր փորձերը հակառակ արդյունքի են հանգեցնելու. ազգային խայտառակության խորհրդանիշ դարձած պսևդոլիդերը պատուհաս է նաև սեփական թիմակիցների համար: