84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրաման Ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔ Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունը Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան Հայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունում Թրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ Time ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ Կալլաս Հակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.am Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն» Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում

Ինչու և ինչպես Ուկրաինան հայտնվեց աշխարհաքաղաքական փոսում. Միհրան Հակոբյան

Ներքաղաքական
Պատմաբան Միհրան Հակոբյանը գրում է․ 
 
«Ամերիկացիների համառ ճնշումների հետևանքով 1993-ի Բուդապեշտյան համաձայնագրով սուվերեն Ուկրաինան հրաժարվեց միջուկային զենքից՝ դրա դիմաց Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից ստանալով տարածքային ամբողջականության երաշխիքներ: Միաժամանակ Ուկրաինան ստանձնեց չեզոքության պարտավորություն: 
 
Այս թեմայով զբաղվող մասնագետների գերակշիռ մասի կարծիքով՝ անկախության առաջին տարիների Ուկրաինան նախկին ԽՍՀՄ և նախկին Վարշավյան համաձայնագրի հանրապետությունների մեջ ամենալավ ստարտային հնարավորություններն ուներ՝ ստեղծելու կայուն, զարգացող և բարգավաճող պետականություն: Սակայն, եղավ այն, ինչ եղավ՝ Ուկրաինան հայտնվեց խորը աշխարհաքաղաքական փոսում:
 
Հիմա արդեն ակնհայտ է, որ դրա պատճառը «արևմտաուկրաինացիների»՝ Գալիցիայի ուկրաինացիների, պայմանական ասված՝ «բանդերականների» գաղափարախոսությունն էր: Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստների մոտ պոլիցայ աշխատած Բանդերայի և Շուխևիչի ղեկավարած արևմտաուկրաինացիների ազգայնական շարժման գաղափարախոսության կրողները (Ուկրաինայում և արտասահմանում) այդպես էլ չգնահատեցին, որ 1992-ի Ուկրաինան ցանկացած չափման միավորով 100 անգամ ավելին էր, քան դրա մասին կարող էին երազել Բանդերան ու Շուխևիչը:
 
Մինչև 2014 թվականը լսե՞լ եք, որ որևէ ռուսաստանցի հայտարարեր, որ պետք է ուկրաինացիներին կոտորել: Մինչդեռ այդ նույն ժամանակահատվածում Ուկրաինայի բնակչության մի ստվար զանգված տեղի-անտեղի թրվռում էր ու բղավում՝ «москаляку на гиляку»: Փաստացի, անկախ Ուկրաինայի բնակչության 80 տոկոսը հաշված տարիների ընթացքում դարձավ 20 տոկոսի գաղափարախոսության գերին: Այս 20 տոկոս պայմանական ասված «բանդերականներին» և նրանց Ամերիկայում ու հատկապես Կանադայում ծվարած սփյուռքին հետաքրքիր չէր արդյունաբերական Ուկրաինան, հետաքրքիր էր միայն հակառուսական հիստերիան, ինտրիգն ու «մուտիլովկան»:
Կհարցնեք՝ իսկ ի՞նչ էր անում 80 տոկոսը: Այս խումբը, որի գլխին կանգնած էին նախկին կոմունիստական նոմենկլատուրշիկները և «կարմիր դիրեկտորները» (սովետական խոշոր արդյունաբերական հիմնարկների ղեկավարները), ինչպես և բացահայտ կրիմինալը, զբաղված էր նրանով, ինչով որ զբաղված էր հետխորհրդային տարածքի համարյա թե ամբողջ զանգվածը՝ գաղափարախոսական անտերության պայմաններում նախկին սոցիալիստական գույքն էր յուրացնում, հարստանում և օլիգարխիա ձևավորում:
 
Եվ, քանի որ մարդկության պատմությունն ապացուցել է, որ կազմակերպված ու մոտիվացված փոքրամասնությունը միշտ ավելի պասիոնար է և նպատակասլաց, ստացվեց այնպես, որ 20 տոկոսը հաշված տարիների ընթացքում իր ձեռքը վերցրեց ամբողջ երկրի կառավարման համակարգը՝ գաղափարախոսությունից մինչև ուժային կառույցներ: Միաժամանակ, Ուկրաինայում տեղի ունեցավ հետաքրքիր սիմբիոզ. «բանդերական» ազգայնականությունն աստիճանաբար սերտաճեց երբեմնի ռեակցիոն կոմունիստներից օլիգարխների վերածված «կարմիր դիրեկտորների» խավի հետ: Եթե այս ամենին գումարում ենք նաև պայմանական ասված «սոռոսական ցանցի», նույն ինքը՝ ամերիկյան «soft power»-ի գործիքակազմի ինստալյացիան ուկրաինական քաղաքական համակարգում, ապա պարզ է դառնում՝ Ուկրաինայի տակ դրված աշխարհաքաղաքական ռումբն արդեն 2000-ականների սկզբին պատրաստ էր: Սա մի ռումբ էր, որի պայթուցիչը հակառուսականությունն էր:
 
Արձանագրենք, որ այս ամենը տեղի է ունեցել ոչ թե թաքուն, այլ հրապարակային եղանակով: Ոչ մեկը ոչինչ չի թաքցրել. սեփական մարդակուլ պատմության ձեռքը կրակն ընկած ու բարդույթավորված «բանդերականները» չեն թաքցրել, որ ցանկանում են Ուկրաինան վերածել «ՀակաՌուսաստանի», «կարմիր դիրեկտորները» չեն թաքցրել, որ «բանդերականների» ու «սոռոսականների» հետ խաղեր են տալիս, որպեսզի մի կողմից Արևմուտքի աչքին «լավամարդ երևան», մյուս կողմից՝ Ռուսաստանից շանտաժով էժան գազ և այլ ռեսուրսներ պոկեն, իսկ «սոռոսականների» մանիֆեստը 1997-ին արել է Բժեզինսկին՝ իր հայտնի «Շախմատային մեծ տախտակ» գրքով, որտեղ նշում էր՝ «ամեն ինչ պետք է անել, որ սեպ խրվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, որովհետև Ուկրաինայի հետ միասին Ռուսաստանը կայսրություն է, առանց Ուկրաինայի՝ ընդամենը երկրորդական նշանակության մեծ տերություն»:
 
Պատկերացրեք, որ Ուկրաինայի երկրորդ նախագահ Կուչման, որն ուղնուծուծով «կարմիր դիրեկտոր էր» (երբեմնի մարտնչող կոմունիստ, ով ղեկավարել է «ՅուժՄաշը»՝ աշխարհի ամենամեծ տիեզերական հրթիռների շարշիչներ արտադրող գործարանը), նախագահ եղած ժամանակ (2003թ.) հրատարակեց իր հայտնի «Ուկրաինան Ռուսաստան չէ» գիրքը, որտեղ Ուկրաինայի նախագահը ոչ թե պարզապես խոսում էր նրա մասին, որ ուկրաինացիներն ու ռուսները տարբեր ազգեր են, այլ որ ուկրաինացիները՝ որպես ազգ պատմականորեն ավելի լավն են, ավելի խելացի են, ավելի շնորքով են, ավելի հարբեցողությամբ չզբաղվող են, ավելի տաղանդավոր են, քան ռուսները: Կրկնում եմ՝ այս գիրքը Կուչման գրել է նախագահ եղած ժամանակ:
 
Իսկ ի՞նչ էր անում հետխորհրդային Ռուսաստանն այս վիճակը կանխելու համար. ոչինչ էլ չէր անում, ավելի ճիշտ՝ չէր կարողանում անել, որովհետև ի տարբերություն մրցակիցների՝ ոչ գաղափարախոսություն ուներ, ոչ էլ առաջարկելիք մրցունակ գաղափար՝ բացի «գազի ու պետական պարտքերի ասեղի» վրա նստացնելուց: Թեև, հասկացողները միանշանակ հասկանում էին՝ ինչի է հանգեցնելու հետագան: Կա Պետերբուրգի քաղաքապետ Սոբչակի 1992-ի հարցազրույցը, որտեղ նա երկար բացատրում է, թե ինչ խնդիր է դառնալու Ուկրաինան Ռուսաստանի համար: Կա Լիմոնովի 1990-ականների կեսերի ցույցերի տեսանյութերը, որտեղ նա իր համախոհների հետ զգուշացնում է այն մասին, ինչի ականատեսը դառանք արդեն մեր օրերում: Ավելին՝ նույնիսկ մշակութային ու կենցաղային շերտի համար էր պարզ, որ Ուկրաինան խնդիր է դառնալու: Բավական է նշել միայն 2000թ.-ին Բալաբանովի նկարահանած «Брат 2» ֆիլմի «Вы мне еще за Севастополь ответите» դրվագը:
 
Այնուամենայնիվ, պաշտոնական Մոսկվան փորձում էր զուտ «յեղել ու դաղել» Ուկրաինային՝ հույս ունենալով, որ վիճակը կառավարելիության տիրույթից դուրս չի գա, այսինքն՝ ուկրաինական հասարակությունը չի հրաժարվի աշխարհաքաղաքական չեզոքության գաղափարից, չի նետվի Արևմուտքի գիրկն ու ՆԱՏՕ-ին չի հրավիրի Ռուսաստանի սահմաններ: Հետո պետք է պարզ դառնար՝ ինչպես Գորբաչյովյան ԽՍՀՄ-ը, այնպես էլ Ելցինյան ու Պուտինյան Ռուսաստանը մի կողմից լավ չէին հասկացել, թե ինչի է հանգեցնելու Ուկրաինայում «բանդերականների», կոռումպացված բյուրոկրատների ու «սոռոսականների» միաձուլումը, մյուս կողմից՝ լավ չէին հասկացել, որ անգլոսաքսոնական «հին ու բարի» մաքինդերյան աշխարհաքաղաքականության կանոնները Արևմուտքը չի չեղարկել:
 
Արդյունքում, 2000-ականների կեսերից սկսեց պայթել Ուկրաինայի տակ դրված ռումբը՝ «ՀակաՌուսաստանը»: Խնդիրն այն է, որ պատմականորեն բոլորի համար միշտ պարզ է եղել, որ Եվրասիայի կենտրոնում պետք է լինի սլավոնական կայսերական նախագիծ: Միջնադարում դա Ռեչ Պոսպոլիտան էր՝ Լեհաստանը, հետո լեհերից այդ էստաֆետը վերցրել են ռուսները, ինչի հետ լեհերը մինչև հիմա չեն համակերպվում: Արևմուտքի քավորությամբ Լեհաստանն ի վիճակի է սլավոնական կայսերական նախագիծն իրենով անել, եթե Ուկրաինային ունենա՝ որպես կրտսեր գործընկեր: Դրա համար էր Նապոլեոնը ժամանակին փորձում վերածնել լեհական պետականությունը, դրա համար էր Բրիտանիան 1920-1930-ականներին «երես տալիս» Լեհաստանին՝ Չերչիլի բառերով ասած՝ Եվրոպայի բորենուն: Դրա համար է հետսառըպատերազմյան ժամանակներում Լեհաստանն առաջինը ՆԱՏՕ-ացվել, ի տարբերություն Արևելյան Եվրոպայի մյուս երկրների՝ Լեհաստանում իրապես հզոր տնտեսություն ու մինչև ատամները զինված բանակ է ստեղծվել: 
 
Դրա համար է Արևմուտքում «լգբտ քաղաքականության» և միգրանտներով ողողման, անգամ, ամենաթեժ ժամանակներում Լեհաստանը զերծ պահվել նման արկածախնդրություններից, որովհետև Լեհաստանն աճեցվում է՝ որպես իրական մարտական միավոր, որտեղ պետք է լինի կայուն ծնելիություն և այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ ու հանրային բարոյականության նորմեր, որոնց հիմքի վրա հնարավոր է մեծաքանակ և մարտունակ բանակ կառուցել: Ի վերջո, դրա համար է ԽՍՀՄ-ը Վարշավյան համաձայնագրի բոլոր երկրներում ատոմակայաններ կառուցել, բացի Լեհաստանից, որպեսզի հանկարծ ու հանկարծ լեհերի ձեռքում միջուկային տեխնոլոգիաներ չհայտնվեն: Որպեսզի լեհերը հաջողեն, անհրաժեշտ է, որ Ուկրաինան վերածվի «ՀակաՌուսաստանի»:
 
Եվ, ահա «ՀակաՌուսաստան» ռումբը Ուկրաինայում սկսեց պայթել գունավոր հեղափոխությունների՝ «մայդանների» շարանի տեսքով: Բնավ, էական չէ, որ Ուկրաինայի բնակչության գերակշիռ մեծամասնությունը «ՀակաՌուսաստան» ծրագրին դեմ էր: 
 
Էականն այն է, որ ուկրաինական էլիտաները «մտել էին այդ ծանրաձողի տակ»: Եվ, եթե 1990-ականներին Ուկրաինան ընդամենը գլխացավանքներ էր առաջացնում Ռուսաստանի համար՝ օրինակ չեչենական պատերազմին պետության հետ կապ չունեցող մարգինալ «բանդերականների» գործուղելով Հյուսիսային Կովկաս կամ բացի ԱՊՀ-ից չմասնակցելով Ռուսաստանի նախաձեռնած որևէ նախագծի, ապա 2000-ականների կեսերից արդեն Ուկրաինան բացահայտորեն սկսեց հրաժարվել աշխարհաքաղաքական չեզոքության գաղափարից ու խոսեց ՆԱՏՕ մտնելու մասին:
 
Դրան զուգահեռ պարզվեց, որ 2008-ի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի ժամանակ ուկրաինացի սպաներն էին կառավարում «լիբինտեռնի» գծով դաշնակից Սաակաշվիլիի Վրաստանի ՀՕՊ-ը, ուկրաինացի սպաներն էին օդում խոցում ռուսական ռազմական ինքնաթիռները: Խոցում էին «Բուկ» համակարգերով, որոնք հենց Ուկրաինան էր մատակարարել Վրաստանին:
 
2008-ը մտապահելը չափազանց կարևոր է, քանզի հենց այս թվականն է այն ջրբաժանը, որը պայմանավորեց հետագա արյունալի պատմությունը: Ամենայն հավանականությամբ, 2014-ի Ղրիմի անեքսիայի օպերացիան սկսվել էր պատրաստվել հենց 2008-ին, երբ Ամերիկայի նախաձեռնությամբ Բուխարեստի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին քննարկվում էր Ուկրաինայի և Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: 
 
Հիշենք, որ Պուտինն անձամբ էր ժամանել Բուխարեստ՝ համոզելու համար չդիմել նման քայլի: Եվ, միայն մեծ դիվանագիտական ջանքերի գնով Պուտինին հաջողվեց Գերմանիայի ու Ֆրանսիայի միջոցով առկախել Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը:
 
Բայց նստվածքը մնաց: Կասկածից վեր է՝ Մոսկվայում վերջնականապես հասկացան, որ գնացքը գնացել է՝ Ուկրաինայի ՆԱՏՕ-ացումը միայն ժամանակի հարց է: Մեր օրերում շատ է խոսվում, որ Ռուսաստանը չհարգեց 1993-ի Բուդապեշտի համաձայնագիրը և Ռուսաստանին միացրեց Ղրիմն ու ներխուժեց Արևելյան Ուկրաինա: Բայց քիչ է խոսվում, որ Բուդապեշտի համաձայնագրով Ուկրաինան պարտավորվել էր աշխարհաքաղաքական չեզոքություն պահպանել (նույնիսկ սահմանադրական նորմ էր դարձրել) և հենց Ուկրաինան է առաջինը խախտել պայմանավորվածությունը՝ պաշտոնապես ցանկություն հայտնելով անդամակցել ՆԱՏՕ-ին: Իսկ 1992-ի սահմաններով ՆԱՏՕ-ի անդամ Ուկրաինան կնշանակեր, որ Ռուսաստանը շամպայնի խցանի պես դուրս է թռնում Սև ծովից, այսինքն՝ չսառչող ջրերով արտաքին աշխարհ դուրս եկող միակ ճանապարհից Ռուսաստանը զրկվելու էր: Կրկնում եմ՝ «հին և բարի» մաքինդերյան աշխարհաքաղաքական խաղի կանոնները ոչ մեկը չի չեղարկել:
 
Զուգահեռ, Ռուսաստանը 2010-ականների սկզբներին ահռելի ֆինանսական ռեսուրսներ էր վատնում Ուկրաինայում ռուսամետ ուժերին աջակցելու և Ուկրաինան աշխարհաքաղաքական կառավարելիության տիրույթում պահելու համար՝ վերջին հույսով հավատալով, որ իրավիճակը դեռ կարելի է փրկել: Սակայն, պարզվեց, որ «բանը բանից անցել է». 2010-ին Ռուսաստանի անթաքույց աջակցությամբ նախագահ ընտրված Յանուկովիչը, որից ավելի հավատարիմ և իրենից կախված Ուկրաինայի ղեկավար Մոսկվան պետք է որ ունեցաղ չլիներ, արեց այն, ինչ անում էին նախորդները: Յանուկովիչը խոստացել էր, որ Ռուսաստանին կփոխանցի նախկին ԽՍՀՄ ռազմական և տիեզերական արդյունաբերության հետ կապված հիմնարկներ, որոնք պետք է շահագործվեին Ռուսաստանի կողմից, գոյացած հարկերը պետք է ստանար Ուկրաինայի բյուջեն, աշխատակիցները պետք է լինեին ուկրաինացիներ, և որ ամենահետաքրքիրն է՝ այդ ցուցակի գործարաններից որևէ մեկի արտադրանքը բացի ռուսներից աշխարհում ոչ մեկին պետք չէր: Առաջին հայացքից՝ Ուկրաինայի համար փայլուն գործարք էր: Սակայն, այդ հիմնարկները Յանուկովիչը վերածեց իր որդու և նրա ընկերների սեփականության՝ պահանջելով, որ դրանց ձեռքբերման համար Ռուսաստանը վճարի:
 
Նաև կան տեղեկություններ, որ Մոսկվան Յանուկովիչին առաջարկել էր ձեռք բերել նաև ուկրաինական մի շարք հանքեր, որոնք իրականում Ռուսաստանին պետք չէին, բայց ռուսական լինելու դեպքում կարող էին երաշխիք հանդիսանալ, որ չէին վերածվի այլոց հավակնությունների առարկայի: Այստեղ ևս Յանուկովիչը մերժել է: Արդեն մեր օրերում այդ հանքերին բացահայտորեն հավակնում է Թրամփի Ամերիկան: 
 
Միաժամանակ, արտաքուստ լոյալություն պահպանելով Ռուսաստանի նկատմամբ՝ Յանուկովիչը շարունակում էր ուկրաինական ավանդական քաղաքականությունը՝ ներսում չէր զսպում արմատական ազգայնականությունն ու «սոռոսականությունը» և Արևմուտքին համոզում էր, որ այդքան էլ «Մոսկվայի մարդը չէ»: 
 
Քաղաքական փիլիսոփայությունն ու վարքագիծը որևէ փոփոխության չէր ենթարկվել. «բանդերականները» շարունակում էին «ՀակաՌուսաստանի» գիծը, «սոռոսականները» շարունակում էին այդ գիծը փաթեթավորել մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպական բարեկեցության քաղցրաբլիթներով, իսկ կոռումպացված բյուրոկրատական ապարատը վերջին երկուսի գոյության գործոնը շարունակում էր ծախել Կրեմլի վրա՝ որպես իր անփոխարինելիության, նաև ինքնուրույնության գրավական:
 
2014թ.-ին Յանուկովիչի «երկու լարի վրա խաղալու» քաղաքականությունը պայթեց Կիևի կենտրոնում: Խաղալով Արևմուտքի հետ և վերջին պահին հրաժարվելով ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը՝ Յանուկովիչի Ուկրաինան ստացավ Արմուտքից բացահայտորեն սատարվող հերթական և արդեն արյունալի «մայդանն» ու ընդգծված հակառուսական պետական հեղաշրջումը: Հիմա դժվար է ասել՝ այդ պահին ուկրաինական հասարակությունն ամբողջ խորությամբ հասկանու՞մ էր, որ երկիրը հայտնվել է աշխարհաքաղաքական փոսում, որից դուրս գալը կարող է և հնարավոր չլինել: Փաստն այն է, որ 2014-ին Ուկրաինան մտավ պատմական մի փուլ, որտեղ այլևս ոչ թե սուբյեկտ պետք է լիներ, այլ՝ օբյեկտ: 2014-ի արյունալի «մայդանն» ու պետական հեղաշրջումը պատմականորեն արձանագրեցին, որ Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հիմքի վրա 1991-ին հռչակված, միջազգայնորեն ճանաչված, միջազգային իրավունքի սուբյեկտ Ուկրաինան այլևս գոյություն չունի»:
 





84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրամանԱմեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔՆիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ ՇիֆՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում էԿիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild«Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասինԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top