ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾԻ «ԷՍ ԹՐԱ՞ՄՓՆ ԻՆՉԻ ԷՍՊԵՍ ԿԱՏԱՂԵՑ» Վարդան Ղուկասյանի գործով դատն ավարտվեց.Հայտնի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում «Ռեալի» հայտացուցակը «Բարսելոնայի» դեմ գավաթային խաղում Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա. Լալայան Հայ երեք մարմնամարզիկներ` աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում Մեղքն ընդունելու համար ստիպե՞լ են. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պակիստանի բանակի խոշոր ռեզերվներ է տեղափոխում Հնդկաստանի սահման (Տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է կեղծ առաջնորդներից, իսկականներին էլ, վերեւ բարձրանալ ոչ ոք չի թողնի. Բարենց Ինչպես է ԿՀՎ-ի փոխտնօրենի` ՀՌՕ գոտում զոհված որդին հայտնվել ռուսական բանակում

2018թ. ապրիլյան «հեղափոխության» խորհուրդն ու դասերը...

Ներքաղաքական

Ժողովուրդներին թվում է, թե հեղափոխությունները բերում են ազատություն, առաջընթաց, բարեկեցություն, արդարություն ու համերաշխություն, դա ինքնախաբեություն է։ Աղքատությունը հանգեցնում է հեղափոխության, հեղափոխությունը՝ աղքատության։ Հեղափոխությունը չի կարող խոստանալ ազատություն, համերաշխություն եւ սեր, հեղափոխությունը միշտ թշնամաբար է տրամադրված ազատության ոգուն, այն ծառայում է մութ ու չար ուժերին, հեղափոխությունը ատելության ու նենգության ստրուկն է:

Թերեւս ազատությունը հետաքրքիր չէ եւ պետք էլ չէ ապստամբող զանգվածներին, նրանք չեն կարող կրել ազատության բեռը, տանել ազատության փարոսը: Ամբոխը երբեք չի ձգտել դեպի ճշմարտության, նա փախչում է իրականությունից, որը իրեն դուր չի գալիս եւ նախընտրում է երկրպագել մոլորությանը, պատրանքներին: Իսկ ով գիտի ինչպես մոլորեցնել ամբոխին, նա հեշտությամբ դառնում է նրա տերը։ Հեղափոխությունը նույնն է պետությունների համար, ինչպես մարդու հետ պատահած դժբախտությունը՝ հիվանդությունը կամ բնական աղետը՝ երկրաշարժ, ջրհեղեղ: Հանրային կյանքի վերափոխումների ու առաջընթացի լավագույն ձեւն էլ հեղափոկան վերափոխումները չեն, հեղափոխությունը փոփոխությունների բարբարոս ու անհեռանկար ճանապարհ է:

«Գարունը՝ միակ հեղափոխությունն է այս աշխարհում, որին կարելի է լուրջ ընդունել եւ որը միշտ բերում է հաջողություններ»,- ասել է ռուս նշանավոր պոետ Ֆեդոր Տյուտչեւը: Ձախողված հեղափոխություններն էլ, իսկ որպես կանոն հեղափոխությունները միշտ ձախողվում են, իրենց հետեւից բերում են չարի ու ատելության կառավարություններ: «Հեղափոխությունից շահում են միայն հիմար եւ գռեհիկ մարդիկ։ Մեծ սրտի տեր մարդիկ միշտ կլինեն հեղափոխության զոհը»,- ասել է գերմանացի բանաստեղծ Հայնրիխ Հայնեն: Հեղափոխությունը առաջընթացի բարբարոս ու անհեռանկար ճանապարհ է: Հեղափոխություններն արդյունք են տգիտության, անարդարության ու աղքատության, որոնք սակայն իրենց հետեւից նորից բերում են քաոս, ավելի մեծ անարդարություն ու աղքատություն: Անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմն է շատ դիպուկ ասել, որ՝ «Հեղափոխության ժամանակ ջրի երես է բարձրանում հասարակության փրփուրը, սրիկաներն ու հանցագործները»:

ԱՄԵՆԱՄԵԾ ՉԱՐԻՔ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ ԲԵՐՈՒՄ ԵՆ ՀԵՆՑ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ՝ ՓՐԿԻՉ ՁԵՎԱՑՈՂՆԵՐԸ…

Իսկ հեղափոխական ամբոխը քանի որ տգիտության, վախկոտության,ատելության ու խեղճության ներկայացուցիչն է այդպիսիներն ամենեւին էլ չեն ձգտում ազատության, արդարության կամ համերաշխության, այդպիսիների նպատակը ամեն ինչ ավերելն է, կործանելը, ապականելը, հետապնդելը, ահաբեկելը,վրեժխնդրությունը, հաշվեհարդարը եւ ամեն մի լավն ու գեղեցիկը ժխտելն ու արժեզրկելը: Այստեղից հետեւում է, որ հեղափոխություններն ազգի տգետ, ցածր ու դժգոհ հատվածի դավադրությունն է, ժողովրդի մնացյալ հատվածի նկատմամբ, նենգ, փոքրոգի, անճար ու դժգոհ զանգվածների ավերիչ զայրույթն են:

Հանրահայտ ճշմարտություն է, որ զանգվածները կարող են ապստամբություն կամ հեղափոխություն իրականացնել, սակայն չեն կարող հետհեղափոխական արդյունավետ կառավարում իրականացնել, որ ամենամեծ չարիք ժողովուրդներին բերում են հենց հեղափոխության առաջնորդ՝ փրկիչ ձեւացողները: Ամբոխը երբեք չի ձգտել դեպի ճշմարտությունը. նա շրջվում է ակնհայտից, որը իրեն դուր չի գալիս,եւ նախընտրում է երկրպագել մոլորությանը, եթե միայն մոլորությունն է գրավում նրան: Ով գիտի ինչպես մոլորեցնել ամբոխին, նա հեշտությամբ դառնում է նրա տերը. ով փորձում է տրամաբանել նրա հետ, միշտ նրա զոհն է: «Պետք է հիշել եւ չմոռանալ. մեծամասնությունը չի կարող փոխարինել անհատին: Մեծամասնությունը ոչ միայն հիմարության, այլ վախկոտության ներկայացուցիչն է: Մեկտեղեք հարյուր հիմար եւ դուք ոչ մի կերպ չեք ստանա ոչ մի խելոք: Բոլորեք հարյուր վախկոտ եւ արդյունքում ոչ մի ձեւով չեք ստանա հերոսական լուծում: Զանգվածն առավել սիրում է տիրակալին, քան իրենից որեւէ բան խնդրողին։ Զանգվածը բավարարություն է զգում այնպիսի ուսմունքից, որը չի հանդուրժում ոչ մի տեսություն ու լիբերալ ազատություններ։ Զանգվածը հիմնականում չգիտի լիբերալ ազատությունների հետ վարվելու ձեւը։ Դրանց առկայությամբ նա նույնիսկ իրեն լքված է զգում։ Զանգվածը տեսնում է սոսկ անողոք ուժը, դրա անասնական, բռի արտահայտությունը եւ վերջիվերջո ընկրկում է դրա առաջ»,- ասել է Ադոլֆ Հիտլերը:

ԱՄԵՆԱՅՆ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ՋՐԻ ԵՐԵՍ ՀԱՆՎԵՑԻՆ ՀԱՅԻ ԱՐԱՏՆԵՐՆ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2018թ. հեղափոխություն կոչվածն էլ ընդամենը օտարների ու հայաստանյան ուժերի կողմից լավ կազմակերպված ավանտյուրա էր՝ իշխանահանձնում էր: Հեղափոխությունը մինչդեռ ենթադրում է քաղաքական կամ կառավարման համակարգի, տնտեսակարգի, սեփականության ձեւերի, արտադրության եւ բաշխման մեխանիզմների ու հարաբերությունների արմատական փոփոխություններ, ինչը տեղի չունեցավ 2018թ. հեղափոխություն կոչվածի արդյունքում: Այս հեղափոխությունը ընդամենը երկրի կերատաշտին մոտ լինելու եւ փառքին ու վայելքներին տիրանալու նպատակ էր հետապնդում: Այս հեղափոխությունը թերեւս հենց այդպիսին էր, որը հայ ժողովրդին իր գոյության ընթացքում ամենադաժան ու ամոթալի փորձությունը բերեց: Կարեւոր դասերից է նաեւ այն, որ պետությունների համար էլ թերեւս չկա ավելի մեծ ողբերգություն, քան թշվառների ու ստրուկների մեծաքանակ բազմություն ունենալն է, քան երբ իշխանության են գալիս փողոցի՝ամբոխի ներկայացուցիչները, անհայտ ծագում ունեցողները, ապաշնորհներն ու տգետները, երբ երկրի առաջին դեմքերը առաջինը չեն իրենց հպատակների մեջ, որ պետությունների կործանման ամենակարճ ու հուսալի ճանապարհը՝ կրթության ու դաստիարակության փլուզումն ու ձախողումն է, արժանապատիվ քաղաքացի չունենալը,սոցիալական անարդարությունը եւ միջին խավի բացակայությունը:

2018թ. ապրիլյան հեղափոխությունը բացառիկ էր ու յուրօրինակ իր բնույթով, բովանդակությամբ, իրականացման մեթոդներով ու առաջադրված խնդիրներով: Ապրիլյան հեղափոխությունը եկավ եւս մեկ անգամ փաստելու Նժդեհի մարգարեական այն խոսքերի անվերապահ ճշմարտացիությունը, որ՝ «հայի տականքն ուրիշ է»: Հայ ժողովրդին բերած մեծագույն ավանդն էլ այն է, որ ամենայն մանրամասնությամբ ջրի երես հանեցին հայի արատներն ու թերությունները, բացահայտեցին, թե ով ով է, եւ ում հետ կարելի ճանապարհ գնալ: Հեղափոխության արդյունքում ձեւավորված այս իշխանության մեծագույն դավադրությունն ու ստորությունն էլ այն է, որ պատերազմ հրահրելով ու սպանդի տանելով` մի ողջ սերունդ մարդկանց մեջ տարածեցին սարսափ պատերազմի նկատմամբ, կոտրեցին շատերի մեջ պայքարելու ոգին, կամքը, ստիպեցին հաշտվել ամոթալի պարտության, անարժանապատվության, ստրկության, թրքահպատակության եւ անգամ ինքանաոչնչացման հետ:

Հանրային կյանքում սովորական երեւույթ դարձավ դավաճանությունը, ստորաքարշությունն ու սրիկայությունը, ներելն ու դրա հետ համերաշխ ապրելը: Իսկ թուրք արտահայտությունը, որ գրեթե բոլոր երկրներում նախատինքի, վիրավորանքի ու հեգնանքի միջոց է, իսկ դավաճանությունը՝ որպես ամենանողկալի արարք բոլոր ժողովուրդների համար, Հայաստանում շատերը սկսեցին այդ արտահայտություններից այլեւս ամենեւին վատ չզգալ:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ                                                                    

Տնտեսագիտության թեկնածու






ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾԻ«ԷՍ ԹՐԱ՞ՄՓՆ ԻՆՉԻ ԷՍՊԵՍ ԿԱՏԱՂԵՑ» Վարդան Ղուկասյանի գործով դատն ավարտվեց.Հայտնի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում«Ռեալի» հայտացուցակը «Բարսելոնայի» դեմ գավաթային խաղում Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա. ԼալայանՀայ երեք մարմնամարզիկներ` աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչումՄեղքն ընդունելու համար ստիպե՞լ են. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊակիստանի բանակի խոշոր ռեզերվներ է տեղափոխում Հնդկաստանի սահման (Տեսանյութ)Ժողովուրդը հոգնել է կեղծ առաջնորդներից, իսկականներին էլ, վերեւ բարձրանալ ոչ ոք չի թողնի. ԲարենցԻնչպես է ԿՀՎ-ի փոխտնօրենի` ՀՌՕ գոտում զոհված որդին հայտնվել ռուսական բանակումՍահմանապահ զորքերի զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածքՇրջանառության մեջ է դրվել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ,Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը մի քանի անգամ կանչվել են հարցաքննության. ԴեմոյանՀանձնարարել է սյունեցիներին այնպես «дрисировка» անեն, որ ընդդիմության բերանը բաց մնա. ԲԱՄԲԱՍԱՆՔՊուտինի և Ուիթկոֆի բանակցություններից հետո «առաջընթաց կա». ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ (Տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Նավթալինի հոտ է գալիս․ Կոմկուսի առաջնորդը հակադարձում է Վարդան Ղուկասյանին քննադատողներինԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիսՆիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանինՍահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրամանԱմեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔՆիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ Կալլաս«Ռեալը»` 2024 թվականի լավագույն սպորտային թիմԱրսենը մեր աստղն է լինելու. «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Հակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top