ԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիս Նիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանին Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել 84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրաման Ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔ Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունը Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան Հայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունում Թրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ Time ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ Կալլաս

Եթե շատերը գնահատեին մեր տղաների սխրանքները, չէինք հայտնվի այսպիսի սոսկալի իրադրության մեջ. Սարիբեկյան

Մշակութային

«44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ»

Լույս է տեսել «Քաջերի երթը» բանաստեղծությունների ժողովածուի եւ մի շարք այլ գրքերի հեղինակ, բանաստեղծ, արձակագիր ԱՐՓԻՆԵ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ 25-րդ գիրքը՝ նվիրված տարբեր ժամանակներում պատերազմում անմահացած սպաներին: «Պարոնայք սպաներ» գրքով Սարիբեկյանն անուն առ անուն բացահայտում է մեր սպաներին, նրանց սխրանքները, կյանքը, անմահությունը... Այս մասին էլ ծավալվեց մեր զրույցը նրա հետ:

«ՈՒՐԱՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԲԱՆ, ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ԹԱՓԱԾ ԱՐՅՈՒՆԸ»

Ինչպե՞ս առաջացավ «Պարոնայք սպաներ» գրքի գաղափարը, եւ ինչպե՞ս ընտրեցիք գրքի մեջ ներառված շուրջ հինգ տասնյակից ավել սպաներին՝ Ձեր գրքի իրական հերոսներին:

«Պարոնայք սպաներ» գրքի մտահղացումը դեռեւս «Քաջերի երթը» 4-րդ հատորից հետո էր առաջացել ինձ մոտ, քանի որ գրքում կային այնպիսի սպաներ, որոնց սխրանքները եւ կյանքը պետք է ավելի բովանդակալից ներկայացնել։ Երրորդ տղայիս ունենալուց հետո՝ որոշեցի, որ պետք է հիմա հատուկ անդրադարձ անել սպաներին։ Այն սպաներին, որոնք մինչեւ վերջին շունչը պայքարելով, պաշտպանելով ու փրկելով բազում զինվորների կյանքեր՝ անմահացան։ Գիրքը ներառում է 50 սպայի եւ 2 զինվորի մասին ստեղծագործություններ։ Իսկ թե ինչու եմ ներառել 2 զինվորի՝ դա հատուկ մտածված էր։ Սպաների նյութերը ավարտվելուց հետո՝ գրքում կա մի խորագիր. «Կային այնպիսի զինվորներ, որոնք մեծ նախադրյալներ ունեին սպա դառնալու, բայց այդպես էլ չդարձան»։

Ինչպիսի՞ դժվարություններ հանդիպեցիք այս գրքի ստեղծման ընթացքում, հատկապես երբ խոսքը ոչ միայն անձնուրաց հերոսությունների մասին է, այլեւ նրանց անվան հետեւում կանգնած ընտանիքների մեծ ու անդառնալի կորուստների:

Դժվարությունները բավականին շատ էին, նախ սկսեմ նրանից, որ երեխաներս փոքր են եւ չարաճճի, հետո այն, որ ոչ բոլոր ծնողներն էին կարողանում գրքի համար նյութեր ուղարկել։ Հերոսների մասին նյութեր գրել եմ թերթերից, հաղորդումներից, կամ ծնողը, մարտական ընկերը հեռախոսազանգի միջոցով ներկայացրել է, ես գրել եմ։ Իսկ ինձ համար ամենամեծ դժվարությունն այն էր, երբ այդքան մոտիկից իմանում ես հզոր սպաների մասին ու գիտակցում, որ էլ նա չկա՝ ահավոր դժվար է ինձ համար։ Իսկ ծնողների հետ շփումս դարձել է այնքան ջերմ եւ մտերմիկ, որ ամեն կերպ փորձում եմ նրանց հուսադրել եւ խնդրել, որ հպարտ լինեն։

Երբեմն տպավորություն է, որ հասարակության մի լայն զանգվածի սրտերը քարացել են, անտարբեր դարձել: Ի՞նչ եք կարծում՝ այսպիսի գրքերով հնարավոր լինելո՞ւ է այս նույն հասարակության սրտերը բախել՝ այն լցնելով հպարտությամբ, ինչու ոչ, վրեժով ու ցասումով:

Այո՛, ցավալի փաստ է։ Բոլորը մտածում են իրենց շահի մասին։ Երբեմն էլ տարվելով ցոփ եւ շվայտ ապրելու փուչ խոստումներին՝ ուրանում են ամեն բան, նույնիսկ մեր տղաների թափած արյունը։ Մի կողմից էլ այսօր շատերն են «գրքեր գրում», եթե կարելի է այդպես համարել։ Վերցնում են կենսագրություն, նկարներ, եւ արդյունքում ստացվում է գիրք են գրում։ Կոնկրետ «Պարոնայք սպաներ» գրքում գրել եմ 60 ձոն՝ նվիրված մեր հերոսներին, արձակ թեմաներ՝ ներկայացնելով մոր, կնոջ ու զավակի կարոտն ու ցավը։ Եթե մեր հայրենակիցներից շատերը գնահատեին մեր տղաների սխրանքները, մենք չէինք հայտնվի այսպիսի սոսկալի իրադրության մեջ։

«200 ԹՈՒՐՔ Է ԲՈՂՈՔԵԼ ՀԱԿՈԲԻ ՆՅՈՒԹԻ ԴԵՄ… ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՍ ՄԵԾ ԷՐ ԵՎ ՑԱՎՈՏ»

Որպես հեղինակ՝ Ձեր ստեղծագործություններում ինչի՞ վրա եք շեշտը դրել: Կա՞ն դեռ չբացահայտված դրվագներ, որոնք առ այսօր մնացել են անտեսված կամ քիչ խոսված՝ մեր անմահացած հերոսների մասին:

Ես, որպես բանաստեղծ, արձակագիր, իմ գրքերում շեշտը դնում եմ տղաներին փառաբանելու, նրանց սխրանքներն անմահացնելու վրա: Այո՛, ցավոք, շատ կան հերոսներ, որոնց հարազատները չնչին գումարի պատճառով չեն ցանկանում իրենց հերոսի մասին գրվի գրքում։ Գումարը լոկ գրքի տպագրման ծախսերն են, քանի որ ինքս հովանավոր չունեմ։ Չնայած` ինչքան կարողանում եմ, ստեղծագործություններ, երգեր գրում ու նվիրում եմ, կամ լուսաբանում եմ իմ «Քաջերի երթ» ֆեյսբուքյան էջով։

Լինելով մասնագիտությամբ քրեաիրավագետ՝ առաջնահերթ համարո՞ւմ եք տղաների կյանքն ու մահը ներկայացնել հավաստի փաստերի հիման վրա, թե՞ փորձում եք նաեւ մի փոքր գեղարվեստականացնել՝ ստեղծելով հերոսների նոր իդեալներ, ինչպիսին ունեցել ենք արցախյան առաջին պատերազմից հետո:

Առաջնահերթ համարում եմ ներկայացնել ճշգրիտ փաստեր, իսկ գեղարվեստական տեսքը տալիս եմ իմ ստեղծագործություններին` էլի հիմնվելով փաստերի ճշգրտության վրա։ Պետք է մեր հերոսներին ճիշտ ներկայացնել, որ գալիք սերունդը ճանաչի իրական հերոսներին։ Մի բան էլ հավելեմ, երբ գրել էի իմ ֆեյսբուքյան էջով Հակոբ Ռոստոմյանի /ՌՈՍՏ/ մասին, զարմանք ապրեցի, որ մենք դեռ չենք ճանաչում մեր իրական հերոսներին, բայց մեր թշնամին ճանաչելով՝ բողոք էր ներկայացրել իմ էջի վրա։ Իմ հարցին, թե ինչու են էջս արգելափակել, Ֆեյսբուքից ստացա պատասխան, որ 200 թուրք է բողոքել Հակոբի նյութի դեմ։ Հավատացեք, հպարտությունս մեծ էր եւ ցավոտ։

Դուք մի առիթով նշել եք, որ ինքներդ էլ մեծացնում եք 3 ապագա սպաների: Որպես մայր, որն ամենօրյա շփումների մեջ է տասնյակներով սպաների ընտանիքների հետ՝ ի՞նչ մտահոգություններ ունեք այսօր:

Այո, ասել եմ ու հիմա էլ հպարտությամբ եմ ասում, անգամ մտովի պատկերացնում եմ, թե տղաներիցս ում կցանկանայի՝ մեր սպաներից որ մեկին նման լիներ։ Հավատացե՛ք, այսօր էլ մեր բանակում կան հիանալի սպաներ, բայց չկա ճիշտ արժեհամակարգ նրանց աշխատելու համար։ Կցանկանայի, մինչ իմ տղաների ծառայությունը, մեր բանակն արդենիսկ կայունացած լիներ։

«ՔԱՆԻ ՀՈԳԻՍ ԹԵՎՈՒՄ Է, ՄԻՏՔՍ՝ ԾԱՂԿՈՒՄ, ԳՐԵԼՈՒ ԵՄ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

Արդյո՞ք այս գիրքը կարող է փոփոխել հասարակության ընկալումը պատերազմի եւ հերոսության մասին, եւ ինչո՞ւ դա կարեւորվեց Ձեր համար։

Ես մեծ ակնկալիք ունեմ, որ մարդիկ «Պարոնայք սպաներ» գրքի շնորհիվ կճանաչեն մեր հզոր հայորդիներին, եւ նրանցից ոմանք չեն ասի, որ նորմալ հրամանատարներ չենք ունեցել։ Քանի որ գրքում կան սպաներ, որոնք իրենց կյանքի գնով հազարավոր կյանքեր են փրկել։

Քանի որ այս գիրքը նվիրված է 44 -օրյա պատերազմի զոհված սպաներին, ինչպե՞ս են գրքում ներկայացվում պատերազմի անարդարությունը եւ նրա հետեւանքները, եւ ինչպե՞ս եք պատկերացնում դրա նշանակությունը պատմության մեջ։

Գրքում ներկայացված են մեր բոլոր ժամանակներում անմահացած սպաներ, բայց մեծամասնությունը 44-օրյա պատերազմում անմահացած տղաներն են։ Ես աշխատում եմ ինձ զերծ պահել եզրակացություններից, բայց, հավատացեք, երբեմն լցվում եմ անասելի ցասումով, քանի որ սրի մատնվեց մի ողջ ազգ, տեղի ունեցավ եղեռն։ Այո, 44-օրյա պատերազմն ինձ համար ցեղասպանություն էր, կոտորվեց մի ողջ սերունդ, եւ արդյունքում տվեցինք Արցախը։ Ի՞նչ է ստացվում, ոմանց կարծիքով՝ տղաները զոհվեցին հանուն ոչնչի՞… Ամենամեծ ցավս այն է, որ ոմանց դավաճանության պատճառով պատմության մեջ կունենանք նաեւ պարտված ազգի դարաշրջան, բայց վստահ եմ` ցանկացած անձրեւից հետո արեւ է շողալու։

Սա Ձեր 25-րդ գիրքն է եւ բոլորը պատերազմի իրական հերոսների մասին: Մտադիր եք մի ամբողջ գրադարա՞ն ստեղծել, այս գրքերում արդեն քանիսի՞ն եք անդրադարձել, դեռ քանի՞սն են մնացել, մինչեւ ե՞րբ եք պատրաստվում այս շարքը շարունակել:

Այո, իմ 25-րդ գիրքն է, որոնց միջոցով ես հանրությանը ներկայացրել եմ շուրջ 1700 իրական հերոսների։ Ինքս այս պահին ունեմ բնակվելու խնդիր, բայց մեծ պլաններ ունեմ՝ կապված հերոսներին արժանավայել ներկայացնելու գործում։ Հիմա ունեմ դեռ չտպագրված եւս 5 գիրք եւ զուգահեռ աշխատում եմ «Քաջերի երթը» գրքի 9-րդ հատորի վրա։ Քանի հոգիս թեւում է, միտքս՝ ծաղկում, գրելու եմ մեր տղաների մասին։ Քանի որ նրանք անմահ են, եթե մենք հիշում ենք նրանց, իսկ ես հիշելու եմ եւ հանրությանը հիշեցնելու եմ, քանի սիրտս բաբախում է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՀԶՈՐ ՀԱՅՈՐԴԻ ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ

ՀԱԿՈԲ ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ (ՌՈՍՏ)

«Մենք անցողիկ ենք

Մնայունը հողն է, հայրենիքը։

Մեր պապերն էս մի փոքր հողն են մեզ թողել,

Մենք էլ պետք է կարողանանք թողնել մեր երեխեքին»։

 

Այս սկզբունքով էր Հակոբն առաջնորդվում,

Իր զինվորներին հայրենասեր կրթում,

Խորհուրդ էր տալիս գրագետ լինել,

Միայն ուժով չէ, որ պիտ սահման պահել։

 

Գրագետ էր նա, հավասարակշռված,

Սրտում հայրենիքն էր, երկնքում՝ Աստված,

Միշտ լցված էր վեհ Նժդեհյան ոգով,

Մոնթեի նման հզոր ավյունով։

 

Մարտի դաշտում էլ երբեք չծնկեց,

Շատ զինվորների կյանքեր նա փրկեց,

Երբեք չերերած ոսոխի առաջ,

Պայքար նա մղեց հպարտ, աննահանջ։

 

Բայց նենգ թշնամու հարվածն ուժգին,

Տապալեց գետին մեր քաջ առյուծին,

Անմահացավ նա հերոսին վայել,

Հանուն նրա անվան պիտի պայքարել։

Ի ԴԵՊ

Հակոբ Արայի Ռոստոմյանը ծնվել է 1989 թ. փետրվարի 13-ին Երեւանում։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։ 2009-2015 թթ. ծառայել է Հայոց բանակում. սկզբում՝ շարքային։ Այնուհետեւ որոշ ժամանակ վերապատրաստվել է Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարանում եւ համալրել Արցախի պաշտպանության բանակի սպայական կազմը։ 2010-15 թթ. ծառայել է Մարտակերտի տարածքում՝ հրաձգային դասակի հրամանատար։ Որոշ ժամանակ անց արդեն հակատանկային, հատուկ նշանակության դասակի հրամանատար էր։ 2014 թ. օգոստոսյան դեպքերի ժամանակ, երբ թշնամին հերթական փորձն էր անում ճեղքելու մեր պաշտպանությունը, Հակոբն իր դասակով կարեւոր մարտական հանձնարարություններ է կատարել՝ ոչնչացնելով թշնամու կրակակետեր, մարդկային ու տեխնիկական միջոցներ:

Մասնակցել էր 2016 թ. Ապրիլյան պատերազմին, որից հետո պահեստազորում էր։ Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերից դարձյալ հարազատ դարձած Մարտակերտում էր։ Մինչեւ նահատակվելը հերոսաբար մարտնչել է իր հրամանատարությամբ գործող զինվորների հետ։ Կատարել են բազում սխրագործություններ։ Հակոբը ամուսնացած էր, ուներ երկու զավակ:






ԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիսՆիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանինՍահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրամանԱմեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔՆիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ ՇիֆՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top