Նավթալինի հոտ է գալիս․ Կոմկուսի առաջնորդը հակադարձում է Վարդան Ղուկասյանին քննադատողներին ԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիս Նիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանին Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել 84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրաման Ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔ Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունը Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան Հայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունում Թրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ Time

Գերագույն Հոգևոր Խորհուրդն անդրադարձել է Ադրբեջանում իրականացվող շինծու դատավարություններին

Հասարակություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովը, անդրադառնալով Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավարություններին, հանդես եկավ սույն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ.
 
«Գերագույն Հոգևոր Խորհուրդը արձանագրում է, որ Ադրբեջանում անազատության մեջ ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների նկատմամբ արարքները հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական իշխանությունների շարունակվող թշնամանքի և ագրեսիայի հերթական դրսևորումներն են։
 
Ակնհայտ է, որ Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների բացահայտ խախտումներով ընթացող դատավարությունը ուղեկցվում է գերիների խոշտանգումով և անմարդկային վերաբերմունքով։ Անթաքույց նպատակ է հետապնդվում հիմնովին խեղաթյուրելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պատմությունը՝ միտում ունենալով նվաստացնել մեր ժողովրդին ու հայոց պետությանը։ Անտեսելով միջազգային հանրության հորդորներն ու պահանջները՝ ադրբեջանական իշխանությունը փորձ է անում ոչ միայն քողարկելու, այլև արդարացնելու իր իսկ սանձազերծած ցեղասպանության և պատերազմական հանցագործության անհերքելի փաստերը, ինչպես նաև զոհերին ներկայացնելու իբրև ոճրագործներ։
 
Շինծու դատավարություններով և հայ գերիներից խոշտանգումներով կորզված կեղծ ցուցմունքների միջոցով ադրբեջանական իշխանությունները փորձ են անում հեռահար նենգ նկրտումներով դատավճիռներ ապահովել, նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ և ագրեսիա սանձազերծելու համար։ Սրան զուգահեռ, ամեն ինչ արվում է արգելափակելու համար միջազգային փաստաբանների և միջազգային կազմակերպությունների այցերը հայ գերիներին։ Նրանք զրկված են նաև հոգևոր խնամքից օգտվելու տարրական հնարավորություններից։
Այս պայմաններում մեծապես կարևորում ենք Հայաստանի պետական մարմինների և համահայկական կառույցների ջանքերի մեկտեղումը՝ հայ գերիների և պատանդների նկատմամբ բռնություններով ուղեկցվող ապօրինի գործողությունները դադարեցնելու և գերիների ազատ արձակմանը հասնելու համար։
Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր՝ այս նպատակի իրագործմանը ծառայեցնելու հայկական ու միջազգային շրջանակների բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը։
 
Կոչ ենք ուղղում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին` առավել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անհապաղ հայրենադարձնելու համար։ Տարածաշրջանում կայուն, երկարատև խաղաղություն և սերունդների համար արժանապատիվ գոյակցության պայմաններ կարելի է ապահովել միայն առկա հիմնախնդիրների արդար հանգուցալուծման և արցախահայության իրավունքների իրացման պարագայում։
 
Աղոթքով առ Բարձրյալը զորակցություն ենք հայտնում գերեվարված սիրելի մեր զավակներին՝ պատգամելով զերծ մնալ բողոքի այնպիսի գործողություններից, որոնք անմիջական սպառնալիքներ կարող են ստեղծել իրենց կյանքի և առողջության համար։ Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը և ամուր հավատով շարունակել պայքարել հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի։
 
Մեր հայցն ենք վերառաքում առ Աստված բոլոր գերյալների, նեղյալների և նրանց ընտանիքների համար՝ խնդրելով Տիրոջ օրհնությունն ու օգնականությունն ամենքին»։





Նավթալինի հոտ է գալիս․ Կոմկուսի առաջնորդը հակադարձում է Վարդան Ղուկասյանին քննադատողներինԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիսՆիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանինՍահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրամանԱմեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔՆիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ Շիֆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top