Մբապեն «Ռեալի»` «Աթլետիկոյի» դեմ ՉԼ 1/8 եզրափակիչի պատասխան խաղի հայտացուցակում
Սպորտ
«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ընդգրկվել է թիմի՝ «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի հայտացուցակում:
Marca-ն գրում է, որ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է ֆրանսիացի հարձակվողին խաղաժամանակ տրամադրել մեկնարկային րոպեներից:
Մբապեն վերջին թիմային մարզումներին չի մասնակցել ֆիզիկական որոշ անհարմարությունների պատճառով, բայց իտալացի մասնագետի կարծիքով՝ 26-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է խաղին մասնակցելուն:
Մբապեն Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում 10 խաղում խփել է 7 գոլ: