Տիգրան Բարսեղյանի գոլը «Սլովանին» դուրս բերեց Սլովակիայի գավաթի կիսաեզրափակիչ
Սպորտ
Սլովակիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Կոշիցեին»։
Հանդիպման միակ գոլը 38-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ու օգնեց իր թիմին պայքարը շարունակել գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։
Հիշեցնենք, որ մարտի 9-ին նույն մրցակցի դեմ Սլովակիայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆի առաջին խաղում (3-2) Բարսեղյանը դուբլի էր գրանցել։