Հզոր պայթյուն Կիևում. «գիսաստղ է ընկել» քաղաքի վրա, հայտնում են տեղական աղբյուրները
Միջազգային
Հզոր պայթյուն Կիևում: «Գիսաստղ է ընկել» քաղաքի վրա, հայտնում են տեղական ալիքները:
Կիևի ձախ ափին պայթյուն է որոտացել, և երկնքում երևացել է երկնաքարի նմանվող առարկա։
«Վարկած կա, որ Կիևում գիսաստղ է ընկել, դրա պատճառով պայթյուն է լսվել»,- գրում են կիևյան լրատվամիջոցները։
Քաղաքում տագնապ չի հայտարարվել:
Կիևում տեղի ունեցած պայթյունից հետո, այնուամենայնիվ, ահազանգ է հնչել:
Իսկ ահա ռուսական աղբյուրները հայտնում են նույն պահին Կիևի երկնքում ռուսական հրթիռի (ենթադրաբար՝ 9M723՝ «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգից) թռիչքի մասին: Դրան խոցելու փորձ անգամ չի արվել, եւ երեւի մնում էր անվանել «գիսաստղ»։

