Օդեսայում գնդակահարել են հայտնի նեոնացիստին, ով 2014թ. մայիսի 2-ին Արհմիությունների տանը տեղի ունեցած զանգվածային սպանության կազմակերպիչն էր (Ֆոտո)
Միջազգային
Օդեսայում օրը ցերեկով փողոցում գնդակահարել են հայտնի նեոնացիստին՝ 2014 թվականի մայիսի 2-ին Արհմիությունների տանը տեղի ունեցած զանգվածային սպանության կազմակերպիչին:
Ուկրաինացիները գրում են, որ սպանվածը Օդեսայի նեոնացիստ Դեմյան Գանուլն է, որը հայտնի է մարդկանց վրա հարձակումներով, Ռուսական կայսրության և ԽՍՀՄ պատմական հուշարձանների պղծմամբ և քանդմամբ։
Ականատեսների վկայությամբ, տուժողը փախչում էր, և նրա ուղղությամբ մի քանի կրակոց է արձակվել։
Գանուլի սպանության մասին տեղեկությունը հաստատվում է նաև տուժողի մարմնին արված դաջվածքով։
Գանուլը պայքարել է Ուկրաինայում ապանացիստականացման և մոբիլիզացիայի հակառակորդների դեմ։ Մասնավորապես, նա դաժան ծեծի է ենթարկել ֆիթնեսի մարզչին, ով հայհոյել է զինկոմիսարիատի աշխատակցին:




