Մտահոգիչ են արշավներն՝ ընդդեմ ազգային մեր ինքնության ու անցյալի. Գարեգին Բ (տեսանյութ) Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտե Պուտինը շնորհավորել է Սուրբ Զատկի կապակցությամբ Ցեղասպանության չփարատվող ցավը խորանում է այն կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով․ Վեհափառ Մասնագետը զգուշացրել է արյnւնով մսի վտանգի մասին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Սուրբ Էջմիածնում մատուցվող Սուրբ Հարության պատարագին Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա մահացած տղա, կան վիրավորներ Օրվա խորհուրդ․ ապրիլի 20 Լույս չի լինի

Փեշի տակ մտած պալատական ծաղրածուն՝ վտանգավոր խաղերի կիզակետում

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանն իր հետ անկողին կիսող Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակում մարտի 15-ին հանդես կգա «Իմանալ՝ ինչպես» խորագրով բանախոսությամբ: Նա նախատեսում է այս շրջանակում բանախոսությունների շարք:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` միջոցառմանը հրավիրված են նրանք, ովքեր նախկինում մասնակցել են «Իմ քայլը» հիմանդրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաեւ է» շարժման հանդիպումներին։ Բանախոսություններն ընդգրկելու են բազմաբնույթ թեմաներ՝ գիտությունից մինչեւ արվեստ, տնտեսությունից մինչեւ փիլիսոփայություն։ Իսկ թե այս ամենի հետ ի՞նչ կապ ունի այդպես էլ բարձրագույն կրթություն չստացած Փաշինյանը, թերեւս կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ Աննան ասել է, Նիկոլն էլ պիտի անի: Լրիվ «Պարապ վախտի խաղալիք»:

Ինչ խոսք, ակնհայտ է, որ Աննա Հակոբյանի «թագուհի» դառնալու հետ կապված կան այլ հեռահար նպատակներ, ինչն էլ հետեւողականորեն առաջ է մղվում: Սակայն, Փաշինյանի բանախոսությունից ի՞նչը պետք է «Իմանալ՝ ինչպես», սա ամենաուշագրավն է: Հավանաբար, մասնակիցները կիմանան, թե ինչպես կարելի է 7 տարում հայկական պետությունը դարձնել թուրք-ադրբեջանական՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ: Կարծում եք՝ չափազանցվա՞ծ է, կառավարություն այցելած թուրք լրագրողները հաստատ կասեն, որ՝ ոչ: Էլ չասենք, որ թուրքերի ու ադրբեջանցիների հետ խաղաղության պայմանագրերի կնքումն այլեւս սարերի հետեւում չէ: Հայտնի դարձավ, որ Հայաստանն ընդունել է ադրբեջանական բոլոր նախապայմանները: Իսկ վերջին արարը լինելու է ՀՀ Սահմանադրությունը փոխելը:

 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե նոր սահմանադրությունը կունենա «տարածաշրջանային նշանակություն»՝ փաստացի զգուշացնելով, որ Բաքվի պահանջով պատրաստվում է փոխել մեր երկրի մայր օրենքը։ Այլեւս չկա մի պահանջ, որ նա դեռ չի կատարել՝ սեփական իշխանությունը պահելու համար։ Դիպուկ է արձանագրել միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը՝ կարճ ու կոնկրետ՝ «դիվանագիտական կապիտուլիացիա»: Ի դեպ, մոտավորապես այն նույն սկզբունքով, որ ձյուն է գալիս, բոլորը սոցցանցերում գրում են՝ «ձյուն է գալիս», կարծես, իրենցից բացի, ոչ ոք պատուհան չունի ու չի տեսնում, նույն սկզբունքով երեկ սոցցանցերը ողողվեց գույժով, թե՝ վերջնական կապիտուլիացիան մոտ է: Էհ, հասկացանք, իսկ կա՞ մեկը, ով պատրաստ է ոչ թե իրողություններն արձանագրել, այլ` դրանք կանխել…

Եվ մինչ ընդդիմությունը տեղից կշարժվի` փորձելով կանգնեցնել այս վտանգավոր ընթացքը կամ բավարարվելով արձանագրումներով, Փաշինյանը սկսում է քաղաքական նոր ռեպրեսիաների շրջափուլը:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍԵԶՈՆԸ ԲԱՑՎԱԾ Է

Նախ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացվել է քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդություն՝ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ: Ապա պարզվեց, որ ՀՀԿ նախագահ, հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել: Իսկ ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց եւս 3 ամսով։

«Այս իշխանության հետեւողականությունը քրեական հետապնդումներ իրականացնելու եւ քաղաքացիների ազատությունը «օդում կախելու» տեսանկյունից միշտ էլ աննախադեպ է եղել: Դրանք օգտագործվել են ոչ միայն մարտավարական խնդիրներ լուծելիս` ընթացիկ հեղինակության, լոկալ ընտրություններ, այլ ռազմավարական ուղենիշների ապահովման համար`իշխանության վերարտադրման: 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանքի առաջադրմանը նախորդել էր հայտնի «դիզելի գործի» փլուզումն ու 42 մլն դոլարանոց ՌԷՊ համակարգերի գործը ոչ արդյունավետ որակելու ֆարսը, որի ձեռքն իրավապահները կրակն են ընկել: Սրա շրջանակներում, իշխանությունը նույնիսկ նախագահ Սարգսյանին արդարացնող դատավորին ապօրինի հեռացրեց համակարգից: Նախագահին նոր մեղադրանքի առաջադրման հիմքում պաշտոնական քարոզչության տապալման քողարկումն ու ընթացիկ տեմպը պահելն է` հատկապես որ իշխանության ռեյտինգն աննախադեպ ցածր է, իսկ առջեւում էլ` իշխանության համար կենաց-մահու ընտրություն է», - նշում է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Ըստ պատգամավորի` գիտակցելով, որ հին մեթոդն արդեն բավականին մաշված է` «գրոհը» ուղեկցվեց ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց նախաձեռնելով եւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացնելով. «Իշխանության անբարո գործողություններից հետ չեն մնում ընդդիմադիր դաշտում տեղավորված առանձին քաղաքական վարձկաններ, որոնք վերջին շրջանում, գործող ռեժիմի հետաքրքրությունների շրջանակներում, 24-ժամյա ռեժիմով, հրապարակային «դանոսներ» են անում Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի առանձին դեմքերի դեմ»:

Ի դեպ, այս տարիների ընթացքում ձեւավորված դառը փորձը փաստում է, որ հենց ակտիվանում են երրորդ նախագահի ուղղությամբ ձեռնարկվող հետապնդման փորձերը, օրվա իշխանությունը նախապատրաստում է նոր արկածախնդրություն՝ իր ողջ անդառնալի հետեւանքներով հանդերձ:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գնահատմամբ՝ քաղաքական ռեպրեսիաների գարնանային սեզոնը լինելու է է՛լ ավելի կոշտ ու է՛լ ավելի լկտի։ Պատճառները մի քանիսն են.

1) Առանցքային դերակատարներ են դարձել տարիներով զտված, փորձված ու ստուգված կադրեր, որոնք նիկոլական ռեժիմին նվիրված են ուղնուծուծով։

2) Ռեժիմի պարագլուխն արդեն չի թաքցնում Հայաստանը թուրքական հետնախորշ դարձնելու իր ծրագիրը, իսկ այդ պայմաններում ամեն կայծ կարող է վերածվել հրդեհի մեր ազգի մեջ, ի վերջո, կան նաև արժանապատվությունը, ինքնասիրությունը պահպանած շատ մարդիկ։

3) «Արևմուտքը» լավ թե վատ՝ որոշակի զսպաշապիկի դեր էր կատարում։ Իրականում՝ շաատ վատ ու շաատ թույլ։ Բայց միևնույն է՝ երբեմն ինչ-որ հարցեր էր տալիս ռեժիմի ներկայացուցիչներին։ Հիմա գլուխները խառն է։ Նույնիսկ այդ անարդյունավետ զսպաշապիկն է անէանում։

4) Նիկոլական ռեժիմը պատրաստվում է ընտրությունների։ Փորձելու է հերթով թուլացնել ազդեցիկ ընդդիմադիր ուժերին, իսկ յուրայիններին սանձելու է «կարճ վզափոկով» (на коротком повадке)՝ ցույց տալով «նավը լքածներին» պատժելու օրինակներ։

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՎ ՆԻԿՈ՞ԼԸ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿԸ

Ինչ խոսք, դեպքերի զարգացման ժամանակագրությունը բավական հատկանշական է: Նախ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ամենաբարձր մակարդակով սկսում են համացանցում, եթերներում եւ այլուր թիրախավորել ՀՀԿ-ականներին եւ անձամբ Սերժ Սարգսյանին, իսկ երբ սկսում են ստանալ համարժեք պատասխան, քոչարյանականներին օգնության է հասնում Նիկոլ Փաշինյանը՝ իր քաղաքական հետապնդումներով: Եվ այստեղից հարց է ծագում՝ ով ում էր օգնում ի սկզբանե, եւ ինչու է 2018-ից 7 տարի անց կրկին նույն դեմքերը նոր ճակատ են կազմում ընդդեմ Սերժ Սարգսյանի:

Ի դեպ, հատկանշական է, որ երբ այս օրերին ՀՀԿ-ականների եւ քոչարյանականների միջեւ «բոյ բեզ պռավիլ» է ընթանում, ՀՅԴ-ն այս թեմային չի խառնվում: Ինչպես ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է ասում. «Պարզապես, չենք ուզում կրակի վրա յուղ լցնել»: Այո՛, ճիշտ է ասում ընկեր Սաղաթելյանը, բայց զարմանալի է, որ ՀՅԴ դիրքորոշումն օրենք չէ, օրինակ, «Թիվ 5» հեռուստաընկերության ղեկավարի համար, ով կարկառուն ՀՅԴ-ական է: Այլապես ինչպե՞ս հասկանալ այն, որ նույն «Թիվ 5»-ը՝ Ռոբերտ Քոչարյանի թիվ մեկ հեռուստատեսային հենարանը, այս օրերին լծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հասցեին աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրելու գործին: Իսկ գուցե հենց սրա համա՞ր է, որ թունդ ընդդիմադիր հեռուստաընկերությունը չզրվկեց եթերից եւ շարունակեց գործել բնականոն ռիթմով:

«Թիվ 5-ը» շատ էժան (civic կամ perfect.tv մակարդակի),բայց շատ լավ մարտավարություն է ընտրել՝բերել այնպիսի հյուրեր, ովքեր ինչ ուզեն կխոսեն (կարեւորը՝ լուրջ դեմքով), հետո թող Հանրապետականները ստիպված ժամանակ ծախսեն ու հերքեն ամենահիմար թեզերն ու ստերը», - արձանագրում է ՀՀԿ Քանաքեռ֊ Զեյթուն շրջանային խորհրդի նախագահ Ռաֆայել Վարդանյանը։ Իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը գրում է. «Պահպանողական ՀՀԿ-ի պահպանողականությունն էլ ձեզ, Հանրապետական վարչապետների գլխավորած կառավարությունների տնտեսական ցուցանիշներն էլ ձեզ, ամենը՝ ձեզ, եթե դա ձեզ այդքան անհրաժեշտ է, միայն վերադարձեք սահմռկեցուցիչ իրականություն, գրո՛ղը տանի»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Մտահոգիչ են արշավներն՝ ընդդեմ ազգային մեր ինքնության ու անցյալի. Գարեգին Բ (տեսանյութ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտեՊուտինը շնորհավորել է Սուրբ Զատկի կապակցությամբՑեղասպանության չփարատվող ցավը խորանում է այն կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով․ ՎեհափառՄասնագետը զգուշացրել է արյnւնով մսի վտանգի մասինՆիկոլ Փաշինյանը չի մասնակցում Սուրբ Էջմիածնում մատուցվող Սուրբ Հարության պատարագինՈղբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա մահացած տղա, կան վիրավորներՕրվա խորհուրդ․ ապրիլի 20Լույս չի լինիՈւՂԻՂ․ Սուրբ Հարության հայրապետական պատարագ` Մայր տաճարումՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԿենդանակերպի այս նշաններն առաջիկա օրերին հաջողությունների կհասնենԾանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Զատկի հրադադարը խորը մտախված ռուս-ամերիկյան ծուղակ էր Լոնդոնի համար. Ուկրաինական աղբյուրՔրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը ՔրիստոսիՕդեսայի գրավումը Ռուսաստանի գլխավոր ռազմավարական նպատակն է. ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարԿրիվոյ Ռոգում շունը փրկել է տիրոջը հարկադիր զորահավաքից (Տեսանյութ)Պատերազմ հրահրեց Կիևը, իսկ Պուտինը Հիտլեր չէ. Ֆրանսիացի փիլիսոփա, նախկին նախարարՌուսական ФАБ-1500 1,5 տոննայանոց ավիառումբը Կուրսկի Գորնալիում ոչնչացրել է ուկրաինական հենակետը (Տեսանյութ)Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն ԱզիզյանԹրամփի դեմ նոր զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում (Ֆոտո)Իրական ռազմավարությունը, որը կա ՌԴ-ի Զատիկի հրադադարի հետևում, կարող է Թրամփին ռուսամետ դարձնել. CNNՊետքարտուղար Ռուբիոն վերջնագիր է ներկայացրել Լոնդոնին ու Փարիզին. Ուկրաինական աղբյուրՈւկրաինայի զինված ուժերին հրաման է տրվել դադարեցնել կրակը. BBCԹալինը սիրով ու ջերմությամբ ընդունեց «Կրթվելը նորաձեւ է» շարժմանըՈրոնք են ֆաշիզմի դեմ պայքարում հայորդիների գրանցած հաղթանակները. Գասպարյանը փակագծեր է բացումՊատմությունը ոչ միայն առարկա է անցյալի մասին, այլ ապագայի ձեւավորման գործիք է. ՊետրոսյանՀակաֆաշիստական պայքարը չէր լինի այդքան արդյունավետ, եթե եկեղեցին հսկայակական ներդրում չունենարԱրցախահայերը մազապուրծ են եղել ցեղասպանությունից. Աննա ՄկրտչյանՀեթում առաջին արքայի կերակրացանկից մինչեւ ՀՀ 4 մարզերին բնորոշ կերակրատեսակներԴավիթ Մկրտչյանը` Գռզոյի պահվածքի մասին և ոչ միայն. Ուղիղ եթերԴուք ընդամենն իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ ԳալստյանՈ՞ւր էր թե անդունդի եզրին լինեինք, անդունդի հատակում ենք. Դավիթ Գասպարյանը՝ սահյանաբարՆիկոլին կողմնակից մնացել են քաղաքական հարճերը. Պարույր ՀայրիկյանԱռաջիկա շաբաթներին հնարավոր են կրիտիկական փոփոխություններ Ուկրաինայի շուրջ. Ռուսական աղբյուրԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են անցնել բանակցությունների հաջորդ փուլԶատիկի զինադադարը մեկնարկեց․ ի՞նչ են մեկնաբանում կողմերըԱռաջիկայում «Բոլոնիայի» դեմ խաղն է, հետո կմտածենք «Բարսելոնայի» մասին. ՄխիթարյանՍրանք պարծենում են այն ամենով, ինչի համար պետք էր ամաչել, և ամաչում այն ամենից, ինչով պետք էր պարծենալ. Արշակ սրբազանՔրիստոսի հարությունը վկայում է՝ կա ճանապարհ, կա հավատ եւ կա հաղթանակ. ԴանիելյանԱշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը` ոսկե մեդալակիր Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն․ Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը ավարտեցին ելույթները«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. Hetq.amՎաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդըՎլադիմիր Պուտինը Զատկի կապակցությամբ հրադադար է հայտարարել«ԲՐՈՆԶԻ ՀԱՄԱՐ ՉԷԻ ՄԵԿՆԵԼ ԲՐԱՏԻՍԼԱՎԱ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆՌուսաստանը միակողմանի դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները մինչեւ ապրիլի 22-ըԱրցախի դրոշը՝ Երուսաղեմի տաճարում, Սուրբ Զատիկի պատարագին ընդառաջ. տեսանյութ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top