Ամերիկյան առանցքային զինտեխնիկայի հերթական նմուշը ռուսների ձեռքն ընկավ
Միջազգային
Ռուսական բանակը Կուրսկի ճակատում` Սուջայի մոտակայքում գրավել է ամերիկյան M777 «երեք կացին» հրետանային համակարգ:
Հարձակման ժամանակ մի քանի հաուբիցներ են ընկել ռուս զինվորների ձեռքը, նրանցից մեկն արդեն տարհանվել է վերանորոգման հենակետ։
«Տարածքի մաքրման ժամանակ մարտիկների հետ միասին կարեւոր տրոֆեյ գտանք։ Մի փոքր այրվել է...»,- ասում է «Նավապետ» ազդականչով զինվորականը:
M777-ն ամերիկյան բանակի հիմնական հաուբիցներից է, եթե ոչ ամենահիմնականը: Այսպիսով, ամերիկյան զինտեխնիկայի եւս մեկ կարեւոր նմուշ ռուսները կարող են ուսումնասիրել:


