Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Թուրքիայի քաղաքացու կողմից խուլիգանության դեպքին (տեսանյութ)

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Թուրքիայի քաղաքացու կողմից Երևանի հյուրանոցներից մեկում խուլիգանություն կատարելու դեպքին։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թումանյան 21/2 հասցեում գտնվող «Լոնդոն» հյուրանոցի հյուրը, Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյում և անհարգալից պահվածք է դրսևորում հյուրերի և աշխատակիցների նկատմամբ:
Տեսանյութն այստեղ