Մբապեի դուբլը հաղթանակ է պարգևում «Ռեալին»(տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Վիլյառեալին»։
Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դուբլի շնորհիվ։
7-րդ րոպեին բելգիացի Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը գրավեց դաշտի տերերի արգենտինացի պաշտպան Խուան Ֆոյտը։
Մբապեն աչքի ընկավ 17-րդ եւ 23-րդ րոպեներին։
«Ռեալը» 60 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Բարսելոնային», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։ «Վիլյառեալը» 5-րդն է՝ 44 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր
«Վիլյառեալ» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:2 (տեսանյութ)