Կուրսկի գոտին գրեթե «մաքրված» է (Քարտեզ)
Միջազգային
Կուրսկուից ուկրաինական ուժերը, թեեւ ռեզերվների տեղափոխումից եւ դիմադրության որոշակի աճից հետո, սակայն հիմնականում դուրս են մղված:
Բուն Սուջայի ուղղությամբ ռուսական ստորաբաժանումները դուրս են եկել սահմանային անցակետ։ Ավելի ստույգ, դրա դիմացի բլուրների վրա են: Քիչ ավելի հաարվ գրեթե գրավում են Օլեշնյա սահմանային բնակավայրը:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ ռուսների վերահսկողության տակ է նաեւ Սումի մարզում Բասովկան, ուկրաինական ուժերը շարունակում են մնալ կիսակաթսայում: Բայց արդեն այն շրջապատված վիճակը չէ, որը կար Կուրսկի տարածքում:
Ավելի հարավ, ուկրաինական ուժերը դեռ վերահսկում են Կուրսկի Գուևոյի հատվածը, ավելին, փորձում են հնարավորինս զեզերվներով ապահովել: Դա պատահական չէ. Գուեւոի գրավման դեպքում ռուսական ուժերն ուղիղ հարված են հասցնելու Սումում Միրոպոլիեի հատվածում: Սա ուկրաինական ուժերին սպառնում է ուս մեկ «կաթսայով»` Միրոպոլիեից արեւելք գտնվող ուկրաինական բոլոր ուժերը կհայտնվեն շրջապատման մեջ: Թեեւ ուկրաինական ուժերն առանց այդ էլ այս պահին շատ դժվար ժամանակներ են ապրում Միրոպոլիեում։ Այն գտնվում է ռուսական անօդաչուների հարվածների տակ: Նաեւ ոչնչացված է Պսել գետի վրայով անցնող կամուրջը, որն էապես դժվարացրել է ուկրաինական ուժերի մատակարարումները։



