Զապորոժեի ճակատում ռուսներն ուկրաինական բանակի համար շատ վտանգավոր օպերացիա են սկսում (Քարտեզ)
Միջազգային
«Ռուսական բանակը առաջ է շարժվել Զապորոժեի ճակատի Շչերբակի և Մալյե Շչերբակի գյուղերի տարածքում»,- հայտնում է ռուսական աղբյուրը:
Ավելի կոնկրետ, քիչ բան ասող անվանումներում այդ բնակավայրերը ռուսական վերահսկողության տակ են, թեեւ դա ուկրաինական կողմի համար խնդիրների միայն փոքր մասն է, որ բխում է այդ իրողությունից:
Բանն այն է, որ այդ երկու բնակավայրերը գտնվում են Զապորոժեի ճակատում ուկրաինական պաշտպանության հիմնական հանգույցից` Օրեխովոյից ճակատի եզրով դեպի արեւմուտք տանող մայրուղու վրա, այսինքն, այդ ճանապարհն արդեն փակված է ուկրաինացիների համար:
Երկրորդը, այս շարժը շատ զգույլ ակնարկում է, որ դեռ կամաց-կամաց ստեղծվում է Օրեխովոն արեւմուտքից շրջանցող աքցան: Ընդ որում, Շչերբակի և Մալյե Շչերբակի հատվածից դեպի Օրեխովո ուղիներն անցնում են հարթ տիրույթով, գործնականում չկան բնակավայրեր, որն անհամեմատ բարդացնում է ուկրաինական կողմի շատպանվելու հնարավորությունենրը:
Միաժամանակ, Օրեխովոյից դեպի արեւելք` Մալայա Տոմաչկա եւ Բելոգորե տանող հատվածում եւս ռուսական վերահսկողություն է: Այստեղից էլ պարզ ուրվագծվում է Օրեխովոն արեւելքից աքցանավորում:
Այսինքն, եթե «պատահաբար» քաղաքական զարգացումները չհասնեն ընդհանուր զինադադարի, Զապորոժեի ճակատում պետք է, որ բուռն զարգացումներ լինեն:


