Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը` փոխչեմպիոն Մխիթարյանն իր խաղով կրկին հաստատեց, որ մնում է կարևոր ֆիգուր եվրոպական թոփ խաղերում. Gazzetta dello Sport Կա՛մ հարաբերությունների կարգավորում, կա՛մ՝ ցեղասպանության միջազգային ճանաչում. Մուշեղ Խուդավերդյան ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՇՏԱՊ. Լուկաշենկոն Ալեքսանդր Կոնյուկին ազատել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից Երևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնազգացողությունը վատացել է «Կարմիր թե դեղին դուռ» խաղի ժամանակ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին Սիրավեպից ու բաժանումից տարիներ անց Միքայել Պողոսյանը Աննա Հարությունյանին բեմում մրցանակ հանձնեց ու համբուրեց Պուտինն ընդունել է Իրանի արտգործնախարարին Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)

«Ազգային երգիչ» նախագծից՝ «Սլավիանսկի բազար». Դավիթ Կիրակոսյանը բացահայտում է մրցույթում հաղթելու բանաձեւը

Տեսանյութեր

«ՍՊԱՍՎՈՒՄ Է ԴԺՎԱՐԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ…»

Հուզված ու համարձակ մասնակիցներ, նրանց ոգեւորող ու  անհանգստություններին ապրումակցող ժյուրի… Ահա այսպես՝ մրցույթներին բնորոշ մթնոլորտում էլ կայացավ «Սլավյանսկի Բազար 2025» ամենամյա մանկական եւ երիտասարդ կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլը։ Նախընտրական փուլի ընթացքում, մասնակիցները կատարեցին իրենց նախընտրված հայկական եւ արտասահմանյան երգերը, իսկ պրոֆեսիոնալ ժյուրին նախ գնահատեց մասնակիցների վոկալային տվյալներն, ապա նաեւ բեմական կեցվածքը։ Այսպիսով, թեժ պայքարի արդյունքում հուլիսի 5-15-ը, Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայանալիք «Սլավյանսկի բազար 2025» ամենամյա միջազգային երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանը կներկայացնի 27-ամյա Դավիթ Կիրակոսյանը, իսկ մանկական կատարողների մրցույթում՝ 11-ամյա Միլանա Օրդակյանը, որոնց հետ զրուցել է «Իրավունք»-ը:

«ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻՉ» ՆԱԽԱԳԾԻՑ՝ ՎԻՏԵԲՍԿ. ԴԱՎԻԹ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԸ

Հայաստանը «Սլավյանսկի բազար 2025» ամենամյա միջազգային երիտասարդ կատարողների մրցույթում ներկայացնող ԴԱՎԻԹ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ հայ հանդիսատեսին քաջածանոթ է «Ազգային երգիչ» հեռուստատեսային նախագծից:

— Դավիթ, ի՞նչ զգացողություններ ունեք «Սլավյանսկի բազար 2025»-ի հայաստանյան ազգային նախընտրական փուլը հաղթահարելուց հետո եւ Վիտեբսկում կայանալիք գլխավոր մրցույթին ընդառաջ:

— Շատ եմ աշխատել, պետք էր արդարացնեի ինքս իմ սպասելիքները: Պրոֆեսիոնալ ժյուրիի շնորհիվ ստացվեց այնպես, որ ես եմ ներկայացնելու Հայաստանը «Սլավյանսկի բազար 2025» ամենամյա միջազգային երիտասարդ կատարողների մրցույթում: Հուսով եմ, որ նրանց սպասելիքները կարդարացնեմ եւ մեր երկրի պատիվը բարձր կպահեմ: Թող Աստված մեր կողքին լինի:

— Ո՞վ էր ամենաշատն անհանգստանում Ձեզ համար ու սպասում այս լուրին:

— Առաջինն, իհարկե, կինս, որն իմ կողքին էր եւ առաջինն իմացավ լուրը: Երկրորդը, բնականաբար, մայրս, հայրս, տատիկս ու պապիկս էին սրտատրոփ սպասում: Բոլոր ընկերներս, բարեկամներս, ծանոթներս, իմ հանդիսատեսն ու հետեւորդները սպասում էին այս նորությանը:

— Ձեր կատարումներով բազմիցս հուզել եք հայ հեռուստադիտողին: Գնում եք Վիտեբսկ՝ գրավելու սլավոնական հանդիսատեսի սրտե՞րը, թե՞ հաղթանակի հետեւից:

— Եթե բեմի մարդ ես, պետք է առաջին հերթին իմանաս՝ ինչի մասին ես երգում եւ եթե հուզելու երգ է, պետք է այնպես անես, որ իսկապես հուզես հանդիսատեսին: Իհարկե, հաղթանակն էլ է շատ կարեւոր, եթե մասնակցում ես մրցույթի, պետք է գլխավոր նպատակը լինի առաջին տեղ զբաղեցնելը եւ մեր երկրի դրոշը բարձր պահելը: Հուսով եմ՝ կստացվի, այդպես էլ կլինի: Աստված առաջ:

— Ի դեպ, եթե չեմ սխալվում, Դուք միջազգային մրցույթում հաղթելու փորձ ունեք… Ո՞րն է հաղթանակի Ձեր բանաձեւը:

— Այո, 2023 թվականի սեպտեմբերի 17-ին մեկնել եմ Ղազախստան եւ մասնակցել «Ալմաթին իմ սրտում» միջազգային մրցույթին: 14 երկրների մասնակիցներից ես արժանացա 1-ին հորիզոնականի, եւ հաղթանակով վերադարձա Հայաստան: Ասեմ, որ բոլորն էլ պրոֆեսիոնալ երգիչներ էին եւ դժվարին պայքար էր գնում: Համոզված եմ, որ «Սլավյանսկի բազար»-ում էլ է սպասվում դժվարին մրցակցություն: Այնպես որ, պետք է շատ ու լավ աշխատել, որպեսզի արդյունքն էլ լավ լինի:

— Իսկ ի՞նչ երգերի կատարումներով եք պատկերացնում Ձեզ  «Սլավյանսկի բազար»-ի բեմում:

— Այս ուղղությամբ դեռ լուրջ աշխատանքներ պետք  է կատարենք եւ հասկանանք ՝ ի՞նչ շահեկան երգեր վերցնենք, որ ամեն ինչ լավ լինի:

— Նախորդ տարիներին Հայաստանը «Սլավյանսկի բազար» մրցույթում բավականին հզոր ձայներ են մասնակցել ու բարձր արդյունքներ են ունեցել: Սա հավելյալ պատասխանատվությո՞ւն է Ձեզ համար, թե՞ ստիմուլ է տալիս, որպեսզի Դուք գերազանցեք նրանց:

— Շատ բարդ հարց եք տալիս: Ամեն մեկն իր չափով է երգում: Պետք է փորձեմ իրենց նշաձողին հասնել: Պետք է աշխատեմ ինձ վրա, որ ավելի լավ լինի:

— Անդրադառնանք նաեւ Ձեր անցած երաժշտական ուղուն:

— 2011-2013 թվականներին սովորել եմ Երգի պետական թատրոնում, այնուհետեւ ընդունվել եմ Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջը։ Մասնակցել եմ «Շանթ»-ի «Ազգային երգիչ» նախագծին, նաեւ ֆինալիստն եմ: Ինչպես արդեն նշեցի, Ղազախստանում կայացած «Ալմաթին իմ սրտում» միջազգային մրցույթում զբաղեցրել եմ 1-ին տեղը: Հիմա էլ հաջողվեց, որ «Սլավյանսկի բազար»-ում Հայաստանը ներկայացնեմ:

«ԵՐԲ ԼՍԵՑԻ ԻՄ ԱՆՈՒՆՆ, ՈՒՂՂԱԿԻ, ՇՈԿԻ ՄԵՋ ԷԻ, ՀԻՄԱ ԷԼ ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԼԱՑ ԼԻՆԵՄ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ»

Ռոստովից հատուկ «Սլավյանսկի Բազար 2025» ամենամյա մանկական եւ երիտասարդ կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլին մասնակցելու համար Հայաստան է եկել 11-ամյա ՄԻԼԱՆԱ ՕՐԴԱԿՅԱՆԸ: Նրա սպասումներն արդարացվեցին, եւ մանկական կատարողների մեջ հենց նա դարձավ հաղթող:

— Միլանա, սպասո՞ւմ էիք, որ հենց Ձեր անունը կհնչի ժյուրիի կողմից՝ որպես նախընտրական փուլի հաղթող:

Մենք բեմում կանգնած էինք եւ սպասում էինք, թե ով է հաղթելու: Ու ես մտածում էի՝ կարո՞ղ է ես հաղթեմ, կարո՞ղ է մեկ ուրիշը հաղթի, չէ որ սա մրցույթ է եւ այնպես չէ, որ միշտ դու ես հաղթելու: Բայց, երբ լսեցի իմ անունն, ուղղակի, շոկի մեջ էի: Անչափ ուրախ էի եւ հիմա էլ քիչ է մնում լաց լինեմ ուրախությունից:

— Իսկ ի՞նչ էր կատարվում կուլիսներում՝ մինչեւ ժյուրին կընտրեր, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Սլավյանսկի բազար-2025»-ում եւ ի՞նչ կասեք մյուս մասնակիցների մասին:

— Մյուս մասնակիցներին շատ հավանեցի, որովհետեւ մենք ինչ ասես չէինք անում կուլիսներում՝  ուրախանում էինք, երգում, պարում, աջակցում միմյանց: Բոլորն էլ արժանի էին հաղթանակի, հուսով եմ, որ հաջորդ անգամ էլ իրենք կհաղթեն:

«Սլավյանսկի Բազար 2025» -ին մասնակցելու գլխավոր նպատակը Ձեզ համար ո՞րն է:

— Գնում եմ առաջին հերթին հաղթանակի հետեւից եւ, իհարկե, նաեւ մեծ փորձ ձեռք բերելու:

— Որտե՞ղ եք սովորել այսքան գեղեցիկ երգել:

— Հայաստանում իմ վոկալով զբաղվում է Լիլիթ Ալբերտովնան, իսկ Ռուսաստանում՝ Մարիա Ռուֆինան, որպեսզի կարողանամ ե՛ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն երգել՝ առանց ակցենտի:

«ՎՍՏԱՀ ԵՆՔ՝ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ԿՀԱՋՈՂԵՆՔ…»

«Սլավյանսկի բազար» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար  ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, որը մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում էր, չընտրված մասնակիցներին հորդորում է՝ չհուսահատվել եւ պատրաստվել, որովհետեւ ժյուրին իրենց սպասելու է մյուս տարի եւս:

— Բավականին բարդ էր ժյուրիի գործը, որովհետեւ մասնակիցները թե՛ բեմական, թե՛ վոկալային տվյալներով մեկը մեկից լավն էին: Հե՞շտ եկաք ընդհանուր հայտարարի:

— Այն բարձր ցուցանիշները, որոնք ունեցել ենք այս մրցույթում մասնակցության բազմաթիվ տարիների ընթացքում, եղել են այս տրադիցիոն ժյուրիի կողմից ընտրված մասնակիցները: Միայն նշեմ, որ 4 տարի շարունակ մանկական կատարողների մրցույթում առաջին հաղթող մրցանակներով ենք վերադարձել: Իհարկե, միշտ քննադատվել ենք, թե՝ «ինչու մեր երեխային չընտրեցին», «սխալ ընտրություն արեցին», եղել են ժյուրիի կազմում մասնագիտական վեճեր, բայց այս ժյուրիի ընտրությունը միշտ հաջողված է եղել: Եվ անկախ նրանից, ի վերջո, մասնակիցներից ով պետք է մասնակցի մրցույթին, սա չի նշանակում, թե մյուսները վատն են: Պարզապես, մենք մոտավորապես արդեն պատկերացնում ենք, թե ով լավագույնս կարող է ներկայանալ այդ բեմում, քանի որ ժյուրիի կազմից յուրաքանչյուրս եղել ենք «Սլավիանսկի բազար»-ում որպես ժյուրիի անդամ, ինչպես նաեւ հենց այս կազմով պատրաստել ենք մասնակիցներ եւ ներկայացրեր մրցույթին:

— Ի դեպ, նախընտրական փուլին մասնակիցների քանակը հուշում է, որ բավականին մեծ հետաքրքրություն կա այս մրցույթի շուրջ…

— Մենք կարող էինք հարյուրավոր մասնակիցներ հավաքել եւ միշտ այդպես կարող ենք անել՝ ուրիշ մրցույթների նման: Բայց կան հստակ չափորոշիչներ, մենք բազմաթիվ հայտեր մերժում ենք, որոնք չեն համապատասխանում: Պարզապես, ասում ենք՝ համաձայն չենք, խնդրում ենք՝ հաջորդ տարի դիմեք: Դրա համար էլ միշտ լավագույնների մեջ է մրցույթը տեղի ունենում: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ծնողներին, ուսուցիչներին, այս մրցույթով հետաքրքրվող բոլոր մարդկանց  եւ ասել, որ վստահ ենք՝ այս տարի եւս կհաջողենք, եւ մեր ընտրությունը կունենա իր արժանի նշաձողը պահելու հնարավորությունը:

— Ի՞նչ է սպասվում «Սլավյանսկի բազար 2025» ամենամյա միջազգային երիտասարդ եւ մանկական կատարողների մրցույթում Հայաստանը ներկայացնողներին:

— Մոտ 4 ամիս ահռելի մեծ աաշխատանք է իրականացվելու մեր թիմի կողմից:

«ԱՅՍ ՏԱՐՎԱ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆՆ ԱՄԵՆԱՈՒԺԵՂՆ ԷՐ»

Նշենք, որ «Սլավյանսկի բազար 2025» մանկական եւ երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլի ժյուրին գլխավորում էր ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նա նշեց, որ շատ դժվար էր ընտրել այն մասնակցներին, ովքեր պետք է ներկայացնեն Հայաստանը «Սլավիանսկի բազար»-ում:

Շատ տաղանդավոր երեխաներ էին մասնակցում: Հավատացեք, անկեղծ եմ ասում, երեւի այս տարվա նախընտրականն ամենաուժեղն էր՝ մասնակիցների ձայնային տվյալներով: Մասնակիցներն, իսկապես, շատ լավն էին: Մաղթում եմ բոլորին, որ միշտ այդպես համարձակ լինեն, այդպես գեղեցիկ, առույգ եւ կարողանան իրենց կատարումներով բոլորին ոգեւորել, ինչպես կատարեցին մեզ համար:

«ՈՎՔԵՐ ՉԵՆ ԸՆՏՐՎԵԼ, ԹՈՂ ՉՄՏԱԾԵՆ, ԹԵ՝ ՍԱ ՎԵՐՋՆ Է»

«Սլավյանսկի բազար 2025» մանկական եւ երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում էր նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ ՄՀԵՐ ԱՐՄԵՆԻԱՆ (ՄԵՍՐՈՊՅԱՆ): Նրա գնահատմամբ մասնակիցները մեկը մեկից յուրահատուկ էին:

Բայց, իհարկե, բոլորն էլ ունեն շատ աշխատելու տեղ, որովհետեւ մրցույթն այնպիսի բան է, որ պետք է շատ-շատ աշխատել: Մեկը մյուսից լավ է երգում, մեկը լավ է շարժվում, մյուսը՝ վատ, այս ամենն աշխատանքի արդյունք է: Ես էլ եմ մասնակցել մրցույթների, եղել է, որ ուրիշն է անցել, բայց մեկ տարի աշխատել եմ, նորից եմ հայտ ներկայացրել ու մասնակցել եմ: Այնպես որ, ովքեր չեն ընտրվել, թող չմտածեն, թե՝ սա վերջն է: Սա սկիզբն է աշխատելու, սա թող լինի իրենց համար մոտիվացիա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը` փոխչեմպիոն Մխիթարյանն իր խաղով կրկին հաստատեց, որ մնում է կարևոր ֆիգուր եվրոպական թոփ խաղերում. Gazzetta dello SportԿա՛մ հարաբերությունների կարգավորում, կա՛մ՝ ցեղասպանության միջազգային ճանաչում. Մուշեղ Խուդավերդյան ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՇՏԱՊ. Լուկաշենկոն Ալեքսանդր Կոնյուկին ազատել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնիցԵրևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնազգացողությունը վատացել է «Կարմիր թե դեղին դուռ» խաղի ժամանակԱլեն Սիմոնյանը Ռուսաստանում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստինՍիրավեպից ու բաժանումից տարիներ անց Միքայել Պողոսյանը Աննա Հարությունյանին բեմում մրցանակ հանձնեց ու համբուրեցՊուտինն ընդունել է Իրանի արտգործնախարարինՄայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)Ֆրանսիացի փաստաբանները կոչ են արել պատժել ԱդրբեջանինՀո՞ Բելառուսում չենք, ի՞նչ КГБ. Սարիկ ՄինասյանԱշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակիչում է Զատկի տոնի ավանդական թխվածք՝ կուլիչ․պատրաստման գաղտնիքըՏավուշում 4 ճանապարհներ հրատապ կհիմնանորոգվեն. Ո՞ր ճանապարհներն են դրանքԲաշար Ասադը Ռուսաստան փախչելիս Սիրիայից տարել է գաղտնի փաստաթղթեր. ReutersՆերողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել. Խաչատուր ՍուքիասյանԿանաչ թեյի լուծույթը չի կարող արագացնել նիհարելու պրոցեսը. Daily MailԱննան էլի փող է հավաքում.Armenian infoԱմառային զորակոչը կսկսվի հունիսի 23-ին եւ կտևի մինչեւ հուլիսի 31-ը«Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը պիտի անարգել լինի»․ ԲայրամովԵրգիչ Անդրեի հարցը հասավ քրեական ոստիկանություն․ ինչ են ստուգումԵրևանն ու Բաքուն պետք է համատեղ հանդես գան Մինսկի խմբի լուծարման առաջարկով․ ԶախարովաՀայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնությունները պահպանում են արդիականությունը. ԶախարովաՀայտնի է՝ ինչ են քննարկել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներըՓաշինյանի հանցավոր սխալներից մեկն այն է, որ նա Հայաստանի Սահմանադրության հարցը դարձրել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի օբյեկտ. ՍուրենյանցՎահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրելԱրտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-փետրվար Որ վաստակի համար է այս մեդալներն ու շքանշանները մինչև գոտկատեղը Հայկական սերիալը կցուցադրվի ԹուրքիայումՄոռացե՛ք Հայաստան–Ադրբեջան պատերազմի մասին․ Փաշինյանն ԱԺ ամբիոնից դիմեց Բաքվին (տեսանյութ)Սա ոչ այլ ինչ է, քան պաշտոն՝ լռության համար. Նաիրա ԿարապետյանՀիմնական գործիքը դու ես՝ Նիկոլ Փաշինյան. Է. ՇարմազանովՎարդան Ղուկասյանը պաշտոնավարման առաջին օրը դատարանում է (տեսանյութ)Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է. ՓաշինյանԵրկրի վրա մագնիսական փոթորիկը հասել է նախավերջին հզորության մակարդակինՈւրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարինՀայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտովՆայիդ դիմացինիդ աչքերին, ինչ կտեսնես՝ սեր՞,նախանձ՞ թէ խարդախությո՞ւն. դա դու եսՎրաստանի վարչապետը բացահայտել է` 2008 թվականին ով է սկսել պատերազմը Հարավային Օսիայի հետ Հայրենասիրությունն ամբիոնից սուտ խոսելը չէ, դա թմրամոլության պես բան է՝ շատ կարճ, հաճելի է, հետո պարզվում է, որ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Ալեն ՍիմոնյանՎԻԴԵՈ․ Ինչպես է Փաշինյանն Ազգային Ժողովում անհոգ ժպիտով լսում իր հասցեին հնչող քննադատություններըՄեր երկրի ողբերգության հերթական ցուցադրությունն այսօր ԱԺ ամբիոնի մոտ էր. ԶաքարյանԷդ 7 մլրդ դրամ պետական պարտքն ի՞նչ եք արել, դրանով կարելի էր 3 ատոմակայան կառուցել․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)Ինչու Նարեկ Նալբանդյանը չի վճարում «Օազիս» սուպերմարկետների ցանցի 60 մլն դրամ պարտքը. «Հետք»Ստեփան Ղամբարյանը խпսել է Դիանա Գրիգորյանի հետ սիրшվեպ ունենալու մասին. բացառիկ մանրամասներԻնձագին` «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասինՍուպերհամակարգիչը որոշել է ՉԼ-ն հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմըՎրաններով ուզում են բարձրացնել ՀՀ բանակի մարտունակությունը, ինչը Հունգարիան շատ համարեց, վետո դրեցԹյուքական պետությունների (ԹՊԿ) անդամներ` Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանն անտեսեցին Թուրքիայի դիրքորոշումը. Արտակ Զաքարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top