«Բարսելոնան» լարված խաղում հաղթեց ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը
Սպորտ
Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին»։
Տանտերերի կազմում 45-րդ րոպեին հաշիվը բացեց Խուլիան Ալվարեսը, իսկ 70-րդ րոպեին հաշիվը կրկնապակեց Ալեքսանդր Սյորլոթը։
Սակայն, կատալանոկան ակումբը հրաշալի քամբեք իրականացրեց։ Ռոբերտ Լևանդվովսկին ու Ֆերան Տոռեսը հավասարեցրեցիմ հաշիվը, ապա մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին Լամին Յամալի գոլի շնորհիվ հաղթանակ կորզեցին։ Հանդիպման վերջակետը 90+8-ին դրեց Տոռեսը, որը դուբլ գրանցեց։
«Բարսելոնան» 60 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ «Աթլետիկոն» 56 միավորով երրորդ տեղում է։
«Աթլետիկո» - «Բարսելոնա»` 2-4