Ալիևի պահանջով տեղափոխված գործարանը բացվեց. Փաշինյանին դիմավորեցին արարողակարգի խախտումով․ Armlur.am
Հասարակություն
ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ մարտի 15-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արարատի մետաղաձուլարանի բացմանը, որը կառուցվում էր Երասխում, սակայն Իլհամ Ալիևի պահանջով տեղափոխվեց սահմանից հեռու:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարությունը 2023-ի հունիսից Հայաստանից պահանջում էր դադարեցնել Երասխի խոշոր մետաղաձուլական գործարանի կառուցումը՝ պատճառաբանելով, որ անդրսահմանային հետևանքներ կարող է ունենալ, ախտոտել շրջակա միջավայրը: Սկսվեցին նաև կրակոցներ, 2 հնդիկ բանվորներ վիրավորվեցին:
Ի վերջո ՀՀ Կառավարությունը ֆինանսավորեց «Ջի թի բի» ընկերությանը՝ տրամադրելով 3.5 մլրդ դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, որ գործարանն այլ վայրում կառուցվի:
Ի դեպ, գործարանի բաժնետեր միակ հայը Գրիգոր Տեր-Ղազարյանն է, որը կարծես թե դարձել է ՔՊ-ի սրտի օլիգարխը, նա խոշոր ծրագրեր է իրականացնում հետհեղափոխական Հայաստանում՝ որոշները վիճահարույց և դիմադրություն գեներացնելով:
ArmLur.am-ը, նկատեց, որ ՀՀ վարչապետին Գրիգոր Տեր-Ղազարյանը դիմավորել է արարողակարգի կոպիտ խախտումով՝ առանց փողկապի և ջինսե տաբատով: Բոլոր ներկաները կոստյում-փողկապներով են, իսկ Գրիգոր Տեր-Ղազարյանը՝ ջինսով, առանց փողկապի: