Մխիթարյանը` «Ատալանտայի» դեմ խաղից հետո
Սպորտ
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում լուսանկարներ է հրապարակել «Ատալանտայի» դեմ Իտալիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպումից։
«Ինտերը» Բերգամոյում հաղթել էր 2:0 հաշվով եւ 64 միավորով ամրապնդվել է առաջին տեղում։ Երկրորդ տեղում գտնվող «Նապոլին» հետ է 3 միավոր։