Նունե Ասատրյանը` բռնցքամարտի աշխարհի չեմպիոն
Սպորտ
Սերբիայի Նիշ քաղաքում անցկացվող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության միչեւ 60 կգ քաշային կարգի եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող Նունե Ասատրյանը հաղթանակ տոնեց Ղազախստանի ներկայացուցիչ Վիկտորիա Գրաֆեևայի նկատմամբ:
Բացի Ասատրյանից, Ռուսաստանը ևս երկու ոսկե մեդալ նվաճեց: Մինչև 75 կգ քաշային կարգում Անաստասիա Շամոնովան հաղթեց Իռլանդիայի ներկայացուցիչ Իֆե Մարի Օ’Ռուրկին, իսկ Սալթանաթ Մեդենովան (մինչև 81 կգ) հաղթեց Թուրքիայի Իսիլդար Բուսրային:
Հիշեցնենք, որ ռուս մարզիկները կարող են հանդես գալ միջազգային մրցաշարերում ազգային դրոշով և հիմնով՝ համաձայն Միջազգային բռնցքամարտի ասոցիացիայի որոշման, չնայած 2022 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջարկել էր արգելել նրանց մասնակցությունը մրցաշարերին։