Հաճելի է տեսնել այսպիսի խաղ. Ինձագի
Սպորտ
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակը Բերգամոյի «Ատալանտայի» նկատմամբ Իտալիայի առաջնության 29-րդ տուրի խաղում։
«Հաճելի է տեսնել «Ինտերի» այսպիսի խաղը։ Մենք կարող ենք նվաճել երեք տիտղոս, կարող ենք ոչինչ էլ չնվաճել։ Այսպիսին է սպորտը։ Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք պայքարել բոլոր հնարավոր մրցաշարերում։
Մենք արժանիորեն հասանք հաղթանակի «Ատալանտայի» նկատմամբ եւ կշարունակենք նույն ոգով»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
«Ինտերը» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։