Հակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.am Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն» Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցեր Բացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարություն Սա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել Մալխասյան Ցեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում «Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)

Սա կոսմետիկ խաղաղություն է՝ կեղծ կայունությամբ. Անահիտ Եղոյան

Ներքաղաքական

«Հայոց հայրենիք» կուսակցության կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միանձնյա, առանց հանրային եւ քաղաքական լեգիտիմության, ավարտին է հասցնում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ «խաղաղության» համաձայնագրի գործընթացը, որի իրական բովանդակությունը շարունակաբար գաղտնի է պահվում հասարակությունից: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ ԱՆԱՀԻՏ ԵՂՈՅԱՆԻ հետ:

Ըստ Ձեզ` ո՞րն է, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» թաքնված ռիսկերը եւ հավանական հետեւանքները, ինչպես նաեւ համաձայնագրի հիմնական խութերը ՀՀ-ի համար:

— Ինչպես գիտենք, հասարակությանը եւ խորհրդարանին այդ հոդվածների բովանդակությունը չի ներկայացվել։ Սա լրջագույն թափանցիկության խնդիր է, ինչը ենթադրում է, որ իշխանությունը կարող է ազգային շահերին հակասող զիջումներ կատարել՝ փակ դռների հետեւում։ Փաստաթղթում բացակայում է անվտանգության երաշխիքները, թե ինչպես են ապահովվելու Հայաստանի Հանրապետության անվտանգային շահերը, մասնավորապես՝ սահմանի դելիմիտացիայի ընթացքում: Ադրբեջանը շարունակում է ուժի սպառնալիքի լեզվով խոսել՝ առանց որեւէ զիջման։ Արցախի հայության իրավունքների, անվտանգության, ապագայի վերաբերյալ չկա որեւիցե դիրքորոշում։ Իշխանությունը փաստացի հայտարարում է, որ իր օրակարգում չկա որեւէ պահանջ Արցախի հարցով։

— Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները եւ ՌԴ-ին ուղղված ռեվերանսները ի՞նչ կտան մեզ:

— Վարչապետը մի քանի անգամ նշել է, որ ՀՀ-ն «հուսալքվել է» ՌԴ-ից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից, բայց, միեւնույն ժամանակ, փորձում է խաղալ բալանսի վրա՝ մեղմելով հայտարարությունները Մոսկվայի հասցեին։ Նա հիշեցնում է, որ «ՌԴ-ն եղել է եւ մնում է ռազմավարական դաշնակից»՝ միեւնույն ժամանակ ակնարկում է, որ ՀՀ-ն գնում է բազմավեկտոր քաղաքականության։ Ընդդիմադիր դիրքորոշմամբ, սա արտաքին քաղաքականության անվստահելիությունն է։ Միաժամանակ հաճոյանալ Արեւմուտքին ու չնեղացնել ՌԴ-ին բերում է դիվանագիտական անորոշության, ինչից օգտվում է Ադրբեջանը։

— Տիկին Եղոյան, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլինի դրա հետեւանքները:

— Հետեւանքներն ակնհայտ են՝ Ադրբեջանի առավելապաշտ պահվածքի լեգիտիմացում: Ալիեւը միակողմանի հայտարարությամբ փաստում է, որ դե ֆակտո ունի վերադաս դիրք։ ՀՀ-ն ստիպված ընդունում է առաջարկները, իսկ համատեղ հայտարարությունից Բաքուն հրաժարվում է՝ ցույց տալով, որ իր օրակարգն առաջնային է։ Սա կարող է հանգեցնել նոր պահանջների, ինչպիսիք են «Զանգեզուրյան միջանցք»-ը կամ այլ ձեւակերպմամբ՝ տարածքային պահանջները, ՌԴ-ի հարաբերությունների վատթարացում: Ի տարբերություն նախկին դաշնակիցների՝ Մոսկվան այս համաձայնագրի շուրջ ակտիվ դերակատարություն չի ունենա։ Ռուսաստանը կարող է դա դիտարկել որպես ՀՀ-ի հեռացում իր ազդեցության գոտուց եւ սառեցնել ռազմավարական համագործակցությունը: Որքան էլ սա ներկայացվի, որպես առաջընթաց, արդյունքում ՀՀ-ն կունենա Արեւմուտքի կիսատ աջակությունը, կդիտարկվի որպես թույլ, առանց ինքնուրույն արտաքին կուրսի երկիր: Դա հավաստեց նաեւ ԳԴՀ արտգործնախարար Անալինա Բերբոքի հայտարարությունն առ այն, թե Հայաստանը համարձակ զիջումների է գնացել: Այս պարագայում իրավիճակն օգտագործվելու է նաեւ նրանց կողմից՝ սեփական շահերի սպասարկման համար՝ առանց լուրջ անվտանգության երաշխիքների։

Այս ամենից ի՞նչ եք եզրահանգում:

— Այս համաձայնագիրը փաստացի ֆիքսում է Հայաստանի պարտվողական դիրքը՝ առանց ժողովրդական լեգիտիմացման եւ առանց երկրի անվտանգային շահերի բավարար ապահովման։ Այն հիմնված է իշխանության՝ միջազգային վարկանիշի պահպանումը սեփական ներքաղաքական շահերից վեր դասելու սկզբունքին։ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ստորագրել փաստաթուղթ, որի երկարաժամկետ հետեւանքները կարող են բերել՝ սահմանային նոր լարվածություն, Արցախյան հարցի վերջնական դուրսմղման, ինչպես նաեւ Արեւմուտքի ու ՌԴ-ի միջեւ արտաքին ճնշման դաշտի աճի եւ ներքաղաքական լարվածության մեծացման: Կարճ ասած, սա կոսմետիկ խաղաղություն է՝ կեղծ կայունությամբ, որը Հայաստանի պետականության համար կարող է ունենալ վտանգավոր հեռանկար։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Հակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ ՇիֆՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում էԿիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild«Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասինԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՌուսները ծանր հարվածներ են հասցրել Խարկովին (Տեսանյութ, ֆոտո)«Հրապարակ». Թուրքիայի դրոշը չի կարելի, Ռուսաստանինը՝ կարելի է«Ժողովուրդ». Կեղծ ակտի տակ չի ստորագրել. Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղելՈւկրաինական ուժերն անօդաչուներով ոչնչացրել են ռազմական որեւէ նշանակություն չունեցող տաճարը (Տեսանյութ)Քաշմիրի շրջանում բախումներ են տեղի ունեցել հնդիկ և պակիստանցի զինվորականների միջև (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 2-3 աստիճանով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top