Թրամփը հայտնել է, որ վաղը գաղտնազերծելու է Քենեդիի սպանության վերաբերյալ փաստաթղթերը
Միջազգային
Դոնալդ Թրամփը հայտնել է, որ վաղը գաղտնազերծելու է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ փաստաթղթերը։
«Վաղը մենք կհայտարարենք և կտրամադրենք Քենեդու գործով բոլոր փաստաթղթերը։ Մարդիկ տասնյակ տարիներ սպասել են սրան։ Եվ ես հրահանգել եմ իմ մարդկանց, ովքեր պատասխանատու են դրա համար։ Տուլսի Գաբարդի կողմից հավաքված շատ տարբեր մարդիկ: Եվ վաղը կհրապարակվի»:
Այն, որ տասնամյակներով գաղտնի պահված այդ փաստաթղթերի հրապարակումը կարող է սկանդալային պայթյուններ առաջ բերել ամերիկյան էլիտաների ամենաբարձր շրջանակներում, շատ փորձագետներ են վստահ:
Ըստ Թրամփի, կհրապարակվի մոտ 80 հազար էջ փաստաթուղթ: