«Ոսկե դուբլ» ֆիլմի նկարահանման ժամանակ ոտքիս մկանը կտրվեց, ձեռքս կոտրվեց. Լեւս Դավթյան Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը` փոխչեմպիոն Մխիթարյանն իր խաղով կրկին հաստատեց, որ մնում է կարևոր ֆիգուր եվրոպական թոփ խաղերում. Gazzetta dello Sport Կա՛մ հարաբերությունների կարգավորում, կա՛մ՝ ցեղասպանության միջազգային ճանաչում. Մուշեղ Խուդավերդյան ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՇՏԱՊ. Լուկաշենկոն Ալեքսանդր Կոնյուկին ազատել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից Երևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնազգացողությունը վատացել է «Կարմիր թե դեղին դուռ» խաղի ժամանակ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին Սիրավեպից ու բաժանումից տարիներ անց Միքայել Պողոսյանը Աննա Հարությունյանին բեմում մրցանակ հանձնեց ու համբուրեց Պուտինն ընդունել է Իրանի արտգործնախարարին

Շատերի կեղծ դեմքերն եմ բացահայտել, որի համար պատասխան կտան. Անույշ Խուդավերդյան

Ներքաղաքական

Շատերի կեղծ դեմքերն եմ բացահայտել, որի համար պատասխան կտան. Անույշ Խուդավերդյան

Գրեթե մի ողջ ամիս բոլորին հուզում էր մեկ հարց՝ ինչպես է ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը եւ երբ կգտնվի ազատության մեջ: Այս ողջ ընթացքում կազմակերպվել են բողոքի ակցիաներ, ինչպես Երեւանում, այնպես էլ ԱՄՆ-ում` ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի: Հնչել են հայտարարություններ, սակայն դրանք չեն ստացել հասարակությանը հուզող շատ հարցերի պատասխաններ: Այս եւ մի շարք հարցերի շուրջ «Իրավունք»-ը խոսեց ԴՕԿ կուսակցության նախագահ ԱՆՈՒՅՇ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:

Նախ սկսենք նրանից, որ Դուք, կարծես թե, շատ չէիք խոսում եւ հայտարարություններ չէիք անում: Դա ինչո՞վ էր պայմանավորված:

Այո, ճիշտ եք նկատել: Դա պայմանավորված էր նրանով, որ ես չէի վստահում ոչ մեկին, բացի մի քանի անձանցից, այդ իսկ պատճառով մեկուսացել էի եւ իմ աշխատանքը կատարում էի լուռ՝ առանց հրապարակումների: Ոչ մի րոպե չեմ դադարել աշխատել, մշտապես եղել եմ կապի մեջ Վարդան Ղուկասյանի փաստաբանի՝ Լեւոն Բաղդասարյանի հետ: Այս ողջ ընթացքում, հետեւելով լրատվական դաշտին, այդ ստահոդ լուրերին, ինքս ապշել եմ, թե որտեղից էին վերցնում նման հայտարարություններ: Ասեմ ավելին, դաշտ դուրս եկան մարդիկ, որոնց հանրությունը չէր ճանաչում եւ փորձեցին այս ֆոնի վրա դիվիդենտներ շահել: Լուռ հետեւել եմ, թե ինչպես են այս մեկ ամսվա ընթացքում զբաղեցնում հասարակությանը, իրենց ուղիղ եթերներով եւ իրարամերժ հայտարարություններով: Այս ընթացքում դաշտում հայտնվում է ոմն Էդգար, ով ինձ քարկոծում էր, թե ինչու հայտարարություններ չեմ անում եւ այլն: Նախ ասեմ հասարակության համար, որ 20 րոպեն մեկ իրավիճակ էր փոխվում եւ հետո կային բաներ, որոնք դատական գործընթացին չխանգարելու համար պետք չէր հայտարարել: Ես ինձ թույլ չտվեցի ավելորդ ինֆորմացիա տալ հասարակությանը եւ իրավասու չէի պատասխանել՝ փաստաբանի փոխարեն:

Այս ողջ ընթացքում Վարդան Ղուկասյանի հետ խոսե՞լ եք:

Ինչպես նշեցի, մշտապես կապի մեջ եմ եղել «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, հայտնի իրավապաշտպան Լեւոն Բաղդասարյանի հետ: Մշտապես կապի մեջ եմ եղել Վարդանի մոր հետ՝ զուտ իմանալու համար` նրա առողջությունն ինչպես է: Հույս եմ տվել եւ հոգատարորեն փորձել եմ կողքը լինել: Ես պարտավոր էի: Եվ ասեմ, որ երբեք ավելորդ հարցեր չեմ տվել՝ նրան չցավեցնելու համար:

Այս շրջանում, ինպես ասացիք, շատերին բացահայտեցիք՝ թե լավ, թե վատ առումով: Ովքե՞ր էին:

Այո, շատերին բացահայտեցի եւ անգամ ժամանակին էլ եմ ասել պարոն Ղուկասյանին, որ կողքին շատերը կեղծ են: Ինքս ինձ համար արդեն որոշում կայացրել եմ, որը կներկայացնեմ Ղուկասյանին եւ կխնդրեմ վերանայել որոշ մարդկանց ներկայությունը մեր շարքերում: Շատերին բացահայտեցի, որոնք հանդես եկան որպես թշնամի: Ասեմ ավելին, կենացներ են խմել, խնջույքներ են կազմակերպել, եւ դա արել են այն մարդիկ, որոնց Վարդան Ղուկասյանը մշտապես օգնել եւ սատարել է: Սակայն, երբ երեկ պարզ եղավ դատավարության ընթացքը, այդ նույն մարդիկ հաղթանակ էին կիսում: Այսքան կեղծ ինչպե՞ս կարելի է լինել...

ԴՕԿ կուսակցությունը ի՞նչ է պատրաստվում անել:

Նախ առջեւում մենք ունենք երկար քննարկում, որը Վարդան Ղուկասյանը կներկայացնի հանրությանը: Իմ լռությունը պատահական չէր: Ի՞նչ եք կարծում, ես չէի՞ կարղ մամլո ասուլիս տալ, սակայն ամեն բան ունի իր ժամանակը: Ես զտում էի դաշտը՝ բացահայտելով շատ դեմքեր, որոնց պահվածքը շատ բանի մասին է խոսում: Իմ աշխատանքը եղել է լուռ, բայց կարեւորը՝ արդյունավետ, որը կտեսնի պարոն Ղուկասյանը:

Գյումրու ընտրություններին չմասնակցելու որոշումը ո՞ւմ կողմից կայացվեց:

Այդ որոշումը կայացրել է Վարդան Ղուկասյանը եւ անգամ իր ձայնային ուղերձում խոսում է այդ մասին՝ ասելով, որ նման որոշում կայացրել է ինքը եւ դրա պատասխանը կտա եւս ինքը: Տարօրինակն այն էր, որ այդ շրջանում Էդգար Համբարձումյանը, ով բլոգեր է ներկայանում եւ թամադա է, ինձնից պահանջում էր կուսակցական թղթեր: Նա մտել էր մի դաշտ, որն անգամ ուժային կառույցները չէին մտել: Այդ մարդը ո՛չ կուսակցական է, ո՛չ Վարդան Ղուկասյանի մտերիմը, սակայն կեղծ սրտացավություն էր հայտնում իր եթերներում: Տարօրինակ էր նաեւ այն քայլը, երբ փորձում էր իմ եւ Արտակ Գալստյանի միչեւ կոնֆլիկտ հրահրել՝ ինձ համեմատելով Արտակի հետ: Նա նույնիսկ ինձ անվանեց «դավաճան»: Իհարկե, հետո ներողություն խնդրեց, սակայն ամենն արդն ֆիքսվել է մեր աշխատակազմի կողմից: Տելեգրամ ալիքում հարցում էին տեղադրել. «Գո՞հ եք Անույշ Խուդավերդյանի աշխատանքից»: Այս ամենը արվում էր, որպեսզի ես նրան պատասխանեի, սակայն իմ հմտությունն ինձ թույլ տվեց սադրանքներին չտրվել: Երբ Վարդան Ղուկասյանը ձայնային հաղորդագրություն ուղարկեց հասարակությանը, պարզ ասաց, որ կան մարդիկ որոնք էյֆորիայի մեջ են, դա ժամանակավոր է, եւ կգա օրը, ինքը ամենը կդնի իր տեղը, անգամ այն մարդկանց, ովքեր փորձում էին կեղտոտ ջրում ձուկ որսալ: Այս ամենը ուներ մեկ նպատակ՝ կազմաքանդել ԴՕԿ կուսակցությունը՝ վարկաբեկելով նախագահին, բայց չէին հասկանում, որ դրանով առաջինը հարվածում են հենց Ղուկասյանին: Չէ որ այդ կուսակցությունը Ղուկասյանի ստեղծած կուսակցությունն է, եւ ես` որպես նախագահ, ընտրվել եմ նրա կողմից: Դա խոսում է մեկ բանի մասին, որ դա ընդամենը պատվեր էր, գուցե եւ ներկայիս իշխանության կողմից: Շատերը վախենում են Վարդան Ղուկասյանից, քանի որ Gellap-ի կատարած հարցումների արդյունքում՝ նա նախքան ձերբակալվելը թվով երկրորդ տեղն էր զբաղեցնում: Բոլորի նպատակը մեկն էր՝ իջեցնել նրա ռեյտինգը: Սակայն, ինչպես տեսանք, դա իրենց չհաջողվեց, քանի որ առավել քան երբեւէ հասարակությունը կանգնեց Ղուկասյանի կողքին: Իհարկե, շատ-շատերը փախան, անգամ այն մարդիկ, որոնց համար Ղուկասյանը շատ մեծ բան է արել, եւ այս օրհասական պահին նրանցից ոչ մեկին չտեսա մեր կողքին կանգնած: Ինչեւէ, այժմ մեկ բան է կարեւոր, որ Վարդան Ղուկասյանը լինի ազատության մեջ, մնացածը կընկնի իր տեղը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






«Ոսկե դուբլ» ֆիլմի նկարահանման ժամանակ ոտքիս մկանը կտրվեց, ձեռքս կոտրվեց. Լեւս ԴավթյանԾանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը` փոխչեմպիոն Մխիթարյանն իր խաղով կրկին հաստատեց, որ մնում է կարևոր ֆիգուր եվրոպական թոփ խաղերում. Gazzetta dello SportԿա՛մ հարաբերությունների կարգավորում, կա՛մ՝ ցեղասպանության միջազգային ճանաչում. Մուշեղ Խուդավերդյան ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՇՏԱՊ. Լուկաշենկոն Ալեքսանդր Կոնյուկին ազատել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնիցԵրևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնազգացողությունը վատացել է «Կարմիր թե դեղին դուռ» խաղի ժամանակԱլեն Սիմոնյանը Ռուսաստանում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստինՍիրավեպից ու բաժանումից տարիներ անց Միքայել Պողոսյանը Աննա Հարությունյանին բեմում մրցանակ հանձնեց ու համբուրեցՊուտինն ընդունել է Իրանի արտգործնախարարինՄայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)Ֆրանսիացի փաստաբանները կոչ են արել պատժել ԱդրբեջանինՀո՞ Բելառուսում չենք, ի՞նչ КГБ. Սարիկ ՄինասյանԱշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակիչում է Զատկի տոնի ավանդական թխվածք՝ կուլիչ․պատրաստման գաղտնիքըՏավուշում 4 ճանապարհներ հրատապ կհիմնանորոգվեն. Ո՞ր ճանապարհներն են դրանքԲաշար Ասադը Ռուսաստան փախչելիս Սիրիայից տարել է գաղտնի փաստաթղթեր. ReutersՆերողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել. Խաչատուր ՍուքիասյանԿանաչ թեյի լուծույթը չի կարող արագացնել նիհարելու պրոցեսը. Daily MailԱննան էլի փող է հավաքում.Armenian infoԱմառային զորակոչը կսկսվի հունիսի 23-ին եւ կտևի մինչեւ հուլիսի 31-ը«Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը պիտի անարգել լինի»․ ԲայրամովԵրգիչ Անդրեի հարցը հասավ քրեական ոստիկանություն․ ինչ են ստուգումԵրևանն ու Բաքուն պետք է համատեղ հանդես գան Մինսկի խմբի լուծարման առաջարկով․ ԶախարովաՀայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնությունները պահպանում են արդիականությունը. ԶախարովաՀայտնի է՝ ինչ են քննարկել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներըՓաշինյանի հանցավոր սխալներից մեկն այն է, որ նա Հայաստանի Սահմանադրության հարցը դարձրել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի օբյեկտ. ՍուրենյանցՎահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրելԱրտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-փետրվար Որ վաստակի համար է այս մեդալներն ու շքանշանները մինչև գոտկատեղը Հայկական սերիալը կցուցադրվի ԹուրքիայումՄոռացե՛ք Հայաստան–Ադրբեջան պատերազմի մասին․ Փաշինյանն ԱԺ ամբիոնից դիմեց Բաքվին (տեսանյութ)Սա ոչ այլ ինչ է, քան պաշտոն՝ լռության համար. Նաիրա ԿարապետյանՀիմնական գործիքը դու ես՝ Նիկոլ Փաշինյան. Է. ՇարմազանովՎարդան Ղուկասյանը պաշտոնավարման առաջին օրը դատարանում է (տեսանյութ)Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է. ՓաշինյանԵրկրի վրա մագնիսական փոթորիկը հասել է նախավերջին հզորության մակարդակինՈւրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարինՀայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտովՆայիդ դիմացինիդ աչքերին, ինչ կտեսնես՝ սեր՞,նախանձ՞ թէ խարդախությո՞ւն. դա դու եսՎրաստանի վարչապետը բացահայտել է` 2008 թվականին ով է սկսել պատերազմը Հարավային Օսիայի հետ Հայրենասիրությունն ամբիոնից սուտ խոսելը չէ, դա թմրամոլության պես բան է՝ շատ կարճ, հաճելի է, հետո պարզվում է, որ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Ալեն ՍիմոնյանՎԻԴԵՈ․ Ինչպես է Փաշինյանն Ազգային Ժողովում անհոգ ժպիտով լսում իր հասցեին հնչող քննադատություններըՄեր երկրի ողբերգության հերթական ցուցադրությունն այսօր ԱԺ ամբիոնի մոտ էր. ԶաքարյանԷդ 7 մլրդ դրամ պետական պարտքն ի՞նչ եք արել, դրանով կարելի էր 3 ատոմակայան կառուցել․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)Ինչու Նարեկ Նալբանդյանը չի վճարում «Օազիս» սուպերմարկետների ցանցի 60 մլն դրամ պարտքը. «Հետք»Ստեփան Ղամբարյանը խпսել է Դիանա Գրիգորյանի հետ սիրшվեպ ունենալու մասին. բացառիկ մանրամասներԻնձագին` «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասինՍուպերհամակարգիչը որոշել է ՉԼ-ն հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմըՎրաններով ուզում են բարձրացնել ՀՀ բանակի մարտունակությունը, ինչը Հունգարիան շատ համարեց, վետո դրեց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top