Ո՞վ սպանեց Քենեդիին. հարցի պատասխանը վերջապես կտրվի՞
Վերլուծություն
Սպիտակ տունը, ինչպես եւ խոստացել էր, հրապարակել է ավելի քան 80 հազար փաստաթուղթ Քենեդու սպանության մասին։ Դրանք տեղադրվել են հում վիճակում, ուստի բոլոր նյութերը վերլուծելու համար շաբաթներ, եթե ոչ ամիսներ կպահանջվեն։
Սակայն փորձագետները մի քանի հետաքրքիր մանրամասներ արդեն ընդգծում են։
Այսպես, անգամ փաստաթոթերի մակերեսային ուսումնասիրությունը Քենեդու գործն առավել ուսումնասիրածների մոտ այն միանշանակ վստահությունն է առաջացրել, որդրանք հաստատում է վաղեմի տեսությունը: Այն է` ԿՀՎ-ն ուշադիր հետևել է նախագահի դեմ դավադրության կազմակերպիչներին։ Բայց ոչ մի ակտիվ քայլ չձեռնարկեց և չհամակարգեց ՀԴԲ-ի հետ, այլապես սպանությունը չէր լինի։ Այսինքն, եղել է կա՛մ հետախուզական ապարատի անփութությունը, կա՛մ չարամիտ դիտավորություն։
Հավանաբար հենց դրա վրա կկենտրոնանա Թրամփի թիմը, ինչը նրանց ևս մեկ փաստարկ կտա Վաշինգտոնում զտումներ կազմակերպելու անհրաժեշտության օգտին։ Գաղտնի ծառայությունների կողմից նմանատիպ հսկողություն է իրականացվել նաեւ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչների նկատմամբ, սակայն ոչինչ էլ չի արվել։
Նույն այն ծառայությունները, որոնք ակտիվորեն ականներ են դրել Թրամփի նախընտրական արշավի անիվներին՝ 2016-ին և 2020-ին:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի նորանշանակ տնօրեն Քեշ Փաթելը պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո վարձել է մասնավոր անվտանգության աշխատակիցներ։ Սա արդեն հիմնավորում է, որ նա չի վստահում սեփական գործակալներին, որոնց պատրաստվում է զանգվածաբար աշխատանքից հեռացնել։ ԿՀՎ-ն արդեն սկսել է իր ամենամեծ զտումները վերջին գրեթե 50 տարվա ընթացքում:
Իսկ Պենտագոնը՝ Փիթ Հեգսեթի գլխավորությամբ, պատրաստվում է աշխատանքից հեռացնել 50-60 հազար քաղաքացիական աշխատողների, այսինքն՝ ողջ անձնակազմի 6-8%-ին։ Դեմոկրատ դատավորները հուսահատորեն փորձում են արգելափակել ԱՄՆ կառավարության ապակառուցումը։ Սակայն Սպիտակ տունը անտեսում է բազմաթիվ դատական որոշումներ: Եվ շուտով նա ցանկանում է սկսել իմպիչմենտի ենթարկել հատկապես ակտիվ դատավորներին, որոնց պարզապես կզրկեն իրենց մուրճիկներից։
Այսինքն, պատահական չէ, որ Քենեդու թեման մտավ օրակարգ, քանի որ ամերիկյան ներկա համակարգի հիմքերը գնում-հասնում են ԱՄՆ համեմատաբար անկախ այդ վերջին նախագահի սպանությանը: Քենեդիից հետո յուրաքանչյուչ նախագահ, հանրապետական, թե դեմոկրատ, անգամ փորձ չի արել այդ համակարգի դեմ դուրս գալ: Եվ ահա, Թրամփը փորձում է: Իսկ դրա համար նախ պետք է տալ բազմաչարչար հարցի օպատասխանը` ո՞վ, ավելի ճիշտ` ինչո՞ւ սպանեցին Քենեդիին: