Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ) Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել: Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել Բաքվում Մերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ) Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ Մալյան Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա Ռուսաստանում Թրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանը Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

ԹՐԱՄՓԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶԻ ՄԵՋ ՆԵՐՔԱՇԵԼ

Վերլուծություն

Ա­վե­լի նման է, որ այս պա­հին հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի հետ կապ­ված նո­րից խա­ղարկ­վում է ա­լիե­ւա­նի­կոլ­յան «հին ու բա­րի» «պա­սե­րով խա­ղը» (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=308158&l=am): Բաք­վի կող­մից ճնշման ի­մի­տա­ցիա, ո­րը ներ­հա­յաս­տան­յան հար­թա­կում հասց­նում են հիս­թե­րիա­յի մա­կար­դա­կի, եւ դրա­նից հե­տո Ա­լիե­ւը հեր­թա­կան նվերն է ստա­նում: Թեեւ մյուս կող­մից էլ տա­րա­ծաշր­ջա­նում լար­վա­ծութ­յունն ի­րոք էա­կան սրա­ցում­նե­րի է հա­սել, եւ լիո­վին բա­ցա­ռել, որ այս­տեղ այլ բնույ­թի խա­ղե­րի հետ գործ ու­նենք, ի­հար­կե, սխալ կլի­ներ:

­Հիմ­նա­կան փաստն այս պա­հին այն է, որ նկա­տե­լիո­րեն ա­ճել են ԱՄՆ-ի եւ Ի­րա­նի մի­ջեւ սրա­ցում­նե­րը: Ճիշտ է` դեռ հիմ­նա­կա­նում հու­սիթ­նե­րին հասց­վող ա­մե­րիկ­յան հար­ված­նե­րի տես­քով: Սա­կայն ի­րո­ղութ­յու­նը, որ Իս­րա­յե­լը շա­րու­նա­կում է հրահ­րել թրամփ­յան ԱՄՆ-ի մեծ բա­խում Ի­րա­նի հետ, դա էլ չի կա­րե­լի աչ­քա­թող ա­նել:

Այս­պես, գնա­լով միայն ակ­տի­վա­նում են ե­մեն­ցի հու­սիթ­նե­րի հետ ա­մե­րիկ­յան բա­խում­նե­րը: Ընդ ո­րում, Վա­շինգ­տոնն ար­դեն բա­ցա­հայտ է խո­սում, որ ի դեմս հու­սիթ­նե­րի, կռիվն ի­րա­կա­նում Ի­րա­նի դեմ է: Օ­րի­նակ, պետ­քար­տու­ղար Ռու­բիո­յի խոս­քով. «Ի­րա­նը ստեղ­ծեց այս սար­սա­փե­լի հրե­շին (հու­սիթ­նե­րի «Ան­սար Ալ­լա­հին»- Հեղ.), եւ­ այժմ նա պետք է պա­տաս­խան տա դրա հա­մար»: Ու ա­հա այս ֆո­նին, Իս­րա­յե­լը նոր մասշ­տա­բա­յին հար­ձա­կում սկսեց Գա­զա­յում: Ի­մաս­տը կա­րե­լի է կռա­հել. հու­սիթ­նե­րը, ինչ­պես մշտա­պես խոս­տա­ցել են, վե­րա­կանգ­նում են Իս­րա­յե­լին ուղղ­ված հար­ված­նե­րը, որն էլ ա­մե­րիկ­յան ու­ժե­րին պա­հում է նույն հու­սիթ­նե­րի հետ բա­խում­նե­րի մեջ:

Եվ սրան զու­գա­հեռ, Իս­րա­յե­լը մեկ այլ ճա­կատ եւս բա­ցեց: Այս­պես, սի­րիա­կան ա­հա­բե­կիչ «իշ­խա­նութ­յու­ննե­րը», ո­րոնք որ­քան էլ որ ներ­կա­յա­նան թուր­քա­կան կա­մա­կա­տար­նե­րի տես­քով, բայց ի­րա­կա­նում հիմ­նա­կան ֆի­նան­սա­վո­րու­մը ստա­նում են իս­րա­յել­յան խո­ղո­վակ­նե­րով: Եվ ա­հա, վեր­ջին օ­րե­րին այդ ա­հա­բեկ­չա­կան ու­ժե­րը ակ­տի­վո­րեն փոր­ձում են ներ­խու­ժել Լի­բա­նան: Իսկ այն, որ Իս­րա­յելն իր հեր­թին Լի­բա­նա­նում սկսեց բա­ցա­հայտ հար­ված­նե­րի շար­քը, իր հերթին գա­լիս է հստա­կեց­նե­լու, թե սի­րիա­կան ա­հա­բեկ­չա­կան ու­ժերն ի­րա­կա­նում ում խա­ղի մեջ են: Արդ­յուն­քում, բա­խում­նե­րի մեջ է սկսել ներ­քաշ­վել «Հեզ­բոլ­լա­հը», ո­րին էլ հե­տե­ւեց Թ­րամ­փի այն հայ­տա­րա­րութ­յու­նը, թե կհար­վա­ծի անխ­տիր այն բո­լոր ու­ժե­րին, ո­րոնք, իր պատ­կե­րաց­մամբ, ո­րե­ւէ վտանգ են սպառ­նում Իս­րա­յե­լի հա­մար:

Այս­պի­սով, շատ նման է, որ ԱՄՆ-ն­ ա­րա­գո­րեն Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ներ­քաշ­վում է ընդ­հա­նուր պա­տերա­զմի մեջ, թեեւ սա կա­րող է լրջա­գույն խնդիր դառ­նալ Թ­րամ­փի վար­չա­կազ­մի հա­մար: Այ­սինքն, մի կող­մից այն հիմ­նա­կան հիմ­նախն­դիր­ներն են, ո­րոնց հետ նա ստիպ­ված է բախ­վել: Այն է՝ նե­րա­մե­րիկ­յան եւ եվ­րո­պա­կան հար­թա­կում մա­հա­ցու պայ­քա­րը լի­բե­րալ­նե­րի հետ, ուկ­րաի­նա­կան դեռ չլուծ­ված հա­կա­մար­տութ­յու­նը, Չի­նաս­տա­նի հետ հար­ցե­րը, ԱՄՆ-ի ֆի­նան­սա­կան ծանր վի­ճա­կը եւ այդ­պես շա­րու­նակ: Եվ դրան էլ սկսում է գու­մար­վել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի նկա­րագր­ված վի­ճա­կը: Ա­մեն դեպ­քում, ան­գամ Թ­րամ­փին մոտ կանգ­նած հա­մե­մա­տա­բար չե­զոք աղբ­յուր­ներն այս ի­րա­վի­ճա­կից լավ հոտ չեն առ­նում: Օ­րի­նակ, Թա­կեր Կառլ­սո­նի գնա­հատ­մամբ. «Հարկ է նշել, որ Ի­րա­նի մի­ջու­կա­յին օբ­յեկտ­նե­րին հար­վա­ծե­լը գրե­թե ան­կաս­կած կհան­գեց­նի հա­զա­րա­վոր ա­մե­րի­կա­ցի­նե­րի մահ­վան Մեր­ձա­վոր Ար­եւել­քի բա­զա­նե­րում եւ Միաց­յալ Նա­հանգ­նե­րին տասն­յակ մի­լիար­դա­վոր դո­լար­ներ կար­ժե­նա: Ա­մե­րիկ­յան հո­ղի վրա ա­պա­գա ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ար­ժե­քը կա­րող է էլ ա­վե­լի բարձր լի­նել։ Սա են­թադ­րութ­յուն չէ: Ս­րանք Պեն­տա­գո­նի սե­փա­կան գնա­հա­տա­կան­ներն են: Ի­րա­նի դեմ ռմբա­կո­ծութ­յու­նը պա­տե­րազմ կսկսի, եւ դա կլի­նի Ա­մե­րի­կա­յի պա­տե­րազ­մը»,- նկա­րագ­րում է նա՝ դի­մե­լով Թ­րամ­փին. «Թույլ մի տվեք, որ քա­րո­զիչ­նե­րը ձեզ ստեն»: Եվ դա միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան կոչ է, հաշ­վի առ­նե­լով, որ խա­ղա­ղութ­յան քա­րոզ­նե­րի հի­ման վրա իշ­խա­նութ­յան վե­րա­դար­ձած Թ­րամ­փի հա­մար թե ինչ կնշա­նա­կի «հա­զա­րա­վոր մա­հա­ցած ա­մե­րի­կա­ցի­նե­րի» դիերն ԱՄՆ հասց­նե­լը, միան­գա­մայն հաս­կա­նա­լի է: Հի­շեց­նենք, նե­րա­մե­րիկ­յան հի­շա­տակ­ված ծանր պայ­քա­րը հաշ­վի առ­նե­լով:

Ընդ ո­րում, այս­քա­նից հե­տո ա­սել, թե ԱՄՆ-ն­ ե­րաշ­խա­վոր­ված կեր­պով կա­րող է գլուխն ա­զա­տել ուկ­րաի­նա­կան խնդրից՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի վրա կենտ­րո­նա­նա­լու հա­մար, դա էլ տե­ղին չէ: Չ­նա­յած ԱՄՆ-ից ե­կող լա­վա­տե­սա­կան հայ­տա­րա­րութ­յու­նն­երին՝ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը «ա­ռա­ջի­կա շա­բաթ­նե­րին» վեր­ջաց­նե­լու մա­սին, չնա­յած Պու­տի­նի հետ Թ­րամ­փի ու­նե­ցած հեր­թա­կան կա­պին եւ ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րին, ի­րա­կա­նում ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին ի­րա­վի­ճա­կը շա­րու­նա­կում է միայն թե­ժա­նալ: Նախ, Կիե­ւը ե­րեկ փոր­ձեց ցույց տալ, թե դեռ իր հար­ձա­կո­ղա­կան ըն­դու­նա­կութ­յուն­նե­րը չի կորց­րել՝ հար­ձա­կում սկսե­լով Բր­յանս­կի մար­զի հատ­վա­ծում՝ Կուրս­կի ռազ­մա­կան գո­տուց մի փոքր հա­րավ: Ճիշտ է, ան­հա­ջող, սա­կայն դա եւս խո­սում է Կիե­ւում առ­կա տրա­մադ­րութ­յու­ննե­րի մա­սին:

Իսկ ա­հա ռու­սա­կան կող­մը ուր­վագ­ծում է մի շարք մասշ­տա­բա­յին օ­պե­րա­ցիա­ներ, ա­վե­լին, դրանց նախ­նա­կան փուլն ար­դեն ըն­թաց­քի մեջ է: Նախ, Կուրս­կի ի­րա­վի­ճա­կից հե­տո ռուս­նե­րը սպառ­նում են Սու­մի մարզ մասշ­տա­բա­յին ներ­խուժ­մամբ, եւ ար­դեն իսկ սկսել են ուր­վագծ­վել «Կաթ­սա­նե­րի» տա­նող ո­րոշ ուղ­ղութ­յուն­նե­րը: Ուկ­րաի­նա­կան կող­մը, որ ա­ռանց այդ էլ իր մի շարք լա­վա­գույն ստո­րա­բա­ժա­նում­ներ թո­ղեց Կուրս­կի «մսա­ղա­ցում», այս պա­հին ա­րա­գո­րեն դա­տար­կում է ճա­կա­տա­յին այլ հատ­ված­նե­րը՝ Սու­մը պաշտ­պա­նե­լու հա­մար: Արդ­յուն­քում, ռուս­նե­րը կտրուկ ակ­տի­վա­ցել են ընդ­հա­նուր ռազ­մա­ճա­կա­տի հա­կա­ռակ հատ­վա­ծում՝ Զա­պո­րո­ժիեում, որ­տեղ բա­վա­կա­նին հա­ջող հար­ձա­կում է զար­գա­նում: Կր­կին ակ­տի­վա­ցել են կենտ­րո­նա­կան Դոն­բա­սում՝ Պոկ­րովս­կի հատ­վա­ծում, որ­տեղ ուկ­րաի­նա­կան կող­մը մոտ մեկ ամս­վա չափ հա­կա­հար­ձակ­ման փոր­ձեր էր ձեռ­նար­կում եւ շատ լուրջ կո­րուստ­ներ ու­նե­ցավ: Ռուս­նե­րը միան­գա­մայն հե­ռան­կա­րա­յին հար­ձա­կում են սկսել նաեւ հյու­սի­սա­յին Դոն­բա­սում՝ Կ­րա­մա­տորսկ-Ս­լավ­յանս­կի հան­գու­ցա­յին  ուղ­ղութ­յամբ, ո­րը միա­ժա­մա­նակ սպառ­նում է շրջա­պա­տել Սե­ւերս­կի ողջ ճա­կա­տը: Այս ա­մե­նը միա­ժա­մա­նակ է ար­վում, եւ մեծ կաս­կած­ներ կան, որ ուկ­րաի­նա­կան ռե­զերվ­նե­րը կբա­վա­րա­րեն:

Ի­հար­կե, դեռ հաս­կա­նալ է պետք, թե ինչ արդ­յու­նա­վե­տութ­յուն ու­նե­ցավ Պու­տին-Թ­րամփ հե­ռա­խո­սազ­րույ­ցը, կա՞ն ո­րո­շա­կի վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ: Բայց մեկ էա­կան բա­նակ­ցա­յին ա­ռա­վե­լութ­յուն Պու­տի­նը ստա­ցավ. եթե ԱՄՆ-ն կա­րող է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ա­ջու­ձախ հար­ված­ներ հասց­նել, ա­պա ին­չո՞ւ է Մոսկ­վա­յից պա­հան­ջում՝ կանգ­նեց­նել այդ­քան հա­ջող հար­ձա­կում­նե­րը: Իսկ ե­թե պետք է պայ­մա­նա­վոր­վել, ու­րեմն դա կա­րող է լի­նել միայն կոմպ­լեքս տես­քով:






Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտումՏեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ ՇիֆՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում էԿիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild«Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասինԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՌուսները ծանր հարվածներ են հասցրել Խարկովին (Տեսանյութ, ֆոտո)«Հրապարակ». Թուրքիայի դրոշը չի կարելի, Ռուսաստանինը՝ կարելի է«Ժողովուրդ». Կեղծ ակտի տակ չի ստորագրել. Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղելՈւկրաինական ուժերն անօդաչուներով ոչնչացրել են ռազմական որեւէ նշանակություն չունեցող տաճարը (Տեսանյութ)Քաշմիրի շրջանում բախումներ են տեղի ունեցել հնդիկ և պակիստանցի զինվորականների միջև (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 2-3 աստիճանով«Հրապարակ». Աննա Հակոբյանն ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա«Ժողովուրդ». Անհետացած 270 կգ կոկաինը և դարակներում փոշոտված քրգործըԻ՞նչ հիվանդության նշան է, երբ քնած ժամանակ թուք է հոսում բերանից«Հրապարակ». Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է«Ժողովուրդ». 2 մլն դրամ դրոշ տեղադրելու, 24 մլն վարձակալության համարՀնդկաստանը փակել է Ինդոս գետի հոսքը դեպի Պակիստան, ինչը համարվում է պատերազմական ակտ (Տեսանյութ)Բրիտանիան այլևս չի ցանկանում զորքեր ուղարկել Ուկրաինա. The TimesԴօկ Կուսակցությունը պարզաբանում է. Ապրիլի 25-ին նշանակված դատական նիստը կայանալու է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top