Բարդ խաղ է լինելու Հայաստանի հավաքականի դեմ. Վրաստանի ընտրանու մարզիչ
Սպորտ
Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան - Վրաստան խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է սպասվող հանդիպման մասին:
«Վաղը բարդ խաղ է լինելու մեզ համար: Հայաստանի դեմ մրցավեճը, այսպես ասած, դերբի է: Վստահ եմ, որ իմ թիմի բոլոր ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ կլինեն վաղվա հանդիպմանն ու կկարողանան դրական արդյունքի հասնել։ Վստահ եմ, որ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակումը լավ լուր է հայկական ֆուտբոլի համար: Հայաստանի հավաքականը վերջին 15-20 տարիներին միշտ տպավորել է: Վերջին շրջանը գուցե հաջող չէ, բայց կարծում եմ՝ նոր մարզիչը կարող է շտկել իրավիճակը»,-ասաց Սանյոլը:
Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան - Վրաստան հանդիպումը կկայանա մարտի 20-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին: