Թրամփը կասեցրել է մաքսատուրքերի ներդրումը Մտահոգիչ են արշավներն՝ ընդդեմ ազգային մեր ինքնության ու անցյալի. Գարեգին Բ (տեսանյութ) Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտե Պուտինը շնորհավորել է Սուրբ Զատկի կապակցությամբ Ցեղասպանության չփարատվող ցավը խորանում է այն կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով․ Վեհափառ Մասնագետը զգուշացրել է արյnւնով մսի վտանգի մասին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Սուրբ Էջմիածնում մատուցվող Սուրբ Հարության պատարագին Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա մահացած տղա, կան վիրավորներ Օրվա խորհուրդ․ ապրիլի 20

Ուշացումով, բայց ռուսական ուշադրությունը կենտրոնացվելու է Հարավային Կովկասի վրա. Հրանտ Միքայելյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ:

«ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԸ ՇԱՏ ՀԱՐՑԵՐ ԿԱՌԱՋԱՑՆԻ ԶԵԼԵՆՍԿՈՒ ՀԱՆԴԵՊ»

Պարոն Միքայելյան, ինչպե՞ս կգնահատեք Թրամփ-Զելենսկի սկանդալային հանդիպումից հետո  ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ելքը:

Այդ հանդիպման արդյունքներից կարելի է մի քանի կարեւոր հետեւություն անել։ Նախ` ինչու էր այս հանդիպումը նշանակված, եւ ինչու այն տապալվեց։ Հանդիպման ձախողման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ դրա ցանկացած արդյունքը կարող էր աղետալի հետեւանքներ ունենալ Զելենսկու համար։ Եթե հանդիպումը ավարտվեր համաձայնությամբ, դա կարող էր վտանգել նրա իշխանությունը, իսկ ամենավատ դեպքում՝ սպառնալիք դառնալ նրա անձնական անվտանգության համար։ Պատճառն այն է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտը շատ հարցեր կառաջացնի Զելենսկու հանդեպ, եւ նրա իշխանությունը կարող է լրջագույն ճնշումների ենթարկվել։

Մյուս կողմից` Թրամփը չի փորձում բանակցությունների միջոցով հասնել Զելենսկու համար ընդունելի լուծման։ Նրա համար առաջնահերթն իր շահավետ արդյունքի ապահովումն է, որը ենթադրում է այլ մոտեցում Պուտինի հետ բանակցություններում։ Այս համատեքստում Զելենսկին ավելի շատ կատարողի դերում է հայտնվում, քան` որոշումներ կայացնողի։

Հանդիպման տապալման երկրորդ պատճառը Զելենսկու կապն է գլոբալիստական շրջանակների հետ։ Նա ստանում է աջակցություն Մեծ Բրիտանիայից, թեեւ այս աջակցությունն ավելի շատ բարոյական բնույթ է կրում, քան` ռազմաքաղաքական։ Այնուամենայնիվ, այս ազդեցությունը սահմանափակված չէ միայն Բրիտանիայով. որոշակի ազդեցություն ունեն նաեւ Գերմանիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ում՝ հիմնականում Դեմոկրատական կուսակցությունը։ Արդյունքում, Զելենսկին ստիպված է հաշվառել այս բոլոր կողմերի շահերը եւ գործել այնպես, ինչպես նրանց համար ընդունելի է։

Այս իրավիճակում ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Եվրոպայի ներսում կան լուրջ մտավախություններ, որ իրենց շահերը կարող են անտեսվել։ Եվրոպական երկրները փորձում են վերադասավորվել եւ որոշակիորեն վերագնահատել իրենց դիրքորոշումները, բայց Զելենսկին ժամանակ չունի սպասելու։ Նրա նկատմամբ այժմ ուժեղ ճնշում են գործադրում, սակայն ԵՄ-ն փորձում է օգտագործել առիթը՝ նոր մոտեցումներ ձեւավորելու համար։

Հանդիպման ձախողման երրորդ պատճառն այն է, որ ո՛չ Թրամփը, ո՛չ էլ այլ հիմնական դերակատարները լիարժեք պատրաստ չեն հնարավոր հետեւանքներին։ Այս պահին ոչ մի կողմ չունի հստակ մշակված ծրագիր, թե ինչպիսի լուծում պետք է ստանա հակամարտությունը։ Դա բարդացնում է բանակցային գործընթացը, իսկ հատկապես ուկրաինական կողմի համար իրավիճակը դառնում է ճգնաժամային։ Ուկրաինայի իշխանությունները տարիներ շարունակ եղել են գլոբալիստական ուժերի ազդեցության տակ, եւ նրանց համար շատ դժվար է կտրուկ փոխել ռազմավարությունը։ Այժմ Ուկրաինայի էլիտան փորձում է պահպանել իր դիրքերը, բայց դա բարդանում է, քանի որ Ռուսաստանի համար ուկրաինական ներկայիս ռեժիմի պահպանումն անընդունելի է։

Ռուսական կողմի դենացիֆիկացիայի քաղաքականությունը ենթադրում է ոչ միայն Զելենսկու իշխանության փոփոխություն, այլեւ քաղաքական դաշտի լայնածավալ վերափոխում։ Դա նշանակում է, որ բազմաթիվ ուկրաինացի գործիչներ, այդ թվում՝ Տիմոշենկոն եւ մյուս ազդեցիկ ուժերը, դուրս կմղվեն քաղաքականությունից, քանի որ Պուտին-Թրամփ հնարավոր համաձայնությունը ենթադրում է ոչ միայն Զելենսկու հեռացում, այլեւ ամբողջ ներկա քաղաքական վերնախավի վերափոխում։

Այսպիսով, մենք ունենք իրավիճակ, երբ էլիտաների շահերը հակասում են ժողովուրդների շահերին։ Զելենսկին իրեն համարում է չեզոք կարգավիճակում գտնվող մի անձ, քանի որ սկզբում նա Արեւմուտքի աջակցությամբ էր հանդես գալիս, բայց այժմ հենց Արեւմուտքն է նրան մեղավոր դարձնում։ Նա փորձում է ստիպել Արեւմուտքին կիսել իր պատասխանատվությունը, մինչդեռ Թրամփը հայտարարում է, որ դա իր խնդիրներից չէ։

Թրամփի այս մոտեցումը որոշ առումով անազնիվ է, քանի որ հենց ԱՄՆ-ի քաղաքականությունն է տարիներ շարունակ ձեւավորել այս իրավիճակը։ Այժմ նա ցանկանում է փոխել այդ քաղաքականությունը, բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն ուղղակի դուրս կգա խաղից։ Հանդիպման ձախողումը ցույց տվեց, որ կողմերը դեռեւս չունեն հստակ համաձայնություն, եւ այս ամենը մնում է լարված անորոշության մեջ։

«ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՆԱՐԱՏԻՎԸ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ»

Իսկ այս դեպքում, Ձեր կարծիքով, աշխարհաքաղաքական վերոնշյալ սկանդալն ինչպիսի՞ հետեւանք կունենա:

Ուկրաինայի հարաբերությունների ձախողումը նոր ամերիկյան իշխանությունների հետ չի եղել հենց այսօր, այլ տեղի է ունեցել ավելի վաղ։ Եթե նայենք ընթացող իրադարձություններին, ապա դեռ 2012 թ.-ին երեք մահափորձ է եղել, որոնց բոլոր զոհերն ինչ-որ կերպ կապ ունեին Ուկրաինայի հետ։

Բացի այդ, 2012 թ.-ին սկսվել է իմպիչմենտի գործընթացը, որն իր արմատներով ուկրաինական տարրեր ուներ։ Ավելին, Ուկրաինան զգալիորեն ներգրավված էր արդեն 2014 թ.-ից՝ հակասությունների խորացման ֆոնին։ Սակայն հետագայում, հատկապես 2014-ի իրադարձություններից հետո, իրավիճակը սրվեց այնքան, որ ներկայումս այս ամբողջ գործընթացը կարելի է համարել ձախողված նախագիծ։

Այս համատեքստում Ուկրաինայում գործող բոլոր հիմնական քաղաքական ուժերը, այդ թվում՝ Զելենսկին, բացահայտորեն աջակցում են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը, մինչդեռ Հանրապետականների հետ հարաբերությունները գրեթե չկան կամ հակառակն է՝ նույնիսկ առճակատման են վերածվել։ Դրա վառ օրինակն այն է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը բացահայտ հակակրանք է տածում Զելենսկու եւ ընդհանրապես ուկրաինական իշխանությունների նկատմամբ։

Այս իրավիճակը ստեղծել է բարդ դիվանագիտական եւ ռազմական պայմաններ։ Միացյալ Նահանգները սկսել է սահմանափակել իր ռազմական աջակցությունը Ուկրաինային։ Մենք հաստատված տեղեկություն ունենք, որ ԱՄՆ հետախուզական կառույցները այլեւս չեն կիսվում կարեւոր տվյալներով Ուկրաինայի հետ, ինչը նախկինում չափազանց կարեւոր գործոն էր պատերազմի ընթացքում։

Բացի այդ, զենքի մատակարարումները նույնպես դադարեցվել են։ Սա հսկայական փոփոխություն է՝ հաշվի առնելով այն, որ Ուկրաինան դեռ 2012 թ.-ից գրեթե անընդհատ ստացել էր ամերիկյան ռազմական օգնություն։ Սակայն, վերջին վեց ամիսների ընթացքում այդ հոսքը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է։

Վերջապես, այս իրադարձությունների աշխարհաքաղաքական հետեւանքները մենք արդեն տեսնում ենք Ուկրաինան կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ՝ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ոլորտում։ Ուկրաինական հակամարտությունը հաճախ ներկայացվում է որպես գաղափարախոսական բախում՝ ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի միջեւ: Հատկապես Արեւմուտքում այն դիտարկվում է որպես պայքար, որտեղ Ուկրաինան զոհն է, իսկ Ռուսաստանը՝ ագրեսորը: Սակայն, ժամանակի ընթացքում այս պատկերացումները վերագնահատման ենթարկվեցին, եւ այժմ մի շարք շրջանակներ հակված են այն դիտարկել որպես տարածաշրջանային հակամարտություն, որտեղ երկու երկրներ ուղղակի պատերազմում են՝ ինչպես դա եղել է պատմության տարբեր փուլերում, տարբեր կերպ:

Այս մոտեցմամբ, ուկրաինական պատերազմը չի դիտարկվում որպես ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի պայքար, քանի որ Ուկրաինայի առաջնորդ Զելենսկին նույնպես մեղադրվում է ավտորիտար մեթոդների կիրառման մեջ, մինչդեռ Պուտինը, որպես ուժեղ առաջնորդ, շարունակում է մեծ ազդեցություն ունենալ գլոբալ քաղաքականության վրա: Նրա գործոնը կարեւոր է ոչ միայն ՌԴ-ի ներսում, այլեւ միջազգային ասպարեզում՝ Մերձավոր Արեւելքում, Հեռավոր Արեւելքում եւ այլ տարածաշրջաններում, որտեղ առանց Ռուսաստանի մասնակցության համաշխարհային խնդիրների լուծումը բարդ է թվում:

Միեւնույն ժամանակ, ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեն հանգեցրել նրա տնտեսության կործանման: Ընդհակառակը, չնայած միջազգային մեկուսացման փորձերին, Ռուսաստանը շարունակել է իր զարգացման ուղին: Այս երեք տարվա ընթացքում միջազգային հանրության մեջ ռուսական հակամարտության շուրջ ձեւավորված նարատիվը էական փոփոխությունների է ենթարկվել, ինչը վկայում է աշխարհաքաղաքական հավասարակշռության վերաձեւավորման մասին:

«ԲԱՅԴԵՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԱՅՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ. ԾՐԱԳԻՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՎ»

Կան վերլուծաբաններ, որոնք սա համարում են Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ: Ըստ Ձեզ` որքանո՞վ է սա իրատեսական:

Բայդենը փորձում էր բարձրացնել այս հակամարտության գինը, եւ մարտը ներկայացվում էր որպես համաշխարհային մասշտաբի ճակատագրական բախում, հատկապես նրա կողմնակիցների կողմից, ովքեր նպատակ ունեին այն վերածելու գլոբալ հակամարտության։ Նրանք ամեն կերպ փորձում էին ստեղծել համընդհանուր լարվածություն՝ շահարկելով նույնիսկ միջուկային սպառնալիքի գաղափարը՝ հասարակության շրջանում վախ ու անորոշություն տարածելու համար։ Սակայն իրականությունն այլ ընթացք ունեցավ. հակամարտությունը մնաց տարածաշրջանային սահմաններում՝ չհասնելով իր սկզբնական մեծամասշտաբ հավակնություններին։ Սա վկայում է այն մասին, որ ի սկզբանե ծրագրված սցենարը չիրականացավ, եւ իրադարձությունները զարգացան ավելի սահմանափակ շրջանակում:   

Հնարավո՞ր է, որ Ուկրաինայի հետ կապված հարցերը կարգավորելուց հետո՝ Ռուսաստանը դեմքով շրջվի դեպի Անդրկովկաս:

Հնարավոր է, եւ այս հարցը շատ ավելի կարեւոր ու էական է, քան թվում է առաջին հայացքից, որովհետեւ եթե, օրինակ, ուկրաինական պատերազմի ելքը, որը չեմ կարող վստահ ասել երբ եւ ինչպես կարող է զարգանալ, սակայն տեսականորեն, կարող է տեղի ունենալ մի քանի ամիս հետո, ապա ենթադրենք, որ եթե դա իրականություն դառնա, ապա հետեւանքները կարող են մեծապես ազդել Ռուսաստանի ռազմավարության վրա՝ հատկապես Հարավային Կովկասի նկատմամբ։ Այս պահին, թերեւս, այդ տարածաշրջանին ուշադրություն չեն դարձնում այնքան, որքան անհրաժեշտ է, բայց այնուամենայնիվ, եթե ուկրաինական պատերազմը զարգանա այնպես, ինչպես ակնկալվում է, ապա կարող է տեղի ունենալ ուշացումով ռուսական ուշադրության կենտրոնացումը Հարավային Կովկասի վրա։

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ռուսաստանում, ի տարբերություն այլ ուղղությունների, շատ սխալներ են թույլ տվել հատկապես Կովկասի հետ կապված քաղաքականության մեջ, եւ մանավանդ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների առումով, որտեղ, կարծես թե, պատշաճ գնահատական չի տրվել իրավիճակին։ Շատ կարեւոր խնդիր կա նաեւ շփման բացակայության մեջ, հատկապես Հայաստանի եւ Եվրասիական երկրների միջեւ, ինչի պատճառով հարաբերություններն այնքան արդյունավետ չեն զարգանում։ Իսկ Ադրբեջանին ուղղված շփումների բացակայությունը նույնպես հիմնային խնդիր է, որն ազդեցություն է թողնում ընդհանուր իրավիճակի վրա։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Թրամփը կասեցրել է մաքսատուրքերի ներդրումըՄտահոգիչ են արշավներն՝ ընդդեմ ազգային մեր ինքնության ու անցյալի. Գարեգին Բ (տեսանյութ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտեՊուտինը շնորհավորել է Սուրբ Զատկի կապակցությամբՑեղասպանության չփարատվող ցավը խորանում է այն կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով․ ՎեհափառՄասնագետը զգուշացրել է արյnւնով մսի վտանգի մասինՆիկոլ Փաշինյանը չի մասնակցում Սուրբ Էջմիածնում մատուցվող Սուրբ Հարության պատարագինՈղբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա մահացած տղա, կան վիրավորներՕրվա խորհուրդ․ ապրիլի 20Լույս չի լինիՈւՂԻՂ․ Սուրբ Հարության հայրապետական պատարագ` Մայր տաճարումՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԿենդանակերպի այս նշաններն առաջիկա օրերին հաջողությունների կհասնենԾանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Զատկի հրադադարը խորը մտախված ռուս-ամերիկյան ծուղակ էր Լոնդոնի համար. Ուկրաինական աղբյուրՔրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը ՔրիստոսիՕդեսայի գրավումը Ռուսաստանի գլխավոր ռազմավարական նպատակն է. ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարԿրիվոյ Ռոգում շունը փրկել է տիրոջը հարկադիր զորահավաքից (Տեսանյութ)Պատերազմ հրահրեց Կիևը, իսկ Պուտինը Հիտլեր չէ. Ֆրանսիացի փիլիսոփա, նախկին նախարարՌուսական ФАБ-1500 1,5 տոննայանոց ավիառումբը Կուրսկի Գորնալիում ոչնչացրել է ուկրաինական հենակետը (Տեսանյութ)Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն ԱզիզյանԹրամփի դեմ նոր զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում (Ֆոտո)Իրական ռազմավարությունը, որը կա ՌԴ-ի Զատիկի հրադադարի հետևում, կարող է Թրամփին ռուսամետ դարձնել. CNNՊետքարտուղար Ռուբիոն վերջնագիր է ներկայացրել Լոնդոնին ու Փարիզին. Ուկրաինական աղբյուրՈւկրաինայի զինված ուժերին հրաման է տրվել դադարեցնել կրակը. BBCԹալինը սիրով ու ջերմությամբ ընդունեց «Կրթվելը նորաձեւ է» շարժմանըՈրոնք են ֆաշիզմի դեմ պայքարում հայորդիների գրանցած հաղթանակները. Գասպարյանը փակագծեր է բացումՊատմությունը ոչ միայն առարկա է անցյալի մասին, այլ ապագայի ձեւավորման գործիք է. ՊետրոսյանՀակաֆաշիստական պայքարը չէր լինի այդքան արդյունավետ, եթե եկեղեցին հսկայակական ներդրում չունենարԱրցախահայերը մազապուրծ են եղել ցեղասպանությունից. Աննա ՄկրտչյանՀեթում առաջին արքայի կերակրացանկից մինչեւ ՀՀ 4 մարզերին բնորոշ կերակրատեսակներԴավիթ Մկրտչյանը` Գռզոյի պահվածքի մասին և ոչ միայն. Ուղիղ եթերԴուք ընդամենն իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ ԳալստյանՈ՞ւր էր թե անդունդի եզրին լինեինք, անդունդի հատակում ենք. Դավիթ Գասպարյանը՝ սահյանաբարՆիկոլին կողմնակից մնացել են քաղաքական հարճերը. Պարույր ՀայրիկյանԱռաջիկա շաբաթներին հնարավոր են կրիտիկական փոփոխություններ Ուկրաինայի շուրջ. Ռուսական աղբյուրԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են անցնել բանակցությունների հաջորդ փուլԶատիկի զինադադարը մեկնարկեց․ ի՞նչ են մեկնաբանում կողմերըԱռաջիկայում «Բոլոնիայի» դեմ խաղն է, հետո կմտածենք «Բարսելոնայի» մասին. ՄխիթարյանՍրանք պարծենում են այն ամենով, ինչի համար պետք էր ամաչել, և ամաչում այն ամենից, ինչով պետք էր պարծենալ. Արշակ սրբազանՔրիստոսի հարությունը վկայում է՝ կա ճանապարհ, կա հավատ եւ կա հաղթանակ. ԴանիելյանԱշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը` ոսկե մեդալակիր Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն․ Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը ավարտեցին ելույթները«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. Hetq.amՎաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդըՎլադիմիր Պուտինը Զատկի կապակցությամբ հրադադար է հայտարարել«ԲՐՈՆԶԻ ՀԱՄԱՐ ՉԷԻ ՄԵԿՆԵԼ ԲՐԱՏԻՍԼԱՎԱ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆՌուսաստանը միակողմանի դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները մինչեւ ապրիլի 22-ը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top