Որոնք են ֆաշիզմի դեմ պայքարում հայորդիների գրանցած հաղթանակները. Գասպարյանը փակագծեր է բացում Պատմությունը ոչ միայն առարկա է անցյալի մասին, այլ ապագայի ձեւավորման գործիք է. Պետրոսյան Հակաֆաշիստական պայքարը չէր լինի այդքան արդյունավետ, եթե եկեղեցին հսկայակական ներդրում չունենար Արցախահայերը մազապուրծ են եղել ցեղասպանությունից. Աննա Մկրտչյան Հեթում առաջին արքայի կերակրացանկից մինչեւ ՀՀ 4 մարզերին բնորոշ կերակրատեսակներ Դավիթ Մկրտչյանը` Գռզոյի պահվածքի մասին և ոչ միայն. Ուղիղ եթեր Դուք ընդամենն իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյան Ո՞ւր էր թե անդունդի եզրին լինեինք, անդունդի հատակում ենք. Դավիթ Գասպարյանը՝ սահյանաբար Նիկոլին կողմնակից մնացել են քաղաքական հարճերը. Պարույր Հայրիկյան Առաջիկա շաբաթներին հնարավոր են կրիտիկական փոփոխություններ Ուկրաինայի շուրջ. Ռուսական աղբյուր

«Մուրացկանին տալիս են անկելանոց, բայց ոչ՝ անկախ Հայրենիք»

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանն անթաքույց ջղաձգումների մեջ է: 24 ժամվա ընթացքում նա երեք անգամ նույնաբովանդակ գրառումներով է հանդես եկել: Մեկ գրում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին էլ առաջարկում է սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Մեկ ասում է, որ հստակ հանձնարարական է տվել Պաշտպանության նախարարությանը՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, որովհետեւ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե` պատերազմի։ Մեկ կրկնում է, որ ինքը պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։

Որ ճար ունենար, Փաշինյան Նիկոլը մի հատ էլ կասեր՝ լավ էլի, խնդրում եմ, աղաչում եմ, պաղատում եմ, ամեն ինչին համաձայնում եմ, մենակ թե, ստորագրվի այդ թղթի կտորը: Մեծն Գարեգին Նժդեհը կասեր. «Մուրացկանին տալիս են անկելանոց, բայց ոչ՝ անկախ հայրենիք։ Անորակելի է մուրացկանությունը քաղաքականության մեջ»։ Իսկ մեր օրերում «Հայատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» գիտական աշխատության հեղինակ, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն ընդգծում է. «Եթե «խաղաղություն» բառը լեզու ունենար, ապա մի հազար անգամ քրեական հետապնդման էր ենթարկվել՝ օրվա թրքահպատակ իշխանություններին «նախշուն» բառերով բնորոշելու համար։ Ադրբեջանական խաղաղությունն ունի հետեւյալ տեսքը՝ նվաստացած, հայաթափված, առանց իրավունքների, խոշտանգված, պղծված, բռնաբարված Հայաստան.... »:

Ընդ որում՝ մինչ Նիկոլ Փաշինյանի հետ ձեն ձենի տված մի հատ էլ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է գրում, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման», իսկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարում է, թե Ադրբեջանի Միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել է հանձնաժողովների հանդիպում անցկացնել՝  միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ, Ադրբեջանը շարունակում է 24/7 ռեժիմով ապատեղեկատվություն տարածել, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այո՛, Նիկոլն ու Ալիեւը շարունակում են սինխրոն գործել. առաջինն ամեն կերպ փորձում է ժողովրդի վզին փաթաթել մի փաստաթուղթ, որի բովանդակությունը դեռ անհայտ է, երկրորդը՝ ահաբեկում է, որ եթե չստորագրվի, պատերազմ կլինի:

ԻՆՉ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ ՆԻԿՈԼԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԶԱՌԱՆՑԵԼՈՎ

Ակնհայտ է, որ այս պայմանագրի ստորագրումը խաղաղություն չի բերելու, ավելին՝ ընդհանրապես անհասկանալի է՝ ի՞նչ խաղաղություն կարող է կնքվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, երբ այս երկու հանրապետությունները պաշտոնապես պատերազմի մեջ երբեք էլ չեն եղել: Էլ չասենք, որ 2020 թվականից սկսած՝ Հայաստանն ընդհանրապես ձեռքերը լվացել էր Արցախից ու ԼՂ հակամարտությունից: Կամ՝ հիմա ի՞նչ փոխադարձ սահմանների ճանաչման մասին խոսք կարող է լինել, երբ հենց Նիկոլ Փաշինյանն էր մատի փաթաթան սարքել, թե այն ճանաչվել է 1991 թվականին՝ Ալմա Աթայի հռչակագրով: Սա նույնն է, որ կառավարությունը երեկ որոշում է ընդունում Թուրքիայի հետ սահմանը «Մարգարա»-ի անցակետով 10 օրով բացելու վերաբերյալ, կարծես մենք էինք փակել, մենք մեզ շրջափակման մեջ էինք դրել, հիմա էլ բացում ենք:

Ինչեւէ, վերադառնալով Փաշինյան Նիկոլի «խաղաղության պայմանագրի» շուրջ զառանցանքներին,  նկատենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթուղթն ավելի նման էր խաղաղության պայմանագրի, որտեղ կոնկրետ կային կետեր, թե փոխադարձության սկզբունքով ինչ քայլեր պետք է արվեն, ու ամենակարեւորը՝ կար կետ գերիների վերադարձի ու արցախահայության Արցախ հետ դարձի վերաբերյալ: Այս համաձայնագիրը կյանքի չկոչվեց, մինչդեռ հիմա գլխակորույս պրոպագանդվում է մի փաստաթուղթ, որի մեջ առկա կետերի մասին միայն ենթադրություններ են ու գուշակություններ: Բայց Փաշինյանի ինչի՞ն է պետք այս փաստաթուղթը:

Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ մարտի 30-ին սկսվելու է իր իշխանության վերջի սկիզբը, երբ Գյումրիի ավագանու ընտրությունները ցույց կտան, որ այլեւս նա վարկանիշ չունի, այլեւս չի կարող որոշումներ ընդունել մի ողջ ազգի անունից: Հետեւապես, նա իր իշխանավարումը երկարաձգելու մեկ ճանապարհ ունի՝  մի ստորագրված փաստաթուղթ դեմ տալ ժողովրդին ու ներկայացնել, թե դրանով փրկել է ազգին նոր պատերազմից: Իսկ մինչ այդ, պետք է զսպել ընդդիմության հնարավոր բողոքի նոր ալիքը, որն ինչքան էլ պառակտված ու անկազմակերպ լինի, այս անգամ մեծ է հավանականությունը, որ սրբելու է տանի նիկոլական իշխանությանը, որովհետեւ այլեւս շարքային քաղաքացուն դժվար է խաբել ֆանառիկներով զբոսանքներով:

Իսկ ներքաղաքական առաջիկա պրոցեսները զսպելու հարցում Փաշինյան Նիկոլին լիովին սատարում է Ադրբեջանը, որովհետեւ Ալիեւին էլ պետք է ընդամենը մի արձանագրված ու ստորագրված թուղթ, որտեղ Հայաստանի դե յուրե ղեկավարը կընդունի, որ «Արցախը Ադրբեջան է եւ վերջ»: Ընդ որում՝ շտապում են երկուստեք, որովհետեւ երբ ՌԴ եւ ԱՄՆ-ի նախագահները սկսեն քննարկել Հարավային Կովկասի հարցը, այլեւս որեւէ մեկին հետաքրքիր չի լինի, թե ինչ են մտածում կամ ուզում Նիկոլն ու Իլհամը: Ուկրաինայի նախագահ Զելենսկին ձեզ օրինակ: Ուստի՝ տեղի է ունենում պարզ հաշվարկ՝ Ալիեւը լարում է իրավիճակը սահմանին, ընդդիմությանը լռեցնում են՝ սպառնալով, թե ցույց անեք` պատերազմ կլինի:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾՎԱԾ ՉԷ

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի սոցցանցերում արված գրառումները խաղաղության վերաբերյալ, քանի որ չեն տալիս արդյունք, ու ոչ ոք դրան չի հավատում, նա նաեւ դրսից տղա է բերել: Նիկոլի հայրենի Իջեւանում ասուլիսով հանդես եկավ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Մի հատ էլ նա ողջունեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված համաձայնությունը։ Բայց անգամ Ռասմուսենն է ակնարկում, որ այդ պայմանագրի ստորագրումը միֆ է:

«Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կփորձի հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը», - նշել է նա:

Այս ֆոնին ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում այլ հարթությունում: Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձին վերաբերող նախագիծ է ընդունվել:

Հիմք ընդունելով շվեյցարական խորհրդարանի կողմից վերը նշված փաստաթուղթը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն արձանագրում է. «Ի հակառակ Հայաստանի եւ Ադրբեջանի գործող իշխանությունների հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ: Լեռնային Ղարաբաղի հայությունը ենթարկվել է ցեղասպանական գործողության՝ էթնիկ զտման: Մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը խնդրի լուծմանն ուղղված լրացուցիչ ձեւաչափերը կարող են իրենց նպաստը բերել կարգավորման հարցում: Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները եւ հիմքերը առկա են, սակայն Հայաստանի գործող վարչախումբը դիտավորյալ այդ գործիքակազմից չի օգտվում: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը որեւէ կերպ չի արծարծվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում, ինչը օրվա կառավարիչների միակողմանի զիջողականության հերթական դրսեւորումն է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Որոնք են ֆաշիզմի դեմ պայքարում հայորդիների գրանցած հաղթանակները. Գասպարյանը փակագծեր է բացումՊատմությունը ոչ միայն առարկա է անցյալի մասին, այլ ապագայի ձեւավորման գործիք է. ՊետրոսյանՀակաֆաշիստական պայքարը չէր լինի այդքան արդյունավետ, եթե եկեղեցին հսկայակական ներդրում չունենարԱրցախահայերը մազապուրծ են եղել ցեղասպանությունից. Աննա ՄկրտչյանՀեթում առաջին արքայի կերակրացանկից մինչեւ ՀՀ 4 մարզերին բնորոշ կերակրատեսակներԴավիթ Մկրտչյանը` Գռզոյի պահվածքի մասին և ոչ միայն. Ուղիղ եթերԴուք ընդամենն իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ ԳալստյանՈ՞ւր էր թե անդունդի եզրին լինեինք, անդունդի հատակում ենք. Դավիթ Գասպարյանը՝ սահյանաբարՆիկոլին կողմնակից մնացել են քաղաքական հարճերը. Պարույր ՀայրիկյանԱռաջիկա շաբաթներին հնարավոր են կրիտիկական փոփոխություններ Ուկրաինայի շուրջ. Ռուսական աղբյուրԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են անցնել բանակցությունների հաջորդ փուլԶատիկի զինադադարը մեկնարկեց․ ի՞նչ են մեկնաբանում կողմերըԱռաջիկայում «Բոլոնիայի» դեմ խաղն է, հետո կմտածենք «Բարսելոնայի» մասին. ՄխիթարյանՍրանք պարծենում են այն ամենով, ինչի համար պետք էր ամաչել, և ամաչում այն ամենից, ինչով պետք էր պարծենալ. Արշակ սրբազանՔրիստոսի հարությունը վկայում է՝ կա ճանապարհ, կա հավատ եւ կա հաղթանակ. ԴանիելյանԱշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը` ոսկե մեդալակիր Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն․ Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը ավարտեցին ելույթները«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. Hetq.amՎաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդըՎլադիմիր Պուտինը Զատկի կապակցությամբ հրադադար է հայտարարել«ԲՐՈՆԶԻ ՀԱՄԱՐ ՉԷԻ ՄԵԿՆԵԼ ԲՐԱՏԻՍԼԱՎԱ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆՌուսաստանը միակողմանի դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները մինչեւ ապրիլի 22-ըԱրցախի դրոշը՝ Երուսաղեմի տաճարում, Սուրբ Զատիկի պատարագին ընդառաջ. տեսանյութՀայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի. ՄԻՊՊետքարտուղար Ռուբիոն վերջնագիր է ներկայացրել Լոնդոնին ու ՓարիզինԿաղոթենք Աստծուն, որ իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի, սփյուռքի զավակներին. Արամ ԱԵրուսաղեմի Սուրբ գերեզմանի եկեղեցում տեղի է ունեցել Սուրբ կրակի ամենամյա վայրէջքը (Տեսանյութ)Վարազդատ Մինասյանը նշանակվել է Աբխազիայի փոխվարչապետՈւկրաինացի երեխաներին պատրաստում են՝ մասնակցելու ռազմական գործողություններին. WPՄենք ունենք ինֆորմացիա․ Վարդան Ղուկասյանը իր դեմ նախապատրաստվող հնարավոր մահափորձի մասին է խոսելՖՈՏՈՆԵՐ. Ավտովթարի հետևանքով 6 հոգի հիվանդանոցում են. 4 հոգին` երեխաներ ենԵրուսաղեմի Սուրբ Հարության տաճարում սպասում են Սուրբ կրակի վառման արարողությանըԱյսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ ՊատարագՎԻԴԵՈ. Գրկախառնություն ու կիրք. ինչ շոկային տեսանյութ է հրապարակել Անի Երանյանը Մովսես Երեմյանի հետԲայց դա թալանի հետ ի՞նչ կապ ունի. Հրանտ Բագրատյան20 տարի է` հասկանալի պատճառներով չեմ մասնակցել երդմնակալության արարողությանը. ԱջապահյանՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը շնորհավորեց Վարդան ՂուկասյանինԻնչքան մեզ կապում են կրիմինալի հետ, հող են նախապատրաստում դիմացի կրակոցներին՝ մահափորձի երկրորդ սերիային. Ղուկասյան (Տեսանյութ)ՎԻԴԵՈ. «Ժուչոկներով, բանով մեզ նայում են. տղաներ բարև ձեզ». Վարդան Ղուկասյանը բարևեց ժուչոկներով նայողներինԿուրսկում ուկրաինական վերահսկողության տակ մնաց միայն մեկ գյուղ, որտեղ ռուսները հարձակվում են (Քարտեզ)Առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի. Մխիթարյանը` Վահագն ԱլեքսանյանինԷդ ի՞նչ hարձակnւմ էր վրես, Միութենական միությունների մեջ ընդգրկվելը չի նշանակում Հայաստանի անկախությունը ոտնահարել. Վարդան ՂուկասյանԸնտրեք ձուն և իմացեք, թե ճակատագիրը ինչ նվեր է պատրաստել ձեզ համարՏիգրան Ավինյանի հոր անունո՞վ են սակուրայի տնկիները ներկրվել Հայաստան. քաղաքապետը չցանկացավ մեկնաբանել2025 թվականի ապրիլի վերջին երջանկությունն ու բախտը կմտնեն կենդանակերպի 2 նշանների կյանքՎարդան Ղուկասյանի երդման արարողությանը ներկա են 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներըԻ՞նչ ծաղիկներ են խորհրդանշական լինելու Զատիկի սեղանինՄանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ. Միքայել Սրբազանը՝ երդմնակալությանը մասնակցելու մասինՄենք ջրի սղություն ունեցող երկիր ենք. ԷրդողանՈՒՂԻՂ. Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top